Փակ նիստի արդյունքով տեղեկանք կպատրաստվի եւ կտրամադրվի պետական մարմիններին. Աշոտյան

03/10/2017 schedule18:38

Որքանո՞վ են կարեւոր Կատալոնիայում եւ Իրաքյան Քուրդիստանում անցկացված անկախության հանրաքվեները արցախյան հարցում, արժե արդյո՞ք, որ Հայաստանը ճանաչի այդ անկախությունները: Այս այլ հարցերի շուրջ armtimes.com-ը զրուցեց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի հետ:

- Պարոն Աշոտյան, վերջին 10 օրվա ընթացքում աշխարհում անկախության երկու հանրաքվե եղավ՝ Իրաքյան Քուրդիստանում ու Կատալոնիայում. ի՞նչ նշանակություն դրանք կարող են ունենալ մեզ համար՝ արցախյան հիմնախնդրի տեսանկյունից:

- Ե՛ւ Կատալոնիայում, ե՛ւ Քուրդիստանում տեղի ունեցած անկախության հանրաքվեները այսօր ավելի շատ քաղաքական քննարկումների առարկա են դարձել, քան իրավական: Իհարկե, ժողովուրդների ինքնորոշման իրավունքի արտահայտման միջազգային դեպքերը շատանում են, բայց այդ դեպքերը տարբեր կերպ են արտահայտվում: Հիշում ենք, որ օրինակ Արեւելյան Թիմորի եւ Հարավային Սուդանի դեպքում դրանք ավարտվեցին միջազգային հանրության կողմից լիարժեք ճանաչմամբ, Կոսովոյի դեպքում՝ մասնակի, բայց մեծամասնության կողմից ճանաչմամբ, Աբխազիայի եւ Հարավային Օսիայի դեպքում՝ խիստ եզակի ճանաչումներով եւ այլն: Որքան էլ մեծ է այս անկախացումների եւ արցախյան խնդրի միջեւ զուգահեռներ տանելու գայթակղությունը, ես զերծ կմնայի ուղղակի համեմատություններից: Որովհետեւ այդ գործընթացները քաղաքական են՝ իրենց արտահայտչական միջոցներով, բայց նաեւ խիստ իրավական են իրենց բովանդակության մեջ: Խորամուխ լինելով Կատալոնիայի եւ Քուրդիստանի հանրաքվեների իրավական կողմի մեջ, ես կասեի, որ արցախյան խնդրի պարագայում ԼՂՀ-ն իր անկախացման ճանապարհին, իրավական առումով, կատարյալ է: Ինքս բավականաչափ տեղեկություններ չունեմ իրավական դաշտից՝ Կատալոնիայի ու Քուրդիստանի դեպքում, պարզապես պետք է հորդորեմ զերծ մնանք ուղղակի համեմատություններից:

- Հայաստանը ժողովուրդների ինքնորոշման իրավունքի ջատագովներից է. այս համատեքստում Հայաստանը չի՞ պատրաստվում ընդունել այդ հանրաքվեների արդյունքներն ու ճանաչել Իրաքյան Քուրդիստանի եւ Կատալոնիայի անկախությունները:

- Դեռեւս չհռչակված անկախությունների պարագայում, ո՛չ Կատալոնիայի, ո՛չ էլ Իրաքյան Քուրդիստանի, մենք անգամ ամենապարզ ՝ ճանաչել-չճանաչելու հարցի պատասխանը որոնելու կարիք չունենք: Որովհետեւ անգամ այդ անկախությունները դեռեւս հռչակված էլ չեն: Այսինքն՝ ճանաչել-չճանաչելու խնդիրն ընդամենը սառցաբեկորի գագաթն է: Ավելի լուրջ խնդիրներ կան՝ երկու դեպքում էլ: Օրինակ՝ Քուրդիստանի դեպքում կա տարածաշրջանային զարգացումների, վերադասավորումների, հեռանկարների, ռեգիոնալ պետությունների շահերի բախման կամ համադրման խնդիր, այդ ամենի ազդեցությունը Հայաստանի վրա՝ երկարաժամկետ կտրվածքով եւ այլն: Այսինքն՝ նույն Իրաքյան Քուրդիստանի հնարավոր անկախացման գործընթացը շատ ավելի լուրջ տարածաշրջանային հետեւանքներ կարող է ունենալ, որոնք ուղղակիորեն կազդեն Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգի եւ անվտանգային միջավայրի վրա, քան պարզապես անկախության ճանաչում-չճանաչումն է:

- Իրաքյան Քուրդիստանում անցկացված հանրաքվեի մասով՝ պարզ է, այն մեր տարածաշրջանում է: Իսկ Կատալոնիայի հանրաքվե՞ի դեպքում...

- Կատալոնիայի պարագայում՝ պարզապես այն հանգամանքը, որ Եվրոպական Միությունն իր արձագանքներում բավականաչափ գծուծ էր եւ սահմանափակվեց այս փուլում երկու կարեւոր մեսիջներով՝ որ այո՛, տեղի ունեցած միջադեպերը պետք է քննարկվեն խորհրդարանական ձեւաչափով, վստահաբար անհամաչափ ուժի կիրառման անվան տակ նաեւ կքննադատվեն, բայց քաղաքական տեսակետից ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաներն այս փուլում անվերապահորեն սատարում են Իսպանիայի կենտրոնական իշխանություններին: Կարծում եմ, որ նման պայմաններում բազմաշերտ հարաբերությունները շատ ավելի կարեւոր են, քան մեր արտաքին քաղաքական կողմնորոշումների գծային արտահայտումները: Այսինքն՝ հատկապես Իրաքյան Քուրդիստանի պարագայում, հասարակական, տնտեսական, սոցիալական, մշակութային կապերի զարգացումն ինչպես Իրաքի կենտրոնական ապարատի հետ, այնպես էլ Իրաքյան Քուրդիստանի հետ, աներկբա շատ կարեւոր է: Իսկ երկարաժամկետ առումով պարզապես պետք է մի կողմից հետեւել իրադարձությունների զարգացմանը, մյուս կողմից հաշվարկել հնարավոր սցենարների հնարավոր ազդեցությունը Հայաստանի վրա, եւ մեր հնարավոր հակազդեցությունների, քայլերի կամ նախաձեռնությունների ռազմավարությունը:

- Այդ հարցե՞րն էիք քննարկում երեկ՝ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փակ քննարկման ժամանակ:

- Դրան էր միտված մեր երեկվա քննարկումը, հասկանալու համար՝ ի՞նչ է կատարվում մեր կողքին, ինչպիսի՞ հետեւանքներ կարող է այն ունենալ մեր տարածաշրջանի վրա, ինչպիսի՞ն են Հայաստանի առջեւ ծագող մարտահրավերները կամ գուցե հնարավորությունները: Այսինքն՝ այդ հարցերի պատասխանը շատ ավելի բազմաբաղադրիչ է, բազմաթիվ անհայտներով հավասարում է, որի լուծումը տալու է ժամանակը: Հետեւաբար, մենք պետք է ունենանք սցենարների տարբերակներ կամ էքսպերտային կանխատեսումներ:

- Մինչեւ հիմա նման սցենարներ չունե՞նք՝ հատկապես Իրաքյան Քուրդիստանի դեպքում՝ հաշվի առնելով, որ առնվազն արդեն 4-5 տարի է Քուրդիստանի թեման քննարկվում է, դրա մասին շատ է խոսվում, ու կարծես բոլորին էլ պարզ էր, որ վաղ թե ուշ այս հանրաքվեն պետք է լիներ:

- Երեկվա մեր քննարկումը դրա կարեւոր արտահայտումներից մեկն էր. երբ որ մեր հանձնաժողովը ստեղծում էր վերլուծական խորհուրդ, հենց այդ առաքելությունն էր նախեւառաջ դիտարկվում՝ ի մի բերել տարբեր մասնագիտական, քաղաքագիտական, էքսպերտային կարծիքներ, որպեսզի կարողանանք ծառայողական օգտագործման համար համապատասխան նյութեր ունենալ: Երեկվա քննարկումն, իհարկե, փակ էր լրատվամիջոցների համար, քանի որ դա է պահանջում ձեւաչափը, բայց քննարկումների արդյունքում ստեղծվելու է որոշակի վերլուծական տեղեկանք, որը կտրամադրվի թե՛ պատկան մարմիններին, թե՛ ԱԺ խմբակցություններին. կարծում եմ, որ լրացուցիչ նյութերի ուսումնասիրությունը, տեղեկացվածությունը, երկրի առաջատար փորձագետների կարծիքները կարեւոր պետք է լինի որոշումներ կայացման՝ կամ գոնե մշակման փուլում:

Տպել
4072 դիտում

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա