Թուրքիան եւս դադարեցրել է ԱՄՆ քաղաքացիներին վիզայի տրամադրումը

09/10/2017 schedule21:47

Թուրքիայի քաղաքացիներին ԱՄՆ վիզաների տրամադրումը կասեցնելու մասին Անկարայում ԱՄՆ դեսպանատան հայտարարությունից հետո Միացյալ Նահանգներում Թուրքիայի դեսպանատունը ևս հայտարարել է, որ կասեցնում է ԱՄՆ քաղաքացիներին վիզաների տրամադրումը, գրում է Anadolu-ն:

Թուրքական դեսպանատունը տարածել է ճիշտ ԱՄՆ դեսպանատան տարածած հայտարարության բովանդակությամբ հայտարարություն՝ միայն փոփոխելով երկրների անունները:

ԱՄՆ դեսպանատան հրապարակած հայտարարության մեջ նշված է, որ վերջին իրադարձություններն ԱՄՆ կառավարությանը ստիպել են վերանայել Թուրքիայի կառավարության հանձնառությունն ԱՄՆ առաքելության ու անձնակազմի անվտանգությանը։

«Մեր դեսպանատան ու հյուպատոսարանների այցելուների քանակը նվազագույնի հասցնելու համար առայժմ շարունակվում է տվյալ գործընթացը՝ մենք միանգամից կասեցնում ենք բոլոր ոչ ներգաղթային վիզաների տրամադրումը Թուրքիայում ԱՄՆ բոլոր դիվանագիտական ներկայացուցչություններում»,- նշված է հայտարարության մեջ։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թուրքիայի դատարանը կալանավորել է ԱՄՆ գլխավոր հյուպատոսության աշխատակից Մեթին Թոփուզին՝ ընդդիմադիր իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպության (FETO) հետ կապերի մեղադրանքով:

Թուրքիայի իշխանությունները Գյուլենին մեղադրում են անցյալ տարվա հուլիսին պետական հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ եւ ԱՄՆ-ից նրա արտահանձնումն են պահանջում: Ինքը՝ Գյուլենը խռովությունը դատապարտել է եւ հայտարարել, որ դրա հետ կապ չունի:

Հաղորդվում է, որ Թոփուզը մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու, լրտեսական գործունեության եւ Թուրքիայի կառավարությունը տապալելու փորձի մեջ: Նրան կասկածում են նաեւ նախկին դատախազ Զեքերիա Օզի եւ ոստիկանության սպաների հետ կապերի մեջ, որոնք քննել են 2013 թվականի դեկտեմբերին իշխանության բարձրագույն օղակներում կոռուպցիայի հնչեղ գործը:

Դատախազութան վարկածով՝ քննությունը նախաձեռնել էր Գյուլենը՝ իշխանությունից Թուրքիայի ղեկավարությանը հեռացնելու նպատակով:

Տպել
1551 դիտում

Վարչապետը ծանոթացել է Արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնի շինաշխատանքներին

Այս տարվա առաջին 9 ամիսներին արձանագրվել է 3444 ճանապարհատրանսպորտային պատահար

Ոստիկանությունում տեղի ունեցած նիստից հետո մարզային պետեր են ազատվել

Հայկ Մարությանը Երվանդ Մանարյանին հանձնեց Երեւանի պատվավոր քաղաքացու կոչումը

Երկիր մոլորակին կմոտենա մեկ կիլոմետր տրամագծով երկնաքար

Արմեն Կարապետյանն ազատվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից

Հերքվել է Սամվել Ֆարմանյանի հայտնած այն տեղեկությունը, թե շոգեբաղնիքում իրեն ՀՔԾ քննիչ է մոտեցել․ ոստիկանություն

Դատախազները քննարկումներ են անցկացրել հանրակրթական եւ հատուկ դպրոցների աշակերտների հետ

Մեր տարածաշրջանը վառոդի տակառ է, մեր անվտանգության երաշխիքները՝ երկուսը

Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ Պետական եկամուտների կոմիտեի Գյումրիում կազմակերպած ռազմավարական պլանավորման աշխատաժողովին

Գեղարքունիքի մարզում մեքենան բախվել է բետոնե պատնեշին․ 18-ամյա վարորդն ու նույն տարիքի ուղեւորը մահացել են

Երեւանցին նա է, ով սիրում է Երեւանը, սիրում է՝ հոգատար ծնողի ու պատասխանատու ընկերոջ նման․ Հայկ Մարության

Նիկոլ Փաշինյանն այցելել է Գյումրի՝ ծանոթանալու ավտոմաքսատան շինաշխատանքների ընթացքին (տեսանյութ, լուսանկարներ)

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարձրաստիճան պաշտոնյաների հետ

Անցնող շաբաթ Ադրբեջանն Արցախի հետ շփման գծում հրադադարի ռեժիմը խախտել է ավելի քան 150 անգամ՝ արձակելով շուրջ 1100 կրակոց

«Էրեբունի-Երեւան 2801» տոնակատարության միջոցառումների կազմակերպման համար փակ կլինեն մի շարք փողոցներ

Հայաստանի մայրաքաղաքն այսօր տոնում է հիմնադրման 2801-րդ տարեդարձը

ԱԱԾ ստորաբաժանման ղեկավարը նախապես փորձել է ՍԴ աշխատակազմի ղեկավարի միջոցով կապ հաստատել անձամբ Հրայր Թովմասյանի հետ

Երեւանում ոստիկանների վրա հարձակում գործած եղբայրները կալանավորվեցին․ դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը

Ճնշում կա՞, թե չկա. «Իմ քայլի» պատգամավորն այդ հարցում վստահում է Հրայր Թովմասյանին