Հայաստանը կսխալվի, եթե 1-ինը հայ-թուրքական արձանագրություններն առ ոչինչ հայտարարի. Չևիքյոզ

09/10/2017 schedule23:02

Հոկտեմբերի 10-ին լրանում է 2009թ․ Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման արձանագրությունների ստորագրման 8-րդ տարին։ Այս առիթով թուրքական «Hürriyet» թերթի սյունակագիր Ունալ Չեւիքյոզը անդրադարձել է հայ-թուրքական արձանագրություններին եւ հարաբերությունների կարգավորման հնարավոր հեռանկարներին: 

Չեւիքյոզը հիշեցնում է, որ այդ արձանագրություններով նախատեսվում էր երկկողմ հարաբերությունների զարգացում եւ Հայաստանի ու Թուրքիայի միջեւ դիվանագիտական կապերի հաստատում։ Սակայն դրա համար անհրաժեշտ էր, որ երկու երկրների խորհրդարանները վավերացնեին արձանագրությունները։ Մինչդեռ առ այսօր վավերացված չեն, գրում է ermenihaber.am-ը: 

«Թուրքիան Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծումը կամ այս հարցում որեւէ դրական առաջընթացի արձանագրումը առաջադրեց որպես Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման նախապայման, ինչը բարդացրեց իրավիճակը։ Հայաստանը, որ մինչ այդ պահը կարծում էր եւ համոզվել էր, թե Թուրքիան իսկապես անկեղծորեն ցանկանում է կարգավորել հարաբերությունները, եւ հենց այդ նպատակով է ձեռնամուխ եղել արձանագրությունների ստորագրման գործընթացին: Բայց Հայաստանը դադարեց հավատալ Թուրքիայի անկեղծությանը, երբ վերջինս առաջ քաշեց նախապայմաններ», - գրում է հեղինակը:

Թուրքիայի առաջ քաշած նախապայմանների պատճառով Հայաստանը հայտարարեց, որ չի վավերացնի արձանագրությունները, քանի դեռ Թուրքիան դրանք չի վավերացրել։ Իսկ 2015թ․ փետրվարին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խորհրդարանի օրակարգից լիովին հեռացրեց արձանագրությունների հարցը։

Հեղինակը անդրադառնում է նաեւ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանում ՀՀ նախագահի ելույթի հետեւյալ տողերին․ «Թուրքիայի ղեկավարությունը սխալվում է, եթե մտածում է, որ ինքը կարող է առհավետ պատանդ վերցնել այդ փաստաթղթերը եւ վավերացնել միայն իրեն հարմար առիթով»:

Հիշեցնելով, որ մինչեւ 2018թ․ որեւէ դրական առաջընթաց չգրանցվելու դեպքում Հայաստանը արձանագրությունները «առ ոչինչ» կճանաչի, Չեւիքոզը նկատում է, որ Թուրքիայում տիրող քաղաքական դրությունից դատելով՝ դժվար թե մինչեւ 2018թ․ գարունը արձանագրությունների վավերացման ուղղությամբ որեւէ առաջընթաց հնարավոր լինի։

«Հայաստանի հետ հարաբերություների կարգավորումը Թուրքիայի ժողովրդավարացման անհրաժեշտ պայմաններից էր։ Ժողովրդավարացման մի տարրը սառը պատերազմից մնացած այս իրավիճակի շտկումն էր, մյուսը՝ Թուրքիայի ներսում ապրող քուրդ հասարակության հետ հաշտեցումը։ Այս երկու հարցն էլ արդեն օրակարգում չեն։ Ժողովրդավարացումն էլ Թուրքիայում արդեն օրակարգում չէ»,-գրում է հեղինակը՝ հավելելով, որ կարգավորման համար արդեն ավելի ճիշտ կլինի սպասել Թուրքիայի ժողովրդավարացմանը։

Չեւիքյոզի կարծիքով՝ հայկական կողմը սխալ կանի, եթե արձանագրությունները ճանաչի առ ոչինչ, քանի որ այդ դեպքում Թուրքիան հնարավորություն կստանա Հայաստանին «քավության նոխազ» դարձնելու եւ պնդելու, թե Հայաստանն առաջինն է հրաժարվել կարգավորման գործընթացից։

Տպել
28802 դիտում

Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ

Սուրբ Նահատակների լույս հիշատակի առջև մեր նվիրական պարտքն է՝ պաշտպանել ամբողջականությունը մեր հայրենի երկրի․ Վեհափառ

Գագիկ Սուրենյանը Ծիծեռնակաբերդից լուսանկար է հրապարակել

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին (լուսանկարներ)

Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ դրություն հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան