Արտագաղթը աճում է, երբ փողը քչանում է ու տնտեսական աճը նվազում է

Հայաստանի առաջ կանգնած կարեւորագույն վտանգներից մեկը մեր ժողովրդագրական իրավիճակն է: Ավելի պարզ ասած՝ արտագաղթը:

Տարիներ շարունակ վերլուծություններ ու հետազոտություններ են արվել արտագաղթի պատճառների վերաբերյալ: Ստորեւ բերված երեք գծապատկերները, սակայն, ցույց են տալիս, որ արտագաղթի հիմնական պատճառը, այնուամենայնիվ, սոցիալականն է: Առաջին գծապատկերում ներկայացված է արտերկրից ստացվող մասնավոր տրանսֆերտների ծավալը անցած 6 տարիների ընթացքում:

Երկրորդ գծապատկերում ներկայացված է Հայաստանում արձանագրված տնտեսական աճի ցուցանիշը: Համադրելով՝ կարող ենք արձանագրել, որ Հայաստանում տնտեսական աճի ցուցանիշն ու ստացվող տրանսֆերտների ծավալը համահունչ են՝ եթե տրանսֆերտները աճում են, աճում է նաեւ տնտեսությունը:

Երրորդ գծապատկերում արտագաղթի ցուցանիշն է: Ակնհայտ է, որ այս կորի «տրամաբանությունը» բոլորովին հակառակն է: Այսինքն, որքան բարձր է տնտեսական աճի ցուցանիշը, այնքան փոքր է արտագաղթած քաղաքացիների թիվը: Եվ հակառակը՝ եթե տնտեսական աճի ցուցանիշը նվազում է, արտագաղթի ցուցանիշը աճում է:

Համենայն դեպս այդպես է եղել առնվազն վերջին 6 տարիների ընթացքում: Նույնը սպասվում է նաեւ այս տարի: Կառավարությունը կանխատեսում է, որ տնտեսական աճը ավելի բարձր կլինի անցած տարվա համեմատ՝ 4.3 տոկոս (անցած տարի 0.2 տոկոս էր): Բայց միեւնույն ժամանակ սպասվում է, որ այս տարի ավելի մեծ կլինի նաեւ տրանսֆերտների ծավալը: Ուրեմն, կարելի է վստահաբար պնդել, որ արտագաղթն էլ այս տարի համեմատաբար փոքր կլինի: Մի քանի ամսից, երբ ամփոփվեն պաշտոնական ցուցանիշները, թերեւս հերթական անգամ կհամոզվենք, որ դա է իրականությունը:

Ըստ էության, Հայաստանի զարգացման բանալին հենց տրանսֆերտների, տնտեսական աճի եւ արտագաղթի այսպիսի ուղղակի կապը կտրելու մեջ է: Դրա համար պետք է ընդամենը ապահովել տնտեսության որակական փոփոխություն: Դա էլ իր հերթին նշանակում է տնտեսության կառավարման արմատական բարեփոխումներ՝ ապամոնոպոլիզացում, բիզնեսի ու քաղաքականության տարանջատում, կոռուպցիայի մակարդակի նվազեցում, դատական իշխանության արդյունավետության բարձրացում եւ ընդամենը: Ու եթե մի քանի տարի տրանսֆերտների նվազմանը զուգահեռ մենք արձանագրենք, որ մեր տնտեսությունը աճել է, իսկ արտագաղթը նվազել, ապա միայն այդ դեպքում կարող ենք համոզված լինել, որ իրոք բարեփոխումներ են տեղի ունեցել: Մնացած բոլոր չափորոշիչները թերեւս կարող են կեղծ լինել:

Տպել
6984 դիտում

Գերմանիան ևս դադարեցրել է զենքի արտահանումը Թուրքիա. Մերկելը Էրդողանին կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը

Վայք քաղաքի բնակիչներից մեկի ավտոտնակում «Տրոտիլ» տեսակի 4 պայթուցիկ է հայտնաբերվել

Եղեգնուտ գյուղի 50-ամյա մի բնակիչ բենզասղոցի գործադրմամբ 63 ծառ է կտրել ու տարել իր բակ

Վանաձորի աղմկահարույց սպանությունների գործով Բագրատաշենի անցակետում հայտնաբերվել է եւս մեկ կասկածյալ

Ոստիկանները հայտնաբերել են «Դայմոնդ» ֆիթնես» ակումբի և մեկ այլ ԱՁ-ի տնօրեններին դանակահարողին

Աննա Հակոբյանն իրականացրել է հաշմանդամություն ունեցող Ռազմիկի երազանքը

Սարավան գյուղում այրվել են ավտոմեքենա և խոտածածկույթ

Արարատ Միրզոյանը Բելգրադում հանդիպել է Սերբիայի խորհրդարանի խոսնակի հետ

Բակո Սահակյանը այցելել է գյուղաշխատողի օրվա կապակցությամբ կազմակերպված տոնավաճառին

Եղանակային առումով նորից ունենալու ենք հրաշք շաբաթ, արեւային աշունը շարունակվում է. Սուրենյան

Թուրքական բանակը Ռաքքայի հյուսիս-արևելքում գրավել է Սուլուք բնակավայրը

Ստեփանակերտում կկառուցվի ֆրանկոֆոնիայի կենտրոն. Արցախում հուշագիր է ստորագրվել

Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ֆրանսահայ նկարիչ Ռիշար Ժերանյանի մահվան կապակցությամբ

Ծեծկռտուք՝ Արարատի մարզում. Մասիսի Բ/Կ-ի տնօրենը քթի շրջանում վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց

«Ավրորայի» հերոս Զանա Բուկար Մուստաֆան արդեն ժամանել է Երևան

Բակո Սահակյանը հանդիպել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի հետ

Սպիտակ քաղաքում տնակ է հրդեհվել. տուժածներ չկան

Թուրքիան միտումնավոր կրակ է բացել Սիրիայում տեղակայված ամերիկյան դիրքերի վրա. Washington Post

Կոնգոյում վթարի ենթարկված օդանավը հայկական պատկանելություն չունի. ՀՀ վարչապետի խորհրդական

Ֆրանսիան դադարեցնում է սպառազինությունների արտահանումը Թուրքիա. որոշումն ուժի մեջ է մտնում անհապաղ