Որ ռուսական տանկերը հանգիստ մտնեն Երեւան

05/10/2017 schedule10:52

Հայ-ռուսական միացյալ զորախմբի շուրջ քննարկումները բազմաթիվ հարցեր են առաջացնում: Հոկտեմբերի 4-ին, երբ ԱԺ նիստի ժամանակ քննարկվում էր այս հարցը, հիմնական զեկուցող, պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանը նախ՝ «ներքին ռազմական սպառնալիք» եզրույթը մեկնաբանելիս, տարբեր իրավիճակների շարքում թվարկեց նաեւ, որ այդ զորախումբը կարող է օգտագործվել նաեւ ահաբեկչական գործողությունների դեպքում: 

Քիչ անց, երբ արդեն «Ելք» խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը Զաքարյանից հետաքրքրվում էր, թե ներքին ռազմական սպառնալիքներ ասելով կարելի՞ է ենթադրել, որ եթե Ռուսաստանում լինի Մայդանի պես ինչ-որ իրադարձություն, ուրեմն մենք պարտավոր ենք ինչ-որ կերպ միջամտե՞լ կամ եթե Հայաստանում «Սասնա Ծռերի» իրադարձության պես ինչ-որ մի բան է լինում, ապա ռուսական կողմը կարո՞ղ է միջամտել, Արտակ Զաքարյանը պատասխանեց, թե խոսքը քաղաքական ակցիաներին ու ներքաղաքական, ներքին կյանքին չի վերաբերվում, այլ ներքին ռազմական սպառնալիքների խնդիրն է դրված:

Գեւորգ Գորգիսյանը հետաքրքրվեց՝ եթե Չեչնիայում, օրինակ, զինված ապստամբություն լինի, հայկական կողմը միջամտելո՞ւ է եւ մյուս կողմից՝ եթե այդ զորախմբի կարիքը լինի, այդ դեպքում ինչպե՞ս, ի՞նչ ճանապարհով են այդ զորքերը գալու Հայաստան ու կան արդյո՞ք կոնկրետ սահմանված դեպքեր, որոնց դեպքում այդ զորքերը կկիրառվեն Հայաստանում։

«Մենք ենք որոշում, եթե անհրաժեշտություն լինի, ռուսական կողմից ո՞ր մասնագիտացված ստորաբաժանումներն են մասնակցելու, ի՞նչ տեխնիկա, ինչքա՞ն եւ այլն: Դա մեր ներքին որոշման արդյունքում է լինելու, մեր փոխարեն որեւէ մեկը չի գնահատելու սպառնալիքների աստիճանը։ Նույն տրամաբանությամբ զորախումբը կարող է նաեւ Հյուսիսային Կովկասում մասնակցել ինչ-որ գործողությունների»,- նշեց պաշտպանության փոխնախարարը:

Քննարկման վերջում ելույթով հանդես եկավ հարակից զեկուցող, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը:

Նահապետյանից եւս Գեւորգ Գորգիսյանը փորձեց ճշտել, թե արդյո՞ք ինչ է նշանակում ներքին ռազմական սպառնալիք, ու ինչպե՞ս պետք է երկու երկրների գերագույն գլխավոր հրամանատարները նստեն ու որոշեն, թե ինչ սպառնալիքի դեմ է կիրառվում այս զորախումբը: Գորգիսյանը նաեւ հիշեց Մարտի 1-ի իրադարձությունները ու հարցրեց՝ կոնկրետ այդ իրադարձությունները կարո՞ղ էին որակվել, որպեսզ ներքին ռազմական սպառնալիք ու այս զորախումբը կիրառվեր:

Կորյուն Նահապետյանն ուշագրավ պատասխան ձեւակերպեց. նշելով, թե, իհարկե, օրենքով չկա սահմանում, թե որն է ներքին ռազմական սպառնալիքը, բայց ամեն դեպքում երկու երկրների իրավասու մարմինները պետք է մեկնաբանեն եւ կիրառեն համապատասխան համաձայնագրի դրույթը:

Այսպիսով՝ ստացվում է, որ հայ-ռուսական միացյալ զորախումբը կարող է նաեւ որոշակի գործողություններ իրականացնել նաեւ Հայաստանում՝ օրինակ ներքին ռազմական սպառնալիքի դեպքում, իսկ թե ինչ է դա նշանակում, ոչ ոք չգիտի Հայաստանի ու Ռուսաստանի իրավասու մարմինները պետք է յուրովի մեկնաբանեն ու կիրառեն համաձայնագրի դրույթները: Ներքին ռազմական սպառնալիք կարող է լինել ահաբեկչական գործողությունը Հայաստանի նկատմամբ: Ու նաեւ նման դեպքերում հայկական կողմը պետք է գնահատի իրավիճակն ու որոշի, թե ռուսական կողմից ինչպիսի՞ մասնագիտացված ստորաբաժանում օգտագործի:

Մոդելավորեք նման մի իրավիճակ՝ արդեն իսկ տեղի ունեցած դեպքի օրինակով. որպես ամենաթարմ դեպք վերցնենք «Սասնա ծռերը»: Առավել եւս, որ այդ իրադարձության առաջին օրը «Սասնա ծռերի» գործողությունները, առնվազն հայտարարությունների մակարդակով՝ հենց ահաբեկչություն էին որակվում: Եթե այդ ժամանակ լիներ այս համաձայնագիրը, տեսականորեն ՀՀ ու ՌԴ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարները կարող էին որոշել, որ «Սասնա ծռերի» գործողությունները ահաբեկչություն են, առավել եւս որ «Սասնա ծռերն» իրենց գործողությունը բնորոշում էին, որպես զինված ապստամբություն: Հայաստանը կկարողանար դիմել միացյալ զորախմբի օգնությանը՝ ռուսական կողմից խնդրելով իրեն տրամադրել «մասնագիտացված ստորաբաժանում»: Այդ մասնագիտացված ստորաբաժանումը կարող էր լինել. օրինակ, հատուկ նշանակության ջոկատի տեսքով, ու ռուսական «Ալֆա»-ն, առանց որեւէ իրավական խնդրի, կհայտնվեր Խորենացի փողոցում... Էլ չասենք 2008 թվականի մարտի 1-ի օրինակը, երբ կիրառվեց բանակը: Այդ դեպքում Երեւանի փողոցներում հանգիստ կարող էին հայտնվել ոչ թե ՀՀ զինված ուժերի զրահամեքենաները, այլ նաեւ ռուսական տանկերը, որոնք «անառիկ կպահեին հայոց պետականության հիմքերը»:

Իհարկե, այս նախագծի հեղինակները վստահեցնում են, որ այս զորախումբը Հայաստանի ներքին ու ներքաղաքական կյանքում չի օգտագործվելու: «Այստեղ միակողմանի գործողություններ կամ ներխուժում կողմերից մեկի տարածք չի կարող լինել»,- մասնավորապես շեշտեց Արտակ Զաքարյանը: Բայց ի՞նչ իմանաս, մի քանի տարուց ի՞նչ կլինի:

Տպել
5801 դիտում

Սամվել Վարդանյանը ՄԻՊ ներկայացուցիչների հետ առանձնազրույցում իր հետ տեղի ունեցածին առնչվող մանրամասներ է հայտնել

«Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ը հայտարարություն է տարածել

«Մեղրաձոր Գոլդ»-ի աշխատակիցը շուրջ 3 տարի գաղտնի մտել է հանքավայր, հափշտակել մի քանի միլիոն դրամի ոսկու հանքանյութ

Ինչ է նշանակում՝ իմ հանդեպ դատաստան ես տեսնում՝ օրենքո՞վ, թե՞ տնեցիքով եք որոշել. Սուքիասյան

Վրաստանում կրքերը չեն հանդարտվում․ խորհրդարանի մուտքի մոտ բախում է եղել ցուցարարների և ոստիկանության միջև (տեսանյութ)

Երևանի քաղաքապետի որոշմամբ Շենգավիթում 22 ավտոտնակ կքանդվի

ԱՄՆ-ԵՄ հարաբերությունների խորացումն ու զարգացումը չենք հակադրում մեր տարածաշրջանային հարաբերություններին․ Նիկոլ Փաշինյան

Սամվել Վարդանյանի ծեծի ենթարկվելու վերաբերյալ հայտարարությունների առթիվ ծառայողական քննություն է նշանակվել

Ժաննա Անդրեասյանը կգործուղվի Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն

37-ամյա տղամարդը խորտկարանում «կերել-խմել», առանց վճարելու փախել է

Կոստանյանը ՀՀ-ում նորանշանակ ՄԱԿ մշտական համակարգողին է ներկայացրել բռնի տեղահանվածներին առնչվող հումանիտար հարցերը

Պենտագոնի ղեկավարն առաջին հեռախոսազրույցն է ունեցել Չինաստանի պաշտպանության նոր նախարարի հետ

ՀՀ նախագահն ու «Մոդեքս»-ի տնօրենը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել համագործակցությունը

Դուբայում հորդառատ անձրևները չեն դադարում․ հեղեղվել են ճանապարհներ ու մետրոներ (լուսանկարներ)

Գևորգ Պապոյանն ու Ռայմունդ Յելեն սննդի արդյունաբերության ոլորտում հետագա համագործակցության վերաբերյալ մտքեր են փոխանակել

Պռոշյան գյուղի Չաուշի խճուղում պայթեցման աշխատանքներ կիրականացվեն․ մայրուղին փակ կլինի

Մեկ դար անց եզդիների նահատակությունը կրկնությունն է հայերի՝ 1915 թվականի նահատակության․ Ֆրանսիայի դեսպան

Աշխատավարձերի մասին խեղաթյուրված տվյալներ ներկայացնելով ՍՊԸ-ն պետությունից շուրջ 50 մլն դրամի հարկ է թաքցրել

Արայիկ Հարությունյանը ներկայացրել է հաղորդակցության նոր ճարտարապետության հիմքում դրված առաջնահերթություններն ու ծրագրերը

Հայկավան-Բամբակաշատ ճանապարհին մեքենաներ են բախվել․ տուժածները հոսպիտալացվել են

Ադրբեջանը խախտում է հայ գերիների կեցության միջազգայնորեն սահմանված նորմերը․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Իրանը դեմ է տարածաշրջանում լարվածության հնարավոր աճին և միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությանը․ Սոբհանի

Արարատ Միրզոյանը կմեկնի Սաուդյան Արաբիա․ ինչ հանդիպումներ են նախատեսված

ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին

Չփորձել Հայաստանը ներքաշել աշխարհաքաղաքական հակամարտությունների մեջ․ ՀՀ-ում Իրանի դեսպան

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 16-ին

Աբովյանում առերևույթ զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքի նախաքննությունը, կալանավորված 4 անձի մասով, ավարտվել է

Կարող է կոպիտ բան ասեմ, բայց ուզում ենք՝ ոստիկանի երեխան ծնողին ասի՝ իսկ ինչո՞ւ աշխատավարձդ կրկնակի բարձր չէ. Փաշինյան

Մոռացել եք՝ ումից եք սերում, ով է Քոչարյանը, «շունը հաչա, քամին փչի, էլի»․ Ավինյանը՝ ավագանու ընդդիմադիր անդամներին

Ինչ վիճակում են «Ուրալ»-ի վթարից տուժած զինծառայողները․ մանրամասներ

Առողջապահության նախարարության երեխաների առողջության պահպանման բաժնի պետը հրավիրվել է հարցաքննության

Իրանի նախագահը սպառնում է «սարսափելի պատասխան տալ» երկրի շահերին հակասող ցանկացած գործողության

9-ամյա երեխան պատշգամբում խաղալիս քարեր է նետել՝ վնասելով բակում կայանված 2 ավտոմեքենա

Իսրայելը մտադիր է «ցավոտ ազդանշան» ուղարկել Իրանին

Մամուլից եմ ծանոթացել․ Ավանեսյանը՝ նախարարությունում խուզարկությունների մասին

Հունվարին միջին ամսական աշխատավարձը կազմել է 267 հազար դրամ. Թունյան

Քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի «յաշիկը» երթևեկում է հանդիպակաց գոտով

Ինչ-որ փուլում համալսարանները իրենք են ցանկանալու այդ միջավայրում հայտնվել․ Ավինյանը՝ Ակադեմիական քաղաքի մասին

Ջերմուկը նոր «Եղնիկ» կունենա. ապամոնտաժվում է խորհրդային տարիներից մնացածը խորհրդանիշը

ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորմանը հետևել են Պապիկյանն ու Ասրյանը