Հոկտեմբերի կեսից սկսվելու է գրիպի սեզոնը. ի՞նչ անել՝ հիվանդությունից խուսափելու համար

Գրիպի հերթական սեզոնը մոտենում է: Արդեն ընթացիկ հոկտեմբերի կեսին այն կհամարվի բացված:

ՀՀ առողջապահության նախարարությունը վստահեցնում է, որ նախապատրաստվում են դրան՝ բաշխելով եւ պլանավորելով անելիքները: Առաջիկայում նաեւ հրավիրվելու է աշխատաժողով՝ բուժաշխատողների մասնակցությամբ, որպեսզի գրիպի սեզոնին ընդառաջ տրվեն անհրաժեշտ ցուցումները:

ԱՆ հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկման ազգային կենտրոնի փոխտնօրեն Լիլիթ Ավետիսյանը armtimes.com-ին ասաց, որ հանրապետությունում դեռեւս չկա գրիպի հարուցիչ եւ առայժմ գործ ունենք այլ շնչառական վարակների հետ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) նախնական որոշակի կանխատեսում արդեն ունի, թե գրիպի ինչ հարուցիչներ կարող են շրջանառվել եւ իրազեկել է երկրներին: Լիլիթ Ավետիսյանը դրա վերաբերյալ մանրամասներ չհայտնեց՝ ասելով, որ վերջնական եզրակացություն ԱՀԿ-ն դեռ չի հրապարակել:

Նախարարության մասնագետը նաեւ ներկայացրեց ավանդական խորհուրդները, թե հանրությունն ինչ կերպ կարող է խուսափել սուր շնչառական վարակներից, այդ թվում՝ գրիպով հիվանդանալուց: Նա ընդգծեց, որ այդ վարակների տարածման հարցում շատ մեծ է մարդու դերը:

ՄՆԱԼ ՏԱՆԸ

Կարեւոր է, որ վարակված մարդը մեկուսանա եւ խուսափի հասարակական վայրերում գտնվելուց: «Այսինքն՝ մարդը պետք է հասկանա, որ ինքը կարող է լինել վարակի աղբյուր եւ դուրս չգա»,- ասաց Լիլիթ Ավետիսյանը: Բացի այդ, սուր շնչառական վարակներով հիվանդ անձանց հարկավոր չէ խնամել ամբողջ ընտանիքով: Այդ գործը պետք է ստանձնի հարազատներից մեկը, ընդ որում՝ հիվանդի մոտ գնալիս անպայման դիմակ կրի:

ԻՆՉՊԵՍ ԴԻՄԱԿ ԿՐԵԼ

«Մենք նաեւ հորդորում ենք դիմակը ճիշտ կրել: Վերջերս փողոցում երկու հոգու տեսա, որոնք դիմակով էին: Իհարկե, եթե դա չի առնչվում մեկ այլ հիվանդության, ապա սուր շնչառական վարակների դեպքում բաց օդում լինելիս պետք չէ դիմակ կրել: Դրա անհրաժեշտությունը առաջանում է, եթե հիվանդի հետ սերտ շփման մեջ եք՝ նույն փակ սենյակում եք, իրար կողքի եք նստած»,- նկատեց մեր զրուցակիցը:

ՉԲԱԶՎԵԼ ԻՆՔՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՄԲ

Մասնագետը խորհուրդ է տալիս անպայման դիմել բժշկի, եթե առկա են սուր շնչառական հիվանդությունների նշաններ եւ չզբաղվել ինքնաբուժմամբ. «Թե չէ շատերն առաջին օրից, եթե մի քիչ հազում են, հակաբիոտիկ են խմում: Հետո, հերիք չէ, հակաբիոտիկը վիրուսի վրա  չի ազդում, դեռ մի բան էլ հակամանրէային կայունության է նպաստում, եւ արդեն ի հայտ են գալիս խնդիրներ: Բարդանում է վիճակը, կարող է թոքաբորբ առաջանալ կամ մեկ այլ խնդիր: Որպեսզի նման բան տեղի չունենա, անպայման հորդորում ենք դիմել մասնագետի եւ նրա խորհուրդներով բուժում ստանալ»:

Հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկման ազգային կենտրոնի փոխտնօրենը հիշեցրեց, որ բարդացած հիվանդության դեպքում հիվանդին օգնելը դառնում է դժվար:

ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ՈՐԵՐՈՐԴ ՕՐԸ ԴԻՄԵԼ ԲԺՇԿԻ

Լիլիթ Ավետիսյանի տեղեկացմամբ, սուր շնչառական վարակով հիվանդների համար բժշկին դիմելու ճիշտ օր հասկացություն գոյություն չունի: Կա հայտնի ասացվածք՝ գրիպը բուժելու դեպքում այն անցնում է 1 շաբաթում, չբուժելու դեպքում՝ յոթ օրում: Գուցե դա նաեւ նշանակում է, որ հիվանդությունից 7 օր ա՞նց է պետք անհանգստանալ:

«Դա օրից չի կախված: Հիվանդությունը տարբեր մարդկանց մոտ տարբեր կերպ է ընթանում: Մեկի իմունիտետն ավելի բարձր է, ուժեղ օրգանիզմ ունի, մյուսի մոտ՝ թույլ է: Անգամ եթե հիվանդության ընթացքը թեթեւ է, պետք է խորհրդակցել բժշկի հետ»,- պատասխանեց նախարարության մասնագետը:

«Հնարավոր է մարդը չգիտի, որ ունի խրոնիկ հիվանդություն, ինչը կարող է  սրանալ եւ վատանցնել հիվանդի վիճակը: Օրինակ՝ դիաբետով, թոքերի, քթի եւ հարակից խոռոչների, սիրտ-անոթային հիվանդություններով անձինք պետք է ավելի լուրջ մոտենան, որովհետեւ երբ դրանց գումարվում է սուր շնչառական հիվանդությունը, նրանք դա ավելի ծանր են տանում»,- մանրամասնեց տիկին Ավետիսյանը:

ՀԻՎԱՆԴ ԵՐԵԽԱՅԻՆ ՉՈՒՂԱՐԿԵԼ ԴՊՐՈՑ ԿԱՄ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ

Այս եւ մնացյալի մասին առողջապահության նախարարությունը տարբեր առիթներով բարձրաձայնել է: Լիլիթ Ավետիսյանն արձանագրում է, որ թեպետ բնակչության տեղեկացվածությունը բավական մեծացել է, բայց այսպես ասած հիվանդ լինելու կուլտուրան չի զարգացել: Մարդիկ ինչպես շարունակում են հիվանդ վիճակում դուրս գալ հանրային վայրեր, այնպես էլ երեխաներին ուղարկում են կրթական հաստատություններ:

«Ես չգիտեմ՝ դա ինչից է գալիս, ծնողի անհոգություն չեմ կարող ասել, որովհետեւ մեր ժողովուրդը շատ ուշադիր է երեխաների նկատմամբ: Գուցե չեն ուզում, որ երեխաները բացակայեն, գուցե մանկապարտեզահասակներին տանը խնամելու հնարավորություն չկա: Հազարումի խնդիր կա: Բայց ծնողներն էլ պիտի գիտակցեն, որ երեխային չի կարելի հիվանդ վիճակում տանել դպրոց կամ մանկապարտեզ՝ առաջին հերթին հանուն երեխայի առողջության, որովհետեւ նա պետք է պառկած վիճակում լինի, պետք է անընդհատ հեղուկներ ընդունի, նրա ձեռքերի հիգիենան պիտի ապահովվի»,- հիշեցրեց մասնագետը:

ԳՐԻՊԻ ԴԵՄ ՊԱՏՎԱՍՏՈՒՄ

Գրիպից պաշտպանվելու ուղեցույց ներկայացնելիս՝ առողջապահության նախարարությունը չի հիշատակում կամ գրեթե չի հիշատակում պատվաստումների հնարավորության մասին: Լիլիթ Ավետիսյանն այս առնչությամբ պարզաբանեց, որ դա ցուցվում է ռիսկի խմբերին. «Պատվաստումը շատ սպեցիֆիկ բան է: Պետք է մարդը հետազոտվի եւ բժիշկը որոշի՝ արդյոք նրան ցուցվա՞ծ է տվյալ պատվաստումը: Պատվաստումների լայն միջոցառում անելու համար պետք է լուրջ հիմքեր ունենալ: Մենք այս պահին դեռեւս նման հրահանգ չունենք ո՛չ ԱՀԿ-ից, ո՛չ էլ իրավիճակն է դա թելադրում»:

Գրիպի դեմ պատվաստումներն իրականացվում են անվճար՝ պետպատվերի շրջանակում: Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանից տեղեկացրեց, որ առողջապահության նախարարի հրամանով այս  ամսվա ընթացքում կսկսեն պատվաստումները՝ առաջնահերթ թիրախային խմբերի շրջանում: «Այս պահին բանակցություններ ենք վարում, որ 60,000 դեղաչափը շուտ ներկրվի»,- ասաց նա:

Անցյալ տարի գրիպի դեմ պատվաստվել է 60 հազար մարդ, նախանցյալ տարի՝ 15 հազար: Այս կտրուկ տարբերությունը, ինչպես պարզաբանվեց, պայմանավորված է ձեռք բերված պատվաստանյութի քանակով:

Տպել
7171 դիտում

Երևանի քաղաքապետի որոշմամբ Շենգավիթում 22 ավտոտնակ կքանդվի

ԱՄՆ-ԵՄ հարաբերությունների խորացումն ու զարգացումը չենք հակադրում մեր տարածաշրջանային հարաբերություններին․ Նիկոլ Փաշինյան

Սամվել Վարդանյանի ծեծի ենթարկվելու վերաբերյալ հայտարարությունների առթիվ ծառայողական քննություն է նշանակվել

Ժաննա Անդրեասյանը կգործուղվի Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն

37-ամյա տղամարդը խորտկարանում «կերել-խմել», առանց վճարելու փախել է

Կոստանյանը ՀՀ-ում նորանշանակ ՄԱԿ մշտական համակարգողին է ներկայացրել բռնի տեղահանվածներին առնչվող հումանիտար հարցերը

Պենտագոնի ղեկավարն առաջին հեռախոսազրույցն է ունեցել Չինաստանի պաշտպանության նոր նախարարի հետ

ՀՀ նախագահն ու «Մոդեքս»-ի տնօրենը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել համագործակցությունը

Դուբայում հորդառատ անձրևները չեն դադարում․ հեղեղվել են ճանապարհներ ու մետրոներ (լուսանկարներ)

Գևորգ Պապոյանն ու Ռայմունդ Յելեն սննդի արդյունաբերության ոլորտում հետագա համագործակցության վերաբերյալ մտքեր են փոխանակել

Պռոշյան գյուղի Չաուշի խճուղում պայթեցման աշխատանքներ կիրականացվեն․ մայրուղին փակ կլինի

Մեկ դար անց եզդիների նահատակությունը կրկնությունն է հայերի՝ 1915 թվականի նահատակության․ Ֆրանսիայի դեսպան

Աշխատավարձերի մասին խեղաթյուրված տվյալներ ներկայացնելով ՍՊԸ-ն պետությունից շուրջ 50 մլն դրամի հարկ է թաքցրել

Արայիկ Հարությունյանը ներկայացրել է հաղորդակցության նոր ճարտարապետության հիմքում դրված առաջնահերթություններն ու ծրագրերը

Հայկավան-Բամբակաշատ ճանապարհին մեքենաներ են բախվել․ տուժածները հոսպիտալացվել են

Ադրբեջանը խախտում է հայ գերիների կեցության միջազգայնորեն սահմանված նորմերը․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Իրանը դեմ է տարածաշրջանում լարվածության հնարավոր աճին և միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությանը․ Սոբհանի

Արարատ Միրզոյանը կմեկնի Սաուդյան Արաբիա․ ինչ հանդիպումներ են նախատեսված

ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին

Չփորձել Հայաստանը ներքաշել աշխարհաքաղաքական հակամարտությունների մեջ․ ՀՀ-ում Իրանի դեսպան

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 16-ին

Աբովյանում առերևույթ զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքի նախաքննությունը, կալանավորված 4 անձի մասով, ավարտվել է

Կարող է կոպիտ բան ասեմ, բայց ուզում ենք՝ ոստիկանի երեխան ծնողին ասի՝ իսկ ինչո՞ւ աշխատավարձդ կրկնակի բարձր չէ. Փաշինյան

Մոռացել եք՝ ումից եք սերում, ով է Քոչարյանը, «շունը հաչա, քամին փչի, էլի»․ Ավինյանը՝ ավագանու ընդդիմադիր անդամներին

Ինչ վիճակում են «Ուրալ»-ի վթարից տուժած զինծառայողները․ մանրամասներ

Առողջապահության նախարարության երեխաների առողջության պահպանման բաժնի պետը հրավիրվել է հարցաքննության

Իրանի նախագահը սպառնում է «սարսափելի պատասխան տալ» երկրի շահերին հակասող ցանկացած գործողության

9-ամյա երեխան պատշգամբում խաղալիս քարեր է նետել՝ վնասելով բակում կայանված 2 ավտոմեքենա

Իսրայելը մտադիր է «ցավոտ ազդանշան» ուղարկել Իրանին

Մամուլից եմ ծանոթացել․ Ավանեսյանը՝ նախարարությունում խուզարկությունների մասին

Հունվարին միջին ամսական աշխատավարձը կազմել է 267 հազար դրամ. Թունյան

Քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի «յաշիկը» երթևեկում է հանդիպակաց գոտով

Ինչ-որ փուլում համալսարանները իրենք են ցանկանալու այդ միջավայրում հայտնվել․ Ավինյանը՝ Ակադեմիական քաղաքի մասին

Ջերմուկը նոր «Եղնիկ» կունենա. ապամոնտաժվում է խորհրդային տարիներից մնացածը խորհրդանիշը

ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորմանը հետևել են Պապիկյանն ու Ասրյանը

Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարության նշաններ դնելու փորձերն անլուրջ են և ցինիկ․ Եղիշե Կիրակոսյան

Շտապ անհրաժեշտ է երկրորդ բացասական կարգի արյուն. Արյան բանկ

Այն, ինչ Ալիևն անվանում է «հայրենական պատերազմ», բերել է Լեռնային Ղարաբաղի լիակատար էթնիկ զտման. Պիեռ դ՛Արժան

Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը

Եղանակը զգալի կտաքանա, սակայն անձրևի տեսքով տեղումները կվերադառնան 2 օրից