Նախկին գլխավոր դատախազը դեմ չէ, որ դատախազությունը հանցագործություն կոծկող է

04/10/2017 schedule15:37

Ազգային ժողովը հոկտեմբերի 4-ին նորից քննարկում է «Դատախազության մասին» օրենքը, առաջարկում փոփոխություններ, լրացումներ, կամ ինչպես բնորոշում էր «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, կառավարությունն, ըստ էության, նոր օրենք է ներկայացրել։ Այս քննարկումների համատեքստում խոսվեց դատախազության լիազորությունների մասին, նշվեց, թե դատախազությունը պարտավոր է պաշտպանել Հայաստանի Հանրապետության նյութական ու ոչ նյութական շահերը եւ այլն։ Թեեւ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանն իր ելույթում մատնանշեց, որ պետք է հստակեցվի, թե ինչ է ենթադրում պետության ոչ գույքային շահը, որպեսզի դա ըստ ցանկության չմեկնաբանվի։ Իսկ ՀՀԿ-ական Հրայր Թովմասյանն էլ նշում էր, թե առաջարկվող փոփոխություններով՝ Դատախազությունն ինքնին, Սահմանադրությամբ սահմանված իր լիազորություններից ու իրավասություններից դուրս, ստուգումներ իրականացնելու լիազորություն չունի։

Ասել է թե՝ եթե անգամ պետության շահը ոտնահարված է, բայց դատախազության՝ Սահմանադրությամբ լիազորված գործառույթներից ու իրավասություններից դուրս է մի ինչ-որ երեւույթ, դատախազությունը իրավունք չի ունենալու սեփական նախաձեռնությամբ ուսումնասիրություն սկսել ու պարզել, թե տվյալ դեպքում պետության գույքային կամ ոչ գույքային շահը ինչպես է ոտնահարվում։

Բայց մի կարեւոր հանգամանք էլ կար այս քննարկումների համատեքստում։ Հարցը վերաբերվում է ինքնին դատախազության դերին ու հանրության շրջանում դատախազության կերպարի ընկալմանը։ Դատաիրավական համակարգի այս կարեւորագույն օղակը՝ դատախազությունը տարիներով կուտակված հաճախ օբյեկտիվ, երբեմն էլ՝ սուբյեկտիվ պատճառներով, հանրության կողմից դրական լույսի ներքո չի ընկավում՝ մեղմ ասած, իսկ դատախազության գործունեության անաչառության ընկալման հարցում ընդհանրապես կարելի է վերապահումներով խոսել։ Եվ ինչպես ԱԺ նիստի ժամանակ նկատեցին պատգամավորները՝ հանրության շրջանում ավելի գերիշխող է կարծիքը, որ դատախազությունը ոչ թե հանցագործությունը բացահայտող ու պետության շահեր ներկայացնող է, այլ  հանցագործություն կոծկող, որոշ մարդկանց շահերին ծառայող, «ոչ ցանկալիների» վրա լրացուցիչ ճնշման լծակ եւ այս շարքը կարելի է երկար թվարկել։

Ու պատահական չէր, որ «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը այս օրինագծի հիմնական ու հարակից զեկուցողներից խորհուրդ էր հարցնում՝ ինչպիսի՞ փոփոխություններ պետք է առաջարկել այս օրենքում, որ դատախազությունն ի վերջո Հայաստանի Հանրապետությունում դադարի հանցագործություններ կոծկել։

«Դուք բոլորդ, հավանաբար հիշում եք զիբիլիքսի հայտնի գործը, երբ «Ելք» դաշինքի ներկայացուցիչները հանրապետական կուսակցության նախընտրական շտաբից դուրս բերված պարկի միջից հայտնաբերել էին փաստաթղթերի փաթեթ, շուրջ 30 անուն փաստաթուղթ, որն ապացուցում էր, որ հանրապետական կուսակցության կողմից ընտրակաշառքի համակարգված մեխանիզմ ստեղծելու մասին։ Քրեական գործ էր հարուցվել ՀՔԾ-ում։ Եվ ես այս ամբիոնից հրապարակել եմ այս գլուխգործոց փաստաթուղթը, որից երեւում է, որ ոստիկանության Էրեբունու բաժնից ցուցակ են ուղարկել, թե ՊՊԾ գնդի որ ծառայողը քանի ձայն պետք է ապահովի ՀՀԿ-ի համար։ Եվ ցուցակից երեւում է, որ ոստիկանության արաբկիրի բաժնից ֆաքսը դուրս է եկել ու գնացել՝ մեր համոզմամբ ՀՀԿ-ի տարածքային ՀՀԿ նախընտրական շտաբ։

Հիմա ՀՔԾ-ն գործը կարճել է ու դա պարզաբանել է հետեւյալ կերպ․ ասում է՝ հավաք-միջոցառման մասին է խոսքը, որը ասում է, թե ՊՊԾ գնդի որ ծառայողը հավաք-տագնապ հնչեցնելիս, քանի՞ հոգու պետք է տեղյակ պահի։ Մենք այս դրվագը բողոքարկել ենք դատախազությունում, ասում ենք՝ հավաք է, չգիտեմ՝ տագնապ է, թե ինչ է, ասեք այս ֆաքսը, որ 270202 համարից դուրս է եկել, ո՞ր համարին է գնացել, որ հասկանանք, թե ինչ է։ ՀՔԾ քննիչը սա չի պարզել։ Մենք այս դրվագը բողոքարկել ենք գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի մոտ, նա ասում է՝ դե նախաքննությունը պարզել է, որ միջոցառման ցուցակն է, էլ ի՞նչ կարիք կա պարզելու։ Պարզ հարց է՝ այս մեր վարկածով ընտրակաշառքների ցուցակ է։

Եվ դատախազությունը ոչ մի կերպ չի ուզում պարզի, թե այս ցուցակը որ ֆաքսից որ ֆաքս է գնացել։  Մենք ասում ենք, որ սա գնացել է ՀՀԿ նախընտրական շտաբ եւ սա մեր պետության խայտառակությունն է, որ ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյան ցուցակ է անում՝ ոստիկանության ՊՊԾ գնդի աշխատակիցների անցնական տվյալներով եւ ֆաքս է անում «ՍԱՍ» գրուպի անվտանգության պետին։ Իսկ դատախազությունը, գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի գլխավորությամբ, աչքերն էլ է փակում, ականջներն էլ է փակում։ Դե հիմա ասեք, մենք ինչ փոխենք օրենքում, ի՞նչ առաջարկություն ներկայացնենք, որ այսպես չլինի հետագայում»,- կոնկրետ օրինակով խնդիրը մատնանշեց Փաշինյանը։

Ենթադրվում էր, իհարկե, որ նման մի կոնկրետ օրինակով պետք է իսկապես քննարկվեր, թե ինչ պետք է անել, որ դատախազությունը սկսի ծառայել իր սկզբնական՝ ըստ էության նպատակին։ Բայց այդպիսի քննարկում չեղավ։ Ավելին՝ նախագծի հարակից զեկուցող, ԱԺ պետական, իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի ներկայացուցիչ, ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը, փորձելով հակադարձել այս օրինակ-փաստարկին, ըստ էության, շատ ավելի վատ իրականություն մատնանշեց։

«Այս օրենքը ընդունենք, չընդունենք, փոխենք-չփոխենք, դատախազության մասին օրենք ընդհանրապես չլինի էլ, Ձեր մատնանշած խնդիրները չեն վերանում»,-ասաց նա։

Այսինքն՝ Գեւորգ Կոստանյանը համաձայն է, որ դատախազությունը հանցագործություն կոծկող մարմին է ընկավում, նվազագույնը հանրության կողմից, ու հետո՝ դա համակարգային խնդիր է, ու այստեղ անգամ ոլորտը կարգավորելու համար ընդունվելիք օրենքն էլ չի օգնի։ Վիճակը, մի խոսքով, անհուսալի է։  

Տպել
4178 դիտում

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտութուն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում