Թուրքիան, այնուամենայնիվ, վիզա է տվել ԱՄՆ քաղաքացի մարզիկներին

ԱՄՆ-ի եւ Թուրքիայի միջեւ սկսված դիվանագիտական դեմարշի եւ վիզաների տրամադրումը կասեցնելու պայմաններում վիզա չստացած ամերիկացի մարզուհիները ստացել են իրենց վիզաները, հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը, գրում է Odatv.com-ը: 

Այս մարզուհիները Ռուսաստանի Օրենբուրգի «Նադեժդա» կանանց բասկետբոլի թիմից են, հոկտեմբերի 11-ին Ստամբուլում պետք է մրցեին թուրքական «Ֆեներբահչե» ակումբի հետ: 

Ավելի վաղ ԱՄՆ քաղաքացիներ Էմմա Քեննոնի եւ Բրիոն Ջանսի մուտքը Թուրքիա արգելվել էր։ Ռուսական ակումբի նախագահ Օլեգ Խրամկինն իր դժգոհությունն է հայտնել` Թուրքիայի որոշումը գնահատելով սկանդալային:

Թիմի գլխավոր մենեջեր Յարոսլավ Կասպերովիչը հայտարարել էր, որ իրենք վիզաների համար դիմել են Մոսկվայում Թուրքիայի դեսպանատուն, սակայն թուրքական կողմի պատասխանն ուշացել է։ Արդյունքում ամերիկացի մարզիկները չէին ընդգրկվել Ստամբուլ մեկնած թիմի կազմում։

Ամեն ինչ սկսվել է, երբ Թուրքիայում լրտեսության մեղադրանքով կալանավորվել է Ստամբուլում ԱՄՆ-ի գլխավոր հյուպատոսարանի աշխատակից Մեհմեթ Թոփուզը: Դրան հետեւեց պաշտոնական Վաշինգտոնի որոշումը` Թուրքիայի քաղաքացիների համար վիզաների տրամադրումը ժամանակավորապես կասեցնելու վերաբերյալ: Թուրքիան էլ որոշեց վիզաներ չտրամադրել ԱՄՆ քաղաքացիներին: 

Տպել
1418 դիտում

Սուր դանակը մեզ պետք է հաց կտրելու, ոչ թե վնասելու համար․ պատգամավորը՝ դատավորների բարեվարքության ստուգման նախագծի մասին

Իրավապահների անգործությունը կամ ինչպես դառնալ միլիոնատեր ուրիշի անձնագրով. ֆեյսբուքյան օգտիրոջ պատմությունը

Նոյեմբերի 25-ից ավտոմեքենաների մաքսազերծման գործառույթն ամբողջովին կտեղափոխվի Գյումրի քաղաք

«Խառը զգացմունքներ». պրեմիերա Երեւանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնում

Հարկերի մասին մատչելի տեղեկատվությունն արդեն հասանելի է էլեկտրոնային հարթակում

Եվրասիական զարգացման բանկը նպատակ ունի ընդլայնել իր գործունեությունը Հայաստանում. էկոնոմիկայի նախարարություն

Փաշինյանին տեղեկություն տվողները կամ գիտությունից բան չեն հասկանում, կամ ակադեմիայի թշնամիներն են. Ռադիկ Մարտիրոսյան

Սիմֆոնիկ նվագախումբը կներկայացնի Ջեքսոնի հիթերը դասական մոտեցմամբ. համերգը նախորդ տարի հետաձգվել էր

ԱՄՆ Սենատում երկրորդ անգամ է վետո դրվել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի վրա

Նոր օրինագծով հայոց լեզվի քննությունը բուհ ընդունվելիս պարտադիր կլինի, իսկ մինչ այդ խախտվում է «Լեզվի մասին» օրենքը

Չարենցավանի բժշկական կենտրոնի շուրջ 15 տարի լքված մասնաշենքը հիմնանորոգվել է

Իսրայելի գործող վարչապետ Բենյամին Նեթանյահուին պաշտոնական մեղադրանք է առաջադրվել

Փոքր եւ միջին ջերմատնային տնտեսությունների ներդրման պետական աջակցության ծրագիրը բացասական կողմեր չունի. գյուղատնտես

ԱԻՆ գլխավոր քարտուղար Վահագն Օհանյանը շրջայց է կատարել հրշեջ-փրկարարական ջոկատներում. ԱԻՆ

Քննարկվել են «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքում առաջարկվող փոփոխությունները

ԱԻՆ-ում տեղի ունեցավ պաշտոնների նշանակման և հերթական կոչումների շնորհման հանդիսավոր արարողություն

Աղմուկ հանած եւ Կինոկենտրոնից 16 միլիոն դրամ ստացած «Չնչիկ»-ն այս տարի էլ մեծ էկրան չի բարձրանա

Վանաձորի՝ անձրեւի ժամանակ հեղեղվող դպրոցի տանիքը վերջապես կփոխվի (լուսանկարներ)

Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Ուկրաինայի վարչապետ Օլեքսի Հոնչարուկին

Խաշմանյանը պետք է ներողություն խնդրեր երկրպագուներից ու հրաժարական տար. Լեւոն Պաչաջյան