Ամբողջ ուշադրությունը բանակի վրա է, կրթությունն ու գիտությունն անտեսված են.Սերոբ Խաչատրյան

03/10/2017 schedule14:34

Ուսուցչի օրվան ընդառաջ կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը մեր զրույցում խոսեց դպրոցների օպտիմալացման, ռուսաց լեզվի նոր հայեցակարգի և կրթության ոլորտի մի շարք այլ խնդիրների մասին:

Դպրոցների օպտիմալացումը հանրապետությունում շատ լուրջ դեր ունի. ըստ փորձագետի՝ սա պետք է դիտել տարբեր կողմերից: Մի կողմից լավ է, որ երկու ոչ այնքան բարվոք վիճակում գտնվող դպրոցների ֆինանսները կուղղվեն մեկ ընդհանուր դպրոցի վրա, սակայն եթե կառավարությունը ծրագիր ունի բնակչության թիվը հասցնել մինչև 4 միլիոնի, այստեղ կունենանք շենքերի պակասի խնդիր, ինչպես եղավ մանկապարտեզների դեպքում:

Սերոբ Խաչատրյանի կարծիքով՝ շատ լուրջ խնդիր կա գյուղական դպրոցների հետ կապված: Հայաստանում կան գյուղական դպրոցներ, որտեղ սովորում են երկու, երեք կամ տասը աշակերտ: «Այս երեխաների մասին մտածել է պետք, որովհետև նման պայմաններում հնարավոր չէ նորմալ կրթություն ստանալ»,- ասաց փորձագետը: Իր կարծիքով, եթե մի գյուղի դպրոցի վրա ուղղվեն մնացած դպրոցների ֆինանսները, այն վերանորոգվի, բարեկարգվի, աշակերտներն ունենան երկկողմանի անվճար երթևեկության հնարավորություն, ոչ մի ծնող չի բողոքի օպտիմալացումից, ոչ մի գյուղ չի դատարկվի: «Եթե դու տանում ես նրան կողքի գյուղ և որակյալ կրթություն ես տալիս, դու փրկում ես նրան»,- ասաց Խաչատրյանը:

Դպրոցների ֆինանսավորմանը այս տարի 1 մլրդ դրամով ավելի գումար է հատկացվելու, սակայն փորձագետի համոզմամբ սա էական գումար չէ: «Բավական մեծ ուշադրություն է դարձվում բանակին, բայց կրթությունն ու գիտությունը անտեսված են, և գիտության բյուջեն էլ բացարձակ թվերով նվազում է: Չեմ պատկերացնում, որ Հայաստանում հնարավոր է բանակը զարգացնել առանց կրթությունը և գիտությունը զարգացնելու: Սա համակարգ է, և եթե մենք մի մասին ուշադրություն ենք դարձնում, մյուս մասերը անտեսում ենք, ունենալու ենք լուրջ  հետևանքներ: Հայաստանի խնդիրը միայն զենք գնելը չէ, շատ կարևոր է ունենալ լավ կրթություն: Կուզեի, որ խտրականություն չդրվեր»,- ասաց փորձագետը եւ շարունակեց. «Ապրիլյան պատերազմը մի քիչ սթափեցրեց և սկսեցին մտածել բանակի ուժեղացման մասին, հիմա կրթության ոլորտում էլ պիտի ինչ-որ ցնցում լինի, որ սկսենք փող տալ: Կրթության ոլորտում  նման բան չի լինի, կրթությունը միանգամից չի փլվում, այլ՝ կամաց-կամաց, բայց այն հետ բերելը տասնամյակներ է պահանջում: Եթե մարդկային կապիտալը վատը եղավ, ոչ մի ոլորտում էլ հաջողության չենք հասնի»:

Փորձագետի կարծիքով նույնիսկ, եթե բանակի վիճակը լավանա, կրթության վիճակը վատն է մնալու: Սրա համար կան շատ պատճառներ, որոնցից մեկը ուսուցիչների ցածր աշխատավարձն է: Խաչատրյանը նշեց, որ ուսուցիչները չեն ընդվզում, ինչը ավելի լավ կլիներ, քան տեղերում սուս-փուս, վատ աշխատելը:

Հայաստանում կրթության և գիտության բյուջեին է հատկացվում համախառն ներքին արդյունքի մոտ 2%-ը. նույնն է նաև Վրաստանում, Ռուսաստանում, սակայն եվրոպական երկրներում հատկացվում է առնվազն 3%-ը:

Փորձագետի կարծիքով՝ ռուսաց լեզվի կամ այլ օտար լեզուների որակյալ ուսուցման համար Հայաստանում պետք է կիրառել երկու կարևոր մեխանիզմ: Առաջինը փոքր խմբերով դասընթացներ են, քանի որ ըստ նրա՝ հնարավոր չէ 30 հոգանոց դասարանում որևէ լեզու սովորեցնել: Ռուսաց լեզվի նոր հայեցակարգը լղոզված է ասում սրա մասին: Չի ասում, որ դրանք պարտադիր են: Մյուս խնդիրը ուսուցիչների որակին է վերաբերվում: «Մանավանդ գյուղական դպրոցներում օտար լեզվի որոշ դասատուներին նույնիսկ լուրջ վերապատրաստումները չեն փրկի: Իրենց պետք է կամ հիմքային կրթություն, կամ պետք է փոխարինել:

Armtimes.com-ի հարցին, թե արդյո՞ք Հայաստանում արդյունավետ կլինի օնլայն կրթությունը, փորձագետը պատասխանեց, որ դա կլինի, երբ սերնդափոխություն լինի, քանի որ հիմա մենք թվային նախնադարում ենք: «Հիմա դպրոցներում սովորում են միայն 21-րդ դարում ծնված երեխաները, բայց դասավանդում են միայն 20-րդ դարում ծնվածները»,- ասաց Խաչատրյանը: Իր կարծիքով՝ ուսուցիչները հիմա տեխնիկան դիտարկում են որպես կրթությանը խանգարող միջոց, դեռ չեն գտել այդ գործիքները կրթության մեջ ինտեգրելու ձևերը և սա կլինի միայն սերնդափոխության արդյունքում:

Ժաննա Ջեյրանյան

Տպել
3680 դիտում

Որ հիվանդությունների դեպքում այսուհետ զինծառայությունը կլինի պարտադիր. մանրամասնել է Պապիկյանը

Կոստանյանն ու Ալ-Սայանը քննարկել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները

Կառավարությունը չի կարող մտնել ամեն դպրոց, ասի՝ երեխաները, ուսուցիչները, տնօրենը՝ այստեղ, գնդակը՝ այստեղ. Փաշինյան

Խաղաղապահների կարիքն այլևս չկա, որովհետև ոչ ոք չի վիճում, թե ում է պատկանում Ղարաբաղը. Ժուրավլյով

«Պորշ»-ից գողացել են համարանիշը, տեղադրել իրենց մեքենային, հագել ԱԱԾ աշխատակցի հագուստ. ՀՀ-ն ցնցած գործի նոր մանրամասներ

Խաղաղապահների դուրս բերումը վկայում է ռուս-ադրբեջանական առավել խորացող դաշնակցային հարաբերությունների մասին. Մարգարյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Մարտին ձմեռ էր, ապրիլին՝ ամառ. Սուրենյան

1 զոհ, 1 վիրավոր․ մեքենան բախվել է երկաթե արգելապատնեշներին, հողաթմբին և գլխիվայր շրջվել

Մադրիդի «Ռեալը» հաղթել է «Մանչեսթեր Սիթիին» և դուրս եկել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ

«Գրքի աշխարհ»-ը չկառուցելու դիմաց հափշտակված մոտ 236 քմ տարածքով գույք է վերադարձվել պետությանը

Պետդեպարտամենտից մեկնաբանել են Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռացումը

Իմ, երեխաներիս, կնոջս, ծնողներիս մասին ինչ ասես՝ ասվեց, ես արժանապատվություն չունե՞մ, պետք է զոհաբերես. Փաշինյան

Տնային կալանք և 7 մլն դրամ գրավ․ դատարանը որոշել է Սամվել Վարդանյանի խափանման միջոցը

«Էրեբունի» օդանավակայան տանող ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել

Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը

Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է

Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում

Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա

Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին

«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին

Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել

Քաղաքացին ընկել է շենքի նկուղը

Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից. Կոբախիձե

Ինչ վիճակում է երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխան. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել

Լավրով & Մարգո քոմփնին պատմության մեջ կմնան իրենց «հայրենիքին» ստորագույն հարվածը հասցրած կիսահայեր․ Սաֆարյան

Գյումրիում տղամարդը սպառնացել է նետվել կամրջից և ինքնասպան լինել

Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության նախաձեռնությունից․ մանրամասներ վարչապետի տավուշյան այցից

«ՊԱԶ»-ը բախվել է քարե պարսպին և հայտնվել մեղվափեթակների մեջ․ ուղևորներին մեղուները խայթել են, 29 հոգի հիվանդանոցում է

Ռուս խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում լիովին կատարված է․ Պետդումա

Վարչապետը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում տների կառուցման ծրագրի ընթացքին (լուսանկարներ)

4 գյուղերը սովետական տարիներին ադրբեջանական են եղել. բնակիչ (տեսանյութ)

Երբ կանայք հաջողում են քաղաքականության մեջ, հաջողում է պետությունը․ պատգամավորները մասնակցում են IDEA-ի ծրագրին

Գալիս է պահ, որ դու քեզ պետք է զոհաբերես հանուն քո հայրենիքի և երկրի. վարչապետ (տեսանյութ)

Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի կալանքի հարցը

Ինչու չհավատանք երկրի վարչապետին, ժողովրդին հարգելով՝ եկել էր, անկեղծ զրույց էր. Ոսկեպարի բնակիչ (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանին տված քֆուրները իրանց կպնի, ուզում ենք՝ հիմնական սահման լինի, պահենք. Բերքաբերի բնակիչ (տեսանյութ)

Ուզում են իրավապահներին մոլորեցնել, քրգործ խմորել իմ դեմ, բանալի բառերը ուղղված են իրենց քաղաքական հայրերին. Մկրտչյան

Հայտնի են «Հայրենյաց բարիքներ»-ի տոմատի մածուկների լաբորատոր փորձաքննության արդյունքները․ իրացումն արգելվել է

Վլադիմիր Գասպարյանի աղջիկն այլևս փոխգնդապետ չէ․ կոչումն անվավեր է ճանաչվել