Թանկացումն այն է, երբ այդ ապրանքը էժան չի վաճառվում. Գալուստ Սահակյան

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանն armtimes.com-ի հետ զրույցում անդրադառնալով վերջին օրերին սկսված եւ կանգ չառնող մսի, կարագ գնաճին, նշեց, որ այն կապված է երկրի տնտեսական վատ վիճակի հետ:

«Ես չգիտեմ, թե ինչն է թանկացել, բայց թանկացումները վատ պրոցես է: Դա կապված է մեր երկրի տնտեսական վատ վիճակի հետ, եթե իհարկե թանկացումներ կան»,- ասաց Գալուստ Սահակյանը:

Մի քանի օր առաջ ՀՀ կառավարության անդամները, մասնավորապես՝ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը խոսել էր տնտեսական աճի մասին եւ հորդորել, որ լավատես լինել եւ նկատել այն: Գալուստ Սահակյանից հետաքրքրվեցինք, թե ինչպես է ստացվում, որ կառավարության մատնանշած աճին զուգահեռ խանութներում օր օրի միսն ու կարագը թանկանում են:

«Տնտեսական աճի դեպքում եւ՛ թանկացումներ է լինում, եւ՛ էժանացումներ: Դրա համար ժողովուրդը պետք է երկրի տնտեսական վիճակին ծանոթ լինի, որպեսզի նայի մեխանիզմներին եւ հասկանա, թե ինչու է գնաճ լինում: Եթե արգելված թանկացումներ են, ուրեմն պետք է պատիժներ լինեն: Հիմա, որ ասեմ՝ կլինեն մարդիկ, որ կնեղանան: Գտեք փոքր մարդկանց, թող ասեն, թե գնաճն ինչի հետեւանք է: Ինձ կարգին քաղաքական հարցեր տվեք, թանկացումն այն է, երբ այդ ապրանքից քիչ է գոյացումը կամ մեղմ ասած, այդ ապրանքը էժան չի վաճառվում: Կարողա այդ ապրանքը երկու ամիս հետո լրիվ էժանանա: Թանկացումն ու էժանացումը չի կարելի կապել տնտեսության վիճակի հետ: Ասել, որ մեր երկրի տնտեսությունը քայքայված է, այդպես չէ, թանկացումներ եւ էժանացումներ աշխարհի բոլոր երկրներում էլ լինում է: Ինձ ուրիշ, նորմալ հարցեր տվեք»,- ասաց Սահակյանը:

Տպել
28547 դիտում

Մեղադրանք է առաջադրվել Երևանի երկու բնակչի՝ կեղծ դոլարներ պատրաստելու և իրացնելու համար

Փաստաթղթեր կեղծելու և ակնհայտ կեղծ փաստաթղթերով դեղեր ձեռք բերելու դեպք՝ պետական գնման մրցույթում. դատախազություն

Առավոտյան վրաերթի են ենթարկվել 5 հոգի, 4 երեխաներին տեղափոխել են հիվանդանոց. Սուրբ Աստվածամայր Բ/Կ

Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի նիստի հրավիրյալը ՊԲ ռազմական հետախուզության վարչության նախկին պետն է

Նոյեմբերի 21-22-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ձյուն կտեղա, կցրտի 8-10 աստիճանով. Սուրենյան

Վթար Նալբանդյան և Մոսկովյան փողոցների խաչմերուկում. կան տուժածներ

Վարչապետի որոշումներով՝ աշխատանքից ազատվել են Մովսես Հակոբյանը, Կամո Քոչունցը եւ Վաչագան Ներսիսյանը

Ռուսական թատրոնի տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթ է հայտարարվել. նախորդը չէր կայացել

Քաբուլում պայթյունի հետեւանքով 4 զինվորական է տուժել

Ունենալով բավական փորձառություն՝ քաղաքացին չի կարողանում զբաղեցնել խորհրդականի պաշտոնը. Վաղարշակ Հակոբյան

Նոր Հաճնում մահացած չորս երեխաների հայրը հնարավորություն կունենա վերջին հրաժեշտը տալ նրանց ու մորը. մարզպետ

Արթուր Ալեքսանյանը նշանակվել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան

Ոստիկանության 6-րդ վարչությունը ստուգումներ է իրականացնում փոխվարչապետի խորհրդականի եղբոր ընկերությունում

Եվրոպայի գործող չեմպիոն Պորտուգալիան եւս Եվրո 2020-ում է. 17 թիմ արդեն իրեն ապահով է զգում

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Սոչիում կկատարի հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մարոկկոյի Թագավոր Մուհամմադ Վեցերորդին

ՀՀ ՊԵԿ-ի եւ Վրաստանի ֆինանսների նախարարության միջեւ կնքվել են մի շարք փաստաթղթեր

Նախորդ շաբաթվա ընթացքում արձանագրվել է թունավորման 8 դեպք, տուժել է 19, զոհվել՝ 5 քաղաքացի

Մեղրաձոր գյուղում այրվել է մոտ 1000 հակ անասնակեր

Թբիլիսիում հազարավոր մարդիկ արգելափակել են խորհրդարանը, պահանջում են կառավարության հրաժարական և արտահերթ ընտրություններ