Երեւանի N104 մանկապարտեզը վտանգավոր է երեխաների համար. Արայիկ Հարությունյան. Լուսանկարներ

Երեւանի համար 104 մանկապարտեզը բավական վատ վիճակում է, այնտեղ կան ընդհուպ մինչեւ անվտանգության խնդիրներ:

Նման կարծիքի է հանգել Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ, կրթության, մշակույթի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանը, երբ ստացված բողոքի հետքերով այցելել է Նոր Նորք վարչական շրջանում գտնվող այդ մանկապարտեզ:

Այնտեղ պարզել է, որ մանկապարտեզի պատուհանները հին են. մեծածավալ ապակիներն առնված են հնամաշ փայտե շրջանակների մեջ, ինչը կարող է լուրջ վտանգ սպառնալ երեխաների անվտանգությանը, ջերմամեկուսացումը կատարվում է ցելոֆանների միջոցով, իսկ վերջերս վերանորոգված տանիքը չի պաշտպանում անձրեւաջրերից:  

«Համար 104 մանկապարտեզում էի։ Թվում է, թե մի կոտրված պատուհան է, բայց դա անգործության ու գործի նկատմամբ անտարբերության մի անտանելի դրսեւորում է։ Կան խնդիրներ, երբ չեմ հանրայնացնում ու դիմում եմ քաղաքային իշխանություններին՝ լուծումների համար։ Բայց այս դեպքում անգործություն ցուցաբերած պաշտոնյան՝ կլինի մանկապարտեզի տնօրեն կամ այլ պաշտոնյա, պետք է հանրային պարսավանքի ենթարկվի։ Տնօրենները պետք է իմանան, որ անհրաժեշտ է աշխատել, հանգստանալու համար չեն նշանակվել այդ պաշտոններում։ Ես հասկանում եմ, որ կան նաեւ մեծ խնդիրներ, այդ դեպքում իրենք պետք է պայքարեն, պահանջեն պաշտոնյաներից, որ լուծումներ տրվեն»,- «ֆեյսբուքի» իր էջում գրել է Արայիկ Հարությունյանը։

Կից տեսանյութում նա նաեւ տեղեկացրել է, որ այսօր անպայման դիմելու է Երեւանի քաղաքապետին, որպեսզի անմիջապես միջոցներ ձեռնարկվեն՝ այս մանկապարտեզում իրավիճակը շտկելու նպատակով:

Համար 104 մանկապարտեզի տնօրեն Կարինե Հայրապետյանն armtimes.com-ի հարցմանն ի պատասխան հրաժարվեց որեւէ մեկնաբանություն տալ: «Ես ոչինչ այս պահին չեմ կարող ասել, կներեք ինձ: Մի քիչ լարված եմ, չեմ կարող խոսել, ինձ համար էլ էր զարմանալի, խնդրում եմ՝ հետո»,- ասաց նա:

Հարցին, թե մանկապարտեզի վիճակի հետ կապված դիմե՞լ է համայնքային իշխանություններին, Կարինե Հայրապետյանն արձագանքեց: «Ես ոչինչ չեմ կարող ասել: Այս պահին չգիտեմ՝ ես ձեզ ինչ պատասխանեմ»,- ասաց տնօրենը՝ հաստատելով, որ Երեւանու ավագանու անդամի ներկայացրած լուսանկարներում մանկապարտեզի գործող մասնաշենքեր են:

ognirmankapartezid.am կայքում Երեւանի համար 104 մանկապարտեզի վերաբերյալ հրապարակված տեղեկատվությունից իմանում ենք, որ նախնական կրթության այս հաստատությունում գործում է 9 խումբ, երեխաների քանակը շուրջ 270 է: Աշխատակազմում՝ 34 մարդ:

Մանկապարտեզին նվիրատրված գումարը կազմում է 215 հազար դրամ, որից օգտագործվել է 146 հազարը:

Շենքը կառուցվել է 1968 թվականին: Որպես առկա խնդիր՝ նշվում է. մանկապարտեզը կարիք ունի երեք խմբասենյակների, մարզադահլիճի, բուժկետի, դիմապատերի վերանորոգման աշխատանքների:

Լուծված խնդիրների մասին էլ կարդում ենք, որ «Օգնիր մանկապարտեզիդ» ծրագրով 2015 թվականին մասնակի վերանորոգվել է խոհանոցը, պահեստը, ձեռք է բերվել որոշակի խոհանոցային գույք եւ էլեկտրատեխնիկա:

Հիշյալ կայքում տեղեկություն կա նաեւ մանկապարտեզի վերանորոգված տանիքի մասին: Նշվում է, որ 2015 թվականին Երեւանի քաղաքապետարանի կողմից վերանորոգվել է տանիքը եւ դիմապատը:

Սակայն, ինչպես արդեն նշեցինք, Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամը նկատել էր, որ վերանորոգված տանիքն անորակ է ու նպատակին չի ծառայում:

«Համար 104 մանկապարտեզի տանիքը ինչ-որ չափով վերանորոգվել էր, բայց մենք տեսանք, որ այնքան վատ է արված այդ վերանորոգումը, որ ջուր է հոսում: Պետք է հասկանալ՝ ո՞ր մարմինն է ընդունել այդ աշխատանքը, ստորագրել, որ աշխատանքը հավուր պատշաճի է կատարվել»,- նախակրթարան այցելության մասին պատմող տեսանյութում նկատում է Արայիկ Հարությունյանը:

 

Տպել
5452 դիտում

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Ընտանիքի հասցեին վիրավորանք են հնչեցնում նրանք, ովքեր ոչ քննադատության փաստարկ ունեն, ոչ էլ դաստիարակություն. Իոաննիսյան

Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին

Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել

Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում 2-6 ժամ լույս չի լինի

Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ