Սերժ Սարգսյանը, այսպես թե այնպես, մնալու է քաղաքական արենայում. Վահրամ Բաղդասարյան

09/10/2017 schedule12:22

«Սերժ Սարգսյանը մինչեւ 2018 թվականի ապրիլ ՀՀ նախագահն է, եւ մենք որեւէ քննարկում չենք ունեցել, թե ապրիլից հետո ինչ պետք է կատարվի, կգա ժամանակը, կքննարկենք ու ձեզ կտեղեկացնենք: Երբ որ կգա ժամանակը Սերժ Սարգսյանն ինքը կխոսի դրա մասին»,- հոկտեմբերի 9-ին՝ ԱԺ խմբակցությունների ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչո՞վ է զբաղվելու Սերժ Սարգսյանը հաջորդ տարվա ապրիլից հետո:

Լրագրողների հարցին, թե հնարավոր է արդյո՞ք անվտանգության նկատառումներից ելնելով՝ Սերժ Սարգսյանը մնա, որպես երկրի առաջին դեմքը, Վահրամ Բաղդասարյանը նշեց, թե ինքը քաղաքականության մեջ ոչինչ չի բացառում, բայց նաեւ շեշտեց, թե լինելով քաղաքական մեծամասնության լիդերը՝ Սերժ Սարգսյանն այսպես թե այնպես մնալու է քաղաքական արենայում եւ լինելու է, երկրի ամենացայտուն քաղաքական գործիչներից մեկը:

Վահրամ Բաղդասարյանն անդրադարձավ անցյալ շաբաթ խորհրդարանում տեղի ունեցած Արտաշես Գեղամյան-Նիկոլ Փաշինյան միջադեպին ու ասաց, թե նորմալ է ընդունում այս հարցը քննարկելու համար էթիկայի հանձնաժողով ստեղծելու «Ելք» խմբակցության նախաձեռնությունը՝ դա ցանկացած խորհրդարանական ուժի իրավունքն է ու նշեց. «Ինձ թվում է, որ այդտեղ երկու կողմից էլ ասելիք կլինի ու էթիկայի հանձնաժողովը ձեւավորվելուց հետո կքննարկվի այդ հարցը: ՀՀԿ-ականները միջադեպից անմիջապես հետո տվել են արձագանք, որից հետո մենք կրկնել ենք, որ անթույլատրելի է նման դեպքերը, եւ քաշքշուկների, հայհոյանքների միջոցով, ինչ-որ այլ ձեւերով այդ խնդիրների պարզաբանումը: Մենք ունենք ԱԺ՝ ամենաբարձր քաղաքական ամբիոնը, եւ քաղաքական հարցերը, քաղաքակիրթ ձեւերով պետք է պարզաբանել քաղաքական ամբիոնից: Մենք անընդունելի ենք համարում նման երեւույթները: Իսկ մնացածը, եթե լսում ես երկու կողմերին, նրանք տարբեր մեկնաբանություններ են տալիս»:

ՀՀԿ խմբակցության ղեկավարն անդրադարձավ նաեւ Նիկոլ Փաշինյանի դիտարկումներին, թե քաղաքական կոռեկտության մասին մոռացե՞լ էին, երբ Սերժ Սարգսյանն Արտաշես Գեղամյանին անվանում էր դատարկ դհոլ կամ հաճախորդներին ասում էր՝ հաճախորդներ: Այս առումով Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ եթե իրենք անցնեն անցյալի գիրկը, ապա կարկառուն ընդդիմադիր գործիչներին կհիշեն, ովքեր գովերգում էին իշխանություններին, բայց այսօր դարձել են արմատական ընդդիմադիրներ:

«Բայց քաղաքականության մեջ երբեք չի կարելի ասել երբեք ու քաղաքականությունում չկան մշտական թշնամիներ, ու չկան մշտական բարեկամներ: Ինձ թվում է, որ քաղաքական ներկապնակը բավական հարուստ է, եւ որեւէ մեկը չգիտի, թե մեկ կամ երկու տարի հետո ինքը որ գծում կհայտնվի: Քաղաքական պրոցեսը չի նշանակում քաղաքական թշնամություն: Մենք պատրաստ եք համագործակցել ցանկացած քաղաքական ուժի հետ»,- հայտարարեց Վահրամ Բաղդասարյանը:

ՀՀԿ խմբակցության ղեկավարը խոսեց ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտի հրաժարականից ու նշեց՝ Ագրամունտով հարցը չի սահմանափակվելու, եւ այս խմորը դեռ շատ ջուր է տանելու:

Վերջում Վահրամ Բաղդասարյանն անդրադարձավ նաեւ նոյեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին ու ասաց. «Կան համայնքներ, որտեղ ՀՀԿ-ն ընդհանրապես ձեռնպահ է մնացել թեկնածուներ առաջադրելուց եւ կան համայնքներ, որտեղ հստակ առաջադրել է իր թեկնածուներին:

«Բայց մենք որեւէ սահմանափակում չենք դրել այլ թեկնածուների նկատմամբ՝ դա կլինի հանրապետական, անկուսակցական, որոնք ցանկություն կունենան մասնակցել մրցակցությանը: Հանրապետականն ունի իր դիրքորոշումը՝ իր թեկնածուների նկատմամբ, իսկ մրցակցության ժամանակ որեւէ խոչընդոտ չի լինելու, եւ նրանք կարող են ազատ մրցակցային պայմաններով ստանալ ժողովրդի քվեն»,- եզրափակեց Վահրամ Բաղդասարյանը:

Տպել
3657 դիտում

Առողջապահության երեխաների առողջության պահպանման բաժնի պետը հրավիրվել է հարցաքննության

Իրանի նախագահը սպառնում է «սարսափելի պատասխան տալ» երկրի շահերին հակասող ցանկացած գործողության

9-ամյա երեխան պատշգամբում խաղալիս քարեր է նետել՝ վնասելով բակում կայանված 2 ավտոմեքենա

Իսրայելը մտադիր է «ցավոտ ազդանշան» ուղարկել Իրանին

Մամուլից եմ ծանոթացել․ Ավանեսյանը՝ նախարարությունում խուզարկությունների մասին

Հունվարին միջին ամսական աշխատավարձը կազմել է 267 հազար դրամ. Թունյան

Քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի «յաշիկը» երթևեկում է հանդիպակաց գոտով

Ինչ-որ փուլում համալսարանները իրենք են ցանկանալու այդ միջավայրում հայտնվել․ Ավինյանը՝ Ակադեմիական քաղաքի մասին

Ջերմուկը նոր «Եղնիկ» կունենա. ապամոնտաժվում է խորհրդային տարիներից մնացածը խորհրդանիշը

ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորմանը հետևել են Պապիկյանն ու Ասրյանը

Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարության նշաններ դնելու փորձերն անլուրջ են և ցինիկ․ Եղիշե Կիրակոսյան

Շտապ անհրաժեշտ է երկրորդ բացասական կարգի արյուն. Արյան բանկ

Այն, ինչ Ալիևն անվանում է «հայրենական պատերազմ», բերել է Լեռնային Ղարաբաղի լիակատար էթնիկ զտման. Պիեռ դ՛Արժան

Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը

Եղանակը զգալի կտաքանա, սակայն անձրևի տեսքով տեղումները կվերադառնան 2 օրից

Հայտնի է՝ որ ԲԿ-ում է խուզարկություն իրականացվում․ ինչ իրավիճակ է այնտեղ

Բաքուն ոչինչ չի արել հայերի անվտանգ վերադարձը Ղարաբաղ ապահովելու համար. Կիրակոսյանը՝ ՄԱԿ-ի դատարանում

Որտե՞ղ եք տեսել հիմնարկի աշխատակից, որը հավանում է իր տնօրենին ստահակ անվանողի գրառումը. Բեգոյան

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց օգոստոսի 3-ը եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելու նախագիծը

Կանխամտածված մոտեցում էր, քաղաքական գաղափար կա․ Ասլանյանը՝ իր հետ կատարվածի մասին

Հայտնաբերվել է կարմիր գրքում գրանցված վիրավոր լորաճուռակ

Իր անցած ճանապարհի բոլոր հատվածներում ոստիկանությունը միշտ եղել է պետականության հիմնասյուներից մեկը. ՆԳ նախարարի տեղակալ

Իրավապահները խուզարկություններ են իրականացնում առողջապահության նախարարությունում և ԲԿ-ներից մեկում. ՔԿ

ՊՆ պաշտոնյան մեղադրվում է 125.000 դոլար կաշառք ստանալու մեջ. գործի նյութերը դատարանում են

Վթարի պատճառով Լոռու մարզի մի մասում ջրամատակարարումը դադարեցվել է. կվերականգնվի վաղը

Իվա Մարությանի ընկերուհի լինելը դեռ չի նշանակում հասկանալ կանաչապատումից. Անի Խաչատրյան

Մալաթիայի գյուղմթերքի շուկայում հայտնաբերվել է տղամարդու դի

Ձեզ վրա էլ քրեական գործ կա կնոջ նկատմամբ բռնության համար․ Անի Խաչատրյանը՝ Պեդրո Զարոկյանին

Վթարվել է «Նովոսելցովո-Վանաձոր» մայրուղային ջրատարը. տարածքը սահմանազատվել է (լուսանկարներ)

Սի Ծինփինը ուկրաինական ճգնաժամի կարգավորման չորս սկզբունք է առաջարկել

«Անձի երկվություն ունեք», «Ես խուլ եմ ձեզ համար»․ քաղաքապետն ու Վարդանյանը՝ «Ազգային առաջընթաց»-ի ավագանու անդամին

Տիգրան Ավինյանը նկատողություն հայտարարեց Մանուկ Սուքիասյանին

Նախաքննությամբ վերականգնվել է տնտեսվարողի կողմից պետությունից թաքցված 848 մլն դրամի հարկային պարտավորությունը

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Լիտվայի Հանրապետությունում է

Կանադայի ԱԳ նախարարը ողջունել է իր երկրի առաջին փորձագետի միացումը ՀՀ-ում ԵՄ առաքելությանը

«Տիմոշա» ընկերության հալվաներում հայտնաբերվել է «Կադմիում», ապրանքատեսակը հետ կկանչվի վաճառքից

Կասկադի տարածքի մի մասը նվիրաբերվել է քաղաքապետարանին

Հայաստանի ժողովրդավարությանը անհրաժեշտ է, որ Եվրոպան, ԵՄ-ն ուս ուսի կանգնած լինեն մեր կողքին. Գրիգորյանը՝ ԵԽԽՎ-ում

Էլինա Դանիելյանը՝ Ավստրիայի ակումբային առաջնության հաղթող

Արագածոտնում գազաբալոններով բեռնված «ԶԻԼ»-ը բախվել է երկաթե արգելապատնեշին ու կողաշրջված հայտնվել ձորակում