ԵԽ գլխավոր քարտուղարը փորձում է Ադրբեջանին վտարել կառույցից. Ադրբեջանի մեջլիսի պատգամավոր

03/10/2017 schedule11:02

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի Թյորբորն Յագլանդի քաղաքականությունը կարող է հանգեցնել այդ կառույցի հետ Ադրբեջանի հարաբերությունների վատթարացման, հայտարարել է Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Էլման Նասիրովը, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները:

«Մենք բազմիցս Թյորբորն Յագլանդի հակաադրբեջանական գործունեության ականատեսն ենք եղել և մասնավորապես վերջին շրջանում նրա այդ գործունեությունն ընդլայնվել է: Սեպտեմբերի 13-ին ԵԽ անդամ երկրների դեսպանների հետ հանդիպմանը մենք ականատես եղանք դրան, և նա նույնիսկ ակնարկեց, թե ԵԽ-ից Ադրբեջանին հեռացնելու հարցն օրակարգային է դառնալու: Բնականաբար, հակաադրբեջանական հայտարարությունները բացասական ընկալվեցին մեր հասարակության շրջանում: Եվ մեր հասարակությունն արդարացիորեն չի ընդունում, քննադատում է ԵԽ պես մեծ կառույցը գլխավորող մարդու՝ Ադրբեջանի, մեր պետականության դեմ հայտարարությունները»,- ասել է ադրբեջանցի պատգամավորը: 

Նրա խոսքով, Յագլանդը Ադրբեջանին մեղադրում է Եվրոպական դատարանի որոշումները չկատարելու մեջ, մինչդեռ ոչ մի բառ չի ասում այն մասին, որ Մեծ Բրիտանիան, Իտալիան, Ֆրանսիան և այլ երկրներ Եվրոպական երկրների հազարավոր որոշումներ չեն կատարում: 

«Թեև Յագլանդի հակաադրբեջանական դիրքորոշման վերաբերյալ ադրբեջանական հասարակությունը հստակ դիրքորոշում ունի, գլխավոր քարտուղարը դրանից դաս չի քաղել: Իր հայտարարություններին հետեւելու փոխարեն նա սկսել է այնպիսի հայտարարություններ անել, որոնք ստվեր են գցում ԵԽ հետ Ադրբեջանի հարաբերություններին: Փաստացի Յագլանդն այնպիսի քաղաքականություն է վարում, որը կարող է բերել այդ հարաբերությունների դադարեցման»,- ասել է ադրբեջանցի պատգամավորը: 

Ավելի վաղ ԵԽ գլխավոր քարտուղարը հայտարարել էր, որ վերջին օրերին Ադրբեջանում Եվրոպայի խորհրդի դեմ զանգվածային և լավ կազմակերպված արշավ է սկսվել՝ նաև իր վրա հարձակումներով: Յագլանդն ընդգծել է, որ նախկինում երբեք ԵԽ ընտրված գլխավոր քարտուղարի դեմ նման հարձակումներ չեն եղել անդամ երկրների կողմից: 

Տպել
2147 դիտում

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն