2018 թվականին կթանկանա պահածոյացված ձկնեղենը եւ մարդկային արյունը

10/10/2017 schedule18:42

2018 թվականից Եվրասիական տնտեսական միության մեջ չմտնող երկրներից Հայաստան ներմուծվող 800 ապրանքատեսակի մաքսատուրքի դրույքաչափի փոփոխություն նախատեսված չէ: Այս մասին armtimes.com-ին տեղեկացրեցին ՀՀ տնտեսական զարգացման նախարարությունից՝ նշելով, որ մաքսատուրքի փոփոխություն է սպասվում թվով 7 ապրանքատեսակի մասով:

«ՀՀ-ն պետք է միանա ԵԱՏՄ միասնական մաքսատուրքի դրույքաչափերին 14 ապրանքատեսակի մասով, որից 7 ապրանքատեսակի մասով պահպանվելու են ՀՀ-ի համար նախկինում գործող մաքսատուրքի դրույքաչափերը և 7 ապրանքատեսակի մասով արձանագրվելու է մաքսատուրքի դրույքաչափի բարձրացում՝ ընդամենը 2%-ից 3%-ի չափով (ապրանքի անվանումն է՝ պահածոյացված ձուկ, թառափազգիների ձկնկիթ, սննդի մեջ օգտագործվող պիտանի խառնուրդներ, մարդկային արյուն, կապար)»,- փոխանցեցին նախարարությունից: Իրականում փոփոխման ենթարկվելու է կոնկրետ 5 անվանում ապրանք, պարզապես նշվել է 7 անուն, քանի որ ապրանքատեսակների շտրիխ կոդերի մեջ կրկնվող ապրանքներ էլ են լինում:

Պահածոյացված ձկան, թառափազգիների ձկնկիթի մաքսադրույքը 12 տոկոսից դառնալու է 14 %, մարդկային արյանը՝ 0-ից դառնում է 2 %, սննդի մեջ օգտագործվող պիտանի խառնուրդներինը՝ 10 տոկոսից դառնում է 12 %, եւ կապարը 0-ից դառնում է 3 տոկոս: Այս ապրանքներից միայն ձկնամթերքն ու սննդի մեջ օգտագործվող պիտանի խառնուրդների դեպքում է, որ քաղաքացիները կզգան թանկացումը:

Մարդկային արյան ներմուծման կոնկրետ թիվ չկա մաքսային տվյալների վիճակագրության մեջ: Փոխարենը նշված է արյուն, հակաշիճուկ, պատվաստանյութ եւ աճեցրած մանրէներ, որոնց ներմուծման թիվը 2015 թվականին կազմել է 46.3 տոննա, իսկ 2016 թվականին 88 տոննա: Նույն ժամանակահատվածում Հայաստան է ներմուծվել 1078 եւ 897 տոննա պատրաստի կամ պահածոյացված ձուկ, ձկնկիթ կամ խավիարի փոխարինիչ:

Նախարարությունից մեզ տրամադրած տեղեկատվության համաձայն, ԵԱՏՄ անդամակցությունից հետո 2016 թվականին ընդամենը 8 ապրանքատեսակի մասով Հայաստանը միացել ԵԱՏՄ միասնական մաքսատուրքի դրույքաչափերին, որից 7 ապրանքատեսակի մասով պահպանվել է ՀՀ-ի համար նախկինում գործող մաքսատուրքի դրույքաչափերը և միայն 1 ապրանքատեսակի մասով է արձանագրվել մաքսատուրքի դրույքաչափի բարձրացում: 2 տոկոսով բարձրացել էր մեկուսացված հաղորդալարերի մաքսատուրքի դրույքաչափը:

2017 թվականին ԵԱՏՄ միասնական մաքսատուրքի դրույքաչափերին միացել է ևս 8 ապրանքատեսակի մասով, որից 4 ապրանքատեսակի մասով պահպանվել է ՀՀ-ի համար նախկինում գործող մաքսատուրքի դրույքաչափերը, 3 ապրանքատեսակի մասով արձանագրվել է մաքսատուրքի դրույքաչափի բարձրացում: 3 տոկոսով բարձրացել է ավտոմեքենաների ռետինե խցիկների եւ 015-033լ ծավալով ապակյա շշերի մաքսատուրքերի դրույքաչափերը, իսկ 1 ապրանքատեսակի մասով արձանագրվել է ՀՀ համար նախկինում գործող մաքսատուրքի դրույքաչափից 3.5% ցածր դրույքաչափ:

Տպել
4046 դիտում

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք