Կաքավ էլ եմ խփել, նապաստակ էլ, բայց այդ նկարի թռչունին ես չեմ խփել. ՀՀԿ-ական գյուղապետ

05/10/2017 schedule11:48

Արմավիրի մարզի Շենավան համայնքի ղեկավար Արթուր Մկրտչյանը պնդում է, որ համացանցում հրապարակված իր լուսանկարները հին են, եւ ինքը Կարմիր գրքում գրանցված սպիտակ անգղների որս չի արել: Այս մասին Մկրտչյանն ասաց armtimes.com-ի հետ զրույցում:

- Պարոն Մկրտչյան, տեսե՞լ եք, որ սոցիալական ցանցերում տարածվել են ձեր լուսանկարները, որտեղ դուք նկարվել եք Կարմիր գրքում գրանցված թռչունների հետ, որոնք սատկած վիճակում են:

- Հա, ոնց չէ:

- Կասե՞ք ինչ եք որսացել:

- Մենք չեն որսացել, դա 2007 թվականի նկար է ու 6-ից 7 տարի իմ սայթում գցած է եղել: Դա ես իմ ընկերոջ հետ Բագարան գնալուց ճանապարհին տեսանք, որ սատկած, գցած էր: Անցորդներ էլ կային, այնպես էր, որ բոլորն էլ կանգնում էին, նկարվում էին: Մենք էլ հետաքրքրության համար կանգնեցինք, ասեմ, որ մեզ էլ անցորդներից մեկն է նկարել: Ու այդպես գնացինք մեր ճանապարհով, չգիտեմ ինչի հիմա այնպիսի արձագանք է ստացել, որ նոր բան չէ:

- Կոնկրետ ե՞րբ է եղել այդ դեպքը:

- Կոնկրետ 2007 թվականին է եղել, բայց 6-7 տարի է, որ սայթում գցած է: Օդնոկլասնիկիում է գցած եղել, վերցրել են ֆեյսբուքով հրապարակել են:

- Ենթադրենք հին նկար է եղել: Ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում, ձեզ հրավիրե՞լ են բացատրություն տալու:

- Այո, այո, մեկ երկու ժամից պետք է գնամ եւ բացատրություն տամ:

- Որսով առհասարակ զբաղվո՞ւմ եք:

- Այո, ես 12 տարի է «Որսորդ միության» անդամ եմ:

- Ի՞նչ եք որսում:

- Ես հիմնականում գայլ եմ որսում, ցավդ տանեմ: Դե լոր է, բան է: Պարզ ասեմ՝ կաքավ Էլ եմ խփել, նապաստակ էլ եմ խփել, քայլում ես ոտքիդ տակ ընկնում է, խփում ես: Ինչ մնում է նման թռչունների վրա կրակելը, ինձ հետաքրքիր էլ չի, կրակես ի՞նչ անես:

- Վստահ ասում եք, որ 2007 թվականի դե՞պք է:

- Դա դժվար չի պարզելը ոստիկանությունում, որ դա 2007 թվականի բան է: Եթե ես է արած լինեի, վաղեմության ժամկետ գոյություն ունի, եթե ինչ-որ տույժ, տուգանք…, չի կարա իմ հանդեպ լինի: Պարզ ասեմ՝ ինչ կա էն ա, ուղղակի այդ տարածքը շատ որսորդներ են գնում-գալիս, հիմա մեկին հանդիպել է, կրակել է, թողել գնացել է, մենք էլ պատահական հանդիպել ենք, էդ ձեւ:

- Լավ, նկարվելու հետաքրքրությունն ինչո՞ւմ էր կայանում:

- Դե մեծ թռչուններ էին, այնտեղ ուրիշ մարդիկ էլ էին նկարվում, մենք էլ կանգնանք նկարվեցինք, հուշ որպես:

- Ասացիք, եթե դուք էլ արած լինեք, վաղեմության հարց կա եւ այլն: Այսինքն՝ հնարավոր է նաեւ, որ դո՞ւք էլ արած լինեք:

- Չէ, ցավդ տանեմ, ուզում եմ ասել՝ եթե ես արած լինեմ, կասեմ՝ ես եմ արել, բայց այդ ժամանակ ես 25 տարեկան եմ եղել, իմ սխալի համար կզղջամ, սենց ընենց: Ուզում եմ ասել՝ խնդիր չկա: Ես չեմ արել, չասե՞մ, որ չեմ արել:

- Հիմա քանի՞ տարեկան եք:

- 36:

- ՀՀԿ-ական եք, չէ՞:

- Այո:

- Որքա՞ն ժամանակ է համայնքը ղեկավարում եք:

- 12 տարի, 25 տարեկանից:

Նշենք, որ ՀՀ ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանն անդրադարձել է համացանցում տարածված լուսանկարնեին: Ահարոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հոկտեմբերի 4-ին «Econews.am» լրատվական կայքում տեղադրվել էր «Ահազանգ. որսացել են Կարմիր գրքում գրանցված սպիտակագլուխ անգղեր» հոդվածը, որտեղ առկա էին նաեւ որս կատարողների նկարներ՝ անգղերը ձեռքներին: Պարզվել է նշված երեք անձանցից երկուսի ինքնությունը՝ Ա. Մկրտչյան եւ Յ. Պողոսյան: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ երրորդ անձի ինքնությունը պարզելու եւ հայտնաբերելու ուղղությամբ: Ստուգումներով պարզվել է նաեւ, որ նկարներում երեւացող մեքենայի համարանիշը 02.08.2013 թվականին հանձնվել է, եւ այլ տրանսպորտային միջոցի չի տրամադրվել, իսկ նկարում երեւացող ավտոմեքենայի վրա տեղադրվել է հաշվառման այլ համարանիշ: Հետեւաբար՝ դեպքը 2013 թվականից հետո տեղի ունենալ չէր կարող: Հանգամանքները պարզվում են: Ոստիկանության Արմավիրի բաժնում նախապատրաստվում են նյութեր»:

Տպել
10953 դիտում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում