ՊՆ-ում բարձր պաշտոն զբաղեցնողների թիվը կկրճատվի. Վիգեն Սարգսյան

02/10/2017 schedule11:59

Այս տարին գերծանրաբեռնված էր «Ազգ բանակ» հայեցակարգի ներկայացումից մինչեւ դրա ռազմավարության ներկայացման առաջին քայլերն ու դրանից բխող առաջին կիրառական ծրագրերի ներդրումը. հոկտեմբերի 2-ին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ պաշտոնավարման 1 տարին ամփոփելով: Նախարարը նշեց, որ ընդհանրապես ամենատարբեր ուղղություններով այս տարին գերհագեցած էր տարբեր միջոցառումներով ու խնդիրներով:

«Իհարկե առաջին գերխնդիրը մնում է մեր զինված ուժերի մարտունակության հետեւողական բարձրացումը: Այստեղ մենք ունենք երեք հիմնական ուղղություն, դա զենքի, սպառազինության, զինամթերքի խելամիտ ձեռքբերումներն ու մարտական ծառայության մեջ ներդնելն է, երկրորդը դա մեր զորքի մարտական պատրաստության մակարդակի շարունակական բարձրացումն է, եւ երրորդը պաշտպանության ոլորտում կառավարման արդյունավետության հետեւողական բարձրացումն է»,- ընդգծեց Վիգեն Սարգսյանը:

Առաջին ուղղության ՝ ռազմարդյունաբերության զարգացման մասով, պաշտպանության նախարարը նշեց, որ ինքը գնահատում է արդյունքը գործնական հետեւանքներով եւ շեշտեց՝  այս տարի ՊՆ-ն մարտական ծառայության մեջ ներդրել է ամբողջությամբ Հայաստանում մշակված եւ արտադրված միջոցներ, որոնք չափազանց կարեւոր են մարտական հերթապահության արդյունավետ իրականացման տեսակետից:

«Դրանք այնպիսի միջոցներ են, որոնք ոչ միայն գնային առումով առավելություն են տալիս այստեղ արտադրված լինելու տեսակետից, այլեւ շուկայում չունեն իրենց անալոգները: Եվ դա  առաջին քայլն է, դեպի մեր հիմնական նպատակ, այն ինչ կոչվում է մեր ռազմական արդյունաբերությունը մեր տնտեսության կարեւորագույն շարժիչ ուժի վերածելու տեսանկյունից՝ արտահանում կոնցեպտի վրա ուշադրություն դարձնելով: Այդպիսի մշակումներով մենք կարծում եմ, հնարավորություն ենք ունենալու միջազգային շուկաներում հետաքրքիր դառնալու ոչ միայն որպես զենք-զինամթերք ներկրող երկիր, այլեւ բարձր տեխնոլոգիաների վրա հիմնված սպառազինություններ արտահանող երկիր, ինչը էական ազդեցություն կունենա նաեւ մեր ամբողջ գիտակ ներուժն արդյունավետ օգտագործելու առումով եւ ռազմաարդյունաբերության զարգացման համար՝ առհասարակ»,- ասաց նախարարը:

Սպառազինությունների ու զենքի ձեռքբերումների կապակցությամբ էլ Վիգեն Սարգսյանն ասաց, որ պարզ է՝ սա փակ ոլորտ է ու ինքը չի կարող թվարկել ձեռք բերված սպառազինություններն ու տեխնիկան, բայց նշեց, որ այս ուղղությամբ՝ բավականին լուրջ ձեռքբերումներ են ունեցել զինված ուժերը:

Անդրադառնալով ռազմադիվանագիտական կապերի ակտիվացմանը՝ Վիգեն Սարգսյանը շեշտեց, որ այս տարի շատ ինտենսիվ տարի է եղել, եւ ինքը կատարել է պաշտոնական այց Ռուսաստան, որն առաջինն էր վերջին տարիներին պաշտպանության ոլորտի գծով, ունեցել է պաշտոնական այցեր Վրաստան ու Իրան, որոնք կարեւոր էին, ռազմաքաղաքական ու տարանցման հարցերի գծով, ունեցել է նաեւ այցեր դեպի մեր բարեկամ Հունաստան եւ Կիպրոս, որոնք մեր զինված ուժերի կայացման առաջին օրվանից շատ մեծ դեր են ունեցել եւ վերջերս էլ պաշտոնական այցով Չինաստանում էր:

«Այսպիսով՝ կարող եմ ասել, որ մեր հարաբերությունները մեր առանցքային գործընկերների, մեր ռազմավարական դաշնակցի հետ պահպանել ենք. այդ այցերի ընթացքում մի շարք կարեւորագույն փաստաթղթեր ենք ստորագրել»,- տեղեկացրեց Վիգեն Սարգսյանը:

ՊՆ կողմից իրականացվող քաղաքականության համատեքստում նա կարեւորեց «Պատիվ ունեմ» եւ «Ես եմ» ծրագրերին, եւ նշեց, որ այս հայեցակարգերը հանրային լայն քննարկումներ անցան, իսկ այդպիսի լայն քննարկումներ առաջին անգամ էին անցկացվում ՊՆ առաջարկած քաղաքականության կամ մոտեցումների համատեքստում:

Պաշտպանության նախարարն ընդգծեց, որ անցած տարում գերկարեւոր խնդիր էր կառավարման արդյունավետության բարձրացումը, եւ կատարվել է շատ մեծ նախապատրաստական աշխատանք ՊՆ վարչական ապարատի կառուցվածքի վերանայման ուղղությամբ:

«Փորձելու ենք կրճատել բարձրաստիճան պաշտոնյաների թիվը եւ փորձելու ենք ավելի կենտրոնանալ անմիջական աշխատանք իրականացնող մասնագետների արդյունավետության բարձրացման վրա»,- հայտարարեց Վիգեն Սարգսյանը, իսկ հետո այս հարցի կապակցությամբ պարզաբանեց, որ տարիների ընթացքում այնպես է ստացվել, որ ՊՆ համակարգում բազմաթիվ բաժիններ, վարչություններ, բաժանմունքներ կան, որտեղ ծառայողների ու բարձր պաշտոն զբաղեցնողների թիվը մեծ է ընդհանուր ՊՆ համակարգում ղեկավար պաշտոն զբաղեցնող ծառայողների թվի մեջ: Այս առումով նախարարը նշեց, որ ՊՆ վարչական ապարատն օպտիմալացվելու է, բայց այդուհանդերձ ամեն ինչ անում են, որ այնտեղ ծառայող անձնակազմը կարողանա շարունակել իր ծառայությունը պաշտպանության համակարգում, զինված ուժերում, քանի որ այդ ծառայողները մեծամասամբ մեծ փորձ ունեցող եւ մեծ ճանապարհ անցած մարդիկ են:

Վիգեն Սարգսյանն անդրադարձավ նաեւ հանրային մեծ հետաքրքրություն ներկայացնող գնումների գործընթացին: Այս ուղղությամբ էլ նախարարը նշեց, թե այս տարվա առաջին 9 ամիսների ընթացքում, առցանց կատարվող գնումների անվանացանկը զգալիորեն փոփոխելու եւ առանց ապրանքատեսակների քանակների վերանայման, ՊՆ-ն ունեցել է միջինում 10 տոկոս խնայողություն՝ անցյալ տարվա գնումների նկատմամբ:

«Սա զգալի ու լուրջ թիվ է, որն ամբողջությամբ վերաբաշխվելու է սպառազինության ու զենքի գնումների խնդիրները լուծելու հարցին: Մենք շարունակելու ենք այդ աշխատանքները, մեր սկզբունքները շատ պարզ են: Բանակին մատակարարող գործարարը պետք է վստահ լինի, որ ինքը արդյունավետ, բաց ու մրցակցային դաշտում է գործում, մենք պետք է վստահ լինենք, որ իր արտադրանքը համապատասխանում է հայտագրված չափորոշիչներին: Այն փաստաթղթերը, որոնք ներկայացվում են բանակին, պետք է լինեն գերճշգրիտ, եւ այդտեղ որեւէ բացթողում կամ սխալ չի ներվելու՝ մենք հետեւողական ենք լինելու այդ հարցում, մեզ մատակարարվող ապրանքները պետք է լինեն շուկայականից ավելի ցած գնով, որովհետեւ մենք մեծ գնորդ ենք եւ ունենք այդ իրավունքը, միեւնույն ժամանակ պետք է վստահ լինենք, որ որակ-գին հարաբերակցության մեջ մեր զինվորը չի տուժում»,- շեշտեց Վիգեն Սարգսյանը:

Տպել
3699 դիտում

Նոյեմբերյանում տեղի ունեցած բախումների և ԵԿՄ մեքենայով միջադեպի դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

Մատվիենկոն հանձնարարել է հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան՝ կապված Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ

Աննա Հակոբյանի Ծիծեռնակաբերդ այցի ժամանակ «Ազգային ժողովրդական բևեռի» անդամները սանձարձակ վարք են դրսևորել

Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ

Քանի մարդ է ձերբակալվել Բագրատաշենի մոտ ցուցարարների ու ոստիկանների միջև բախման ընթացքում

Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են

Շոյգուի տեղեկալը կալանավորվել և ուղարկվել է քննչական մեկուսարան. ինչով է նա հայտնի և ինչում է մեղադրվում

Անդադար աշխատել եմ՝ հասնելու նրան, որ պարոն Ալիևի հանդեպ գործողություններ և պատժամիջոցներ կիրառվեն. ֆրանսիացի պատգամավոր

Սգում ենք հայ ժողովրդի հետ միասին. ՀՀ-ում ՌԴ դեսպանություն

Հայոց ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր

Մեր ազգը ենթարկվեց զանգվածային կոտորածների, ցավոք, սա չի դադարում լինել առօրյա մարտահրավերներից մեկը. Ալեն Սիմոնյան

ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Միմյանց բախվելուց հետո ավտոմեքենաները հրդեհվել են՝ վերածվելով մոխրակույտի. խոշոր վթար Գյումրիում (լուսանկարներ)

Բելգիայի ԱԳ նախարարը Բրյուսելում մասնակցել է Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մոմավառությանը

Քաղաքացիների իրավունքների ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են իրականցվում․ ՄԻՊ-ը՝ Տավուշի դեպքերի մասին

Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ են նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար. ՀՀ նախագահ

Ոճրագործությունների չդատապարտումը հանգեցնում է ավելի բացասական երևույթների, ինչպես ԼՂ բնակիչների տեղահանումն էր․ ՀՀ ՄԻՊ

Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը

Եվրոպական խորհրդարանը 37 տարի առաջ 1915-ի իրադարձությունները ճանաչել է որպես ցեղասպանություն. Կալյուրանդ

Ադրբեջանի և Հայաստանի կողմից առանց արտաքին միջամտության համաձայնության հասնելը չափազանց կարևոր է. Հուլուսի Քըլըչ

Արդեն ունենալով անկախ պետություն՝ պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Ավինյանի ուղերձը

Սերունդներին պատերազմից պաշտպանելու ճանապարհը միասին ապագա կառուցելն է. Էրդողանը 1915-ի իրողությունը ժխտող ուղերձ է հղել

Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր

Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոն

Ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը. Ֆրանսիայի դեսպան

Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. Անահիտ Մանասյանի ուղերձը

21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ

Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ

Հայաստանի ինքնիշխան իրավունքն է ՀԱՊԿ-ից դուրս գալը. Թասմագամբետով

Նիկոլ Փաշինյանն ու մյուս բարձրաստիճան պաշտոնյաները հարգանքի տուրք են մատուցել 1,5 միլիոն հայերի հիշատակին (լուսանկարներ)

Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին (լուսանկարներ)

Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին