Սերգեյ Մինասյանի դեսպան դառնալուն խանգարել են Հերմինե Նաղդալյանն ու Յուրի Վարդանյա՞նը

12/10/2017 schedule10:26

Հետաքրքիր մանրամասներ են armtimes.com-ին հայտնի դարձել Վրաստանում Սերգեյ Մինասյանի դեսպան նշանակվել-չնշանակվելու հարցի վերաբերյալ:

Ըստ այդ տեղեկությունների՝ Սերգեյ Մինասյանին ագրեման չտալու հարցում վրացիների հիմնական փաստարկն այն է, որ հայկական մամուլում շատ վաղ սկսեցին տեղեկություններ շրջանառվել Սերգեյ Մինասյանի համար ագրեման հայցելու մասին: 

Այստեղ ուշագրավ հարցն այն է, թե ով էր այդ տեղեկությունները «մամուլի բերան» գցողը: Մեզ հայտնի դարձավ, որ այս հարցում բոլորը հիմնականում կասկածում են ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հերմինե Նաղդալյանին: Որովհետեւ հենց Հերմինե Նաղդալյանի անունն էր այս գարնանը շրջանառվում որպես Վրաստանում Յուրի Վարդանյանին փոխարինողի հիմնական թեկնածու: Խնդրի մասին պարզաբանում ստանալու համար, ցավոք, մեզ այդպես էլ չհաջողվեց կապ հաստատել Հերմինե Նաղդալյանի հետ՝ նրա հեռախոսահամարներն անհասանելի էին, նա ԱԺ-ում չէր:

Ամեն դեպքում՝ այդ տեղեկությունը մամուլին հայտնի դարձնողը հստակ հասկացել է, որ վրացական կողմին դուր չի գա, որ սովորաբար գաղտնի պահվող ագրեմանի տրամադրման գործընթացը հայկական մամուլով կհրապարակայնացվի, ու արձագանքը կլինի սուր: Սկզբում կարծում էինք, որ միգուցե նաեւ ԱԳՆ-ից լիներ Սերգեյ Մինասյանի ագրեմանին սպասելու տեղեկատվության արտահոսքը՝ վրացական կողմի վրա լրացուցիչ ճնշումներ բանեցնելու ակնկալիքով, բայց մեզ հայտնի դարձավ նաեւ, որ պաշտոնական շրջանակներում վստահ են՝ տեղեկատվության արտահոսքը ԱԳՆ-ից չի եղել, այլ այս հարցում որոշակի շահագրգռություններ ունեցող քաղաքական ու Վրաստանում հետաքրքրություններ ունեցող բիզնես շրջանակներից:

Ու քանի որ այս հարցում ամենաշահագրգռված անձանցից առաջինը հենց Հերմինե Նաղդալյանն էր, նրա վրա էլ ընկել են հիմնական կասկածները:

Բացի Նաղդալյանից՝ Սերգեյ Մինասյանին դեսպան նշանակելու մտադրությունը, ըստ մեր հավաստի աղբյուրների, դուր չի եկել նաեւ Վրաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Յուրի Վարդանյանին:

Ուշագրավ է, որ ադրբեջանական մամուլը սկսեց ակտիվորեն քննարկել Սերգեյ Մինասյանի համար Վրաստանից ագրեման հայցելու մասին տեղեկությունները, եւ հենց ադրբեջանական կողմն էր ակտիվորեն տեղեկություններ տարածում, թե Սերգեյ Մինասյանը պրոռուսական, ազգայնական գործիչ է, սերտ կապեր ունի «Ջավախք» միության հետ և այլն: Եվ Վրաստանում գործող ադրբեջանական ազդեցիկ լոբբին հասավ իր այն նպատակին, որ Սերգեյ Մինասյանն ընկալվեր որպես հակավրացական դիրքորոշմամբ գործիչ ու դեսպանի ոչ ցանկալի թեկնածու:

Վրաստանից մեզ հասած տեղեկություններով՝ Յուրի Վարդանյանը մամուլի որոշ հրապարակումներ, որտեղ նշվել է, թե Սերգեյ Մինասյանը պրոռուսական դիրքորոշմամբ փորձագետ է, նացիոնալիստ է, Ջավախքի հարցում հակավրացական կեցվածք ունի,  նաեւ ադրբեջանական մամուլում Մինասյանի վերաբերյալ հոդվածներ ցույց է տվել վրացի գործընկերներին՝ հասարակական-քաղաքական, դիվանագիտական շրջանակների ներկայացուցիչներին՝ ջանալով «բացահայտել», թե ով է Սերգեյ Մինասյանը:

Վրաստանում հանրության շրջանում Հայաստանի վերաբերյալ քաղաքական ու դիվանագիտական հարցերի քննարկումներն արդեն ստացել են «Սոկարցվելո» ծաղրական անունը՝ նկատի ունենալով, որ ադրբեջանական լոբբին՝ նաև ի դեմս Ադրբեջանի պետական նավթագազային ընկերության` SOCAR-ի, ակտիվ ազդում է Վրաստան-Հայաստան հարաբերությունների ու հարավային ուղղությամբ պաշտոնական Թբիլիսիի վարած քաղաքականության վրա: Իսկ Սերգեյ Մինասյանն ադրբեջանցիների համար անցանկալի դեսպան կլիներ Վրաստանում:

Այս տեղեկությունները ճշտելու համար դիմեցինք Սերգեյ Մինասյանին, որը կատեգորիկ հրաժարվեց իր՝ դեսպան նշանակվելու վերաբերյալ որևէ հարցի պատասխանելուց ու մեկնաբանելուց: Իսկ Հայաստանի ԱԳՆ-ն դեսպանների, դեսպանի թեկնածուների համար ագրեման հայցելու ու դիվանագիտական նման հարցերում, Սերգեյ Մինասյանի ագրեմանի դեպքում՝ առավել եւս, խիստ լռություն ու գաղտնիություն է պահպանում:

Տպել
6135 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին