Գեղարքունիքում կարտոֆիլի բերքահավաքը ձգձգվում է. դաշտերը ցեխի մեջ են

Գեղարքունիքի մարզում հոկտեմբերի 4-ին տեղացած ձյան հետեւանքով մարզի մշակաբույսերի ցրտահարության դեպքեր են գրանցվել, սակայն մեծ ծավալների չեն հասնում: Այս մասին armtimes.com-ի հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Համբարձում Համբարձումյանը՝ hիշեցնելով, որ ձյունը տեղացել էր Գավառ քաղաքի Հացառատ թաղամասում, Ծաղկաշեն, Գանձակ, Սարուխան, Լանջաղբյուր համայնքներում: «Հիմա ձյունը վերցրել է, բայց թաց է հողը, նորմալ քանդել չի լինում, բայց արդեն սկսել են ցեխի միջից հանելը: Այն, որ մի քանի կարտոֆիլ մնում է ձյունից դուրս, մեզ մոտ ասում են՝ «սռը վախեցրել է»՝ ցուրտը վախեցրել է: Քանդելուց հետո տաքանում է կարտոֆիլը եւ երեւում է, որ ցրտահարվել է: Մի քանի հատիկ արդեն տեսել ենք, որ այդպես է, բայց մասսայական չի»,- ասաց Համբարձում Համբարձումյանը՝ նշելով, որ մի քանի օր անց ավելի հստակ կլինի, թե ցրտահարության տոկոսը որքան է կազմում:

Բոլոր դեպքերում կարո՞ղ ենք արձանագրել, որ ձյունը որոշ չափով հետաձգել է կարտոֆիլի բերքահավաքը հարցին՝ մեր զրուցակիցը պատասխանեց. «Միանշանակ: Ձյունից առաջ արդեն սկսել էին որոշ տեղեր քանդել, մոտ 20 տոկոսը քանդել էին: Եթե ձյունը չգար, միանշանակ արդեն առաջ ընկած կլինեինք ու նույնիսկ ավարտելու վրա կլինեինք»:

Մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետը վստահեցրեց՝ որտեղ ձյուն չի տեղացել արդեն գրեթե ավարտել են կարտոֆիլի բերքահավաքը:

Տպել
13290 դիտում

Ոստիկանությունը պարզել է զբոսաշրջիկից 34 հազար դրամ պահանջած տաքսու վարորդի ինքնությունը. նրան բաժնում լսել են

3 քաղաքացի կեղծ վարորդական վկայականներ են ձեռք բերել. հարուցվել են քրեական գործեր

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց նախագիծը. սպորտային վաշտը շուտով կրկին կգործի

Մայրաքաղաքը տրակտոր է նվեր ստացել. Հակոբ Կարապետյան

Երևանում ԱԶԲ ֆինանսավորմամբ քաղաքի կենտրոնը շրջանցող նոր ճանապարհներ են կառուցվում

ՀՀ-ում առողջության համար սեփական գրպանից վճարումները ծայրահեղ բարձր են, պետական ծախսերը՝ ցածր. Եգոր Զայցև

Էկոնոմիկայի փոխնախարար Նաիրա Մարգարյանը Չինաստանում մասնակցել է էկոդիզայնի երկրորդ համաշխարհային համաժողովին

Աշխատաշուկայում անմրցունակ 600 ընտանիք օգտվել է անասնապահությամբ կայուն եկամուտ ունենալու ծրագրից

Բացահայտվել է Գորիսի մասնաճյուղում բջջային օպերատորներից մեկի ղեկավարի ապօրինությունները

Շովրոյան փողոցում տուն է այրվում. ԱԻՆ

Վերնագիրը վարկային համաձայնագիր է` ընդդիմությունը պիտի քլնգի. ԱԺ-ն վավերացրեց 131,5 մլն եվրոյի վարկային համաձայնագրերը

Հրապարակվել է ՀՖՖ Նախագահի պաշտոնում և Գործադիր կոմիտեի անդամության համար առաջադրված թեկնածուների կենսագրությունները

Մինսկում տեղի է ունեցել Հայաստանի և Բելառուսի քննչական կոմիտեների նախագահների աշխատանքային հանդիպումը

Դատարանը թույլատրել է «օրենքով գող» Հայկո Աստրախանսկիին լքել երկիրը, ապա հետախուզում հայտարարել

Արմեն Սարգսյանը հյուրընկալել է աշխարհահռչակ ջութակահար Մաքսիմ Վենգերովին (տեսանյութ)

Հայաստանի տնտեսության զարգացման ներուժը կարող է իրացվել, եթե կան հավասար մրցակցային պայմաններ. Տիգրան Խաչատրյան

Ամիրյանը տարածքը տվել էր, Մակունցը հետ վերցրել, Հարությունյանը նորից տրամադրել. անհասցե թատրոն կամ մի շենքի պատմություն

2020 թվականից շուրջ 3300 երեխա կստանա ներառական ծառայություններ․ Ժաննա Անդրեասյան

Արսեն Թորոսյանը հանդիպել է ԽԿԿ պատվիրակությանը. ԱՆ

Ընկերության տնօրենը կեղծել է պաշտոնական փաստաթղթեր. ԱԱԾ