Սերժ Սարգսյանին ընդդիմադիր Գյումրիում դիմավորել են ծափ ու ծիծաղով,ոչ բողոք,ոչ բոյկոտ. Ֆոտո

Երեկ`հոկտեմբերի 1-ին, Գյումրիում նշում էր քաղաքի օրը: Այս միջոցառումն անցկացվում է արդեն 14-րդ անգամ: Նախորդ տարիներին այն անցկացվում էր տեղական պաշտոնյաների մասնակցությամբ, երբեմն ժամանում էին նաեւ փոխնախարարներ: Երեկ, Գյումրի էր ժամանել նախագահ Սերժ Սարգսյանը`իր հետ տանելով ՀՀԿ էլիտայի ներկայացուցիչների, նախարարների եւ այլ պաշտոնյաների:

Սերժ Սարգսյանը եւ ՀՀԿ-ականները Գյումրու «Ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանում

Սերժ Սարգսյանի Գյումրի այցը սկսվել է քաղաքապետ Սամվել Բալասանյանին պատկանող «Սեւ բերդ» ամրոցից, որտեղ հյուրանոց եւ համերգասրահ է գործում, այնուհետեւ այցելել է թանգարաններ, կրթական ու մշակութային օջախներ, վերակառուցվող Ռուսթավելի փողոց, իսկ վերջում Սարգսյանը մոմ է վառել Շիրակի թեմի առաջնորդանիստ Սուրբ Աստվածածին եկեղեցում:

Սեւ բերդում.Սերժ Սարգսյանը, Գյումրու քաղաքապետի բիզնեսմեն որդին`Միսակ Բալասանյանը եւ Շիրակի մարզպետ`Արթուր Խաչատրյանը

Գյումրու նորաբաց մանկապատանեկան արվեստի պալատում Սերժ Սարգսյանին ներկայացրել են իրականացված շինարարական աշխատանքների արդյունքում ստեղծված պայմանները: Պատասխանատուների հավաստմամբ, այստեղ կտեղափոխվեն և իրենց գործունեությունը կիրականացնեն քաղաքի մանկապատանեկան՝ երգի, պարի, նկարչության, ասմունքի, զգեստների մոդելավորման, օտար լեզվի ուսուցման և այլ խմբակներ, հնարավորություններ կստեղծվեն նաև նոր խմբակների գործունեության համար:

Սերժ Սարգսյանը մանկապատանեկան արվեստի պալատում

«Թումո Գյումրի» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի շինհրապարակում ներկայացվել է 2017թ. հունիսի 10-ից մեկնարկած Գյումրու առաջին թատրոնի շենքի հիմնանորոգման աշխատանքների ընթացքը, որոնց ավարտին «Թումո» կենտրոնը կտեղափոխվի թատրոնի շենք և կկարողանա սպասարկել շուրջ 4000 ուսանողի։ Կենտրոնը կունենա դասընթացների սենյակներ, ինքնուսուցման հարթակներ, ինչպես նաև կգործի որպես մշակութային օջախ, որտեղ կգործեն մեծ բեմ և կինոթատրոն, կանցկացվեն հասարակության համար բաց միջոցառումներ։

Հացի փառատոն. Գյումրու օր տոնակատարության շրջանակներում

Սերժ Սարգսյանը Գյումրու վերականգնվող Ռուսթավելի փողոցում

Հետաքրքիր է, որ Սերժ Սարգսյանը Գյումրիում հրապարակավ ոչ մի խոսք չի հղել, ոչ նոր խոստումներ է տվել, ոչ ասել է, թե նախկին խոստումներն է կյանքի կոչելու, անգամ գյումրեցիների տոնը չի շնորհավորել: Զարմանալի է անգամ, որ Սերժ Սարգսյանը չի խոսել Շիրակի աղքատության եւ արտագաղթի մասին, քանի որ այս մարզից հեռացողների թիվն ամենաբարձրերից է:

Սարգսյանը Գյումրիում պաշտոնական այցով հազվադեպ է լինում: Նրա այցերը հաճախ բոյկոտում են ընդդիմադիր ԶԼՄ-ները լրագրողների եւ ակտիվիստների կողմից: Սակայն այս անգամ ընդդիմադիր համարվող Գյումրիում նրան շատ ջերմ են ընդունել:

Սովորության համաձայն Սերժ Սարգսյանը չի շփվել նաեւ լրատվամիջոցների հետ, թեեւ Գյումրիից մեր աղբյուրները տեղեկացնում են, որ նա ակտիվ շփվել է բնակիչների հետ, հարցեր ուղղել երեխաներին:

«Զարմանալի էր, բայց գյումրեցիները Սերժ Սարգսյանին դիմավորեցին ծափ ու ծիծաղով, նրան ոչ մի բողոքող քաղաքացի չմոտեցավ: Նախագահականից երեւի շատ լավ էին կազմակերպել, որ նախագահին ոչ ոք մոտ չգնա, եւ ամեն ինչ անցնի դրական: Ես նման բանի ականատես չէի եղել, քանի որ երբ մի պաշտոնյա է գալիս աղքատ գյումրեցիներն աջ ու ձախ նրան բողոքներ են ուղղում»,- ասաց armtimes.com-ի Գյումրու քաղաքապետարանի աղբյուրներից մեկը:

Նույն աղբյուրի համաձայն` Սերժ Սարգսյանն առանձնազրույց չի ունեցել նաեւ մարզպետի, քաղաքապետի հետ:

Տպել
11038 դիտում

Վարչապետի որոշումներով աշխատանքից ազատվել են՝ Մովսես Հակոբյանը, Կամո Քոչունցը եւ Վաչագան Ներսիսյանը

Ռուսական թատրոնի տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթ է հայտարարվել. նախորդը չէր կայացել

Քաբուլում պայթյունի հետեւանքով 4 զինվորական է տուժել

Ունենալով բավական փորձառություն՝ քաղաքացին չի կարողանում զբաղեցնել խորհրդականի պաշտոնը. Վաղարշակ Հակոբյան

Նոր Հաճնում մահացած չորս երեխաների հայրը հնարավորություն կունենա վերջին հրաժեշտը տալ նրանց ու մորը. մարզպետ

Արթուր Ալեքսանյանը նշանակվել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան

Ոստիկանության 6-րդ վարչությունը ստուգումներ է իրականացնում փոխվարչապետի խորհրդականի եղբոր ընկերությունում

Եվրոպայի գործող չեմպիոն Պորտուգալիան եւս Եվրո 2020-ում է. 17 թիմ արդեն իրեն ապահով է զգում

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Սոչիում կկատարի հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մարոկկոյի Թագավոր Մուհամմադ Վեցերորդին

ՀՀ ՊԵԿ-ի եւ Վրաստանի ֆինանսների նախարարության միջեւ կնքվել են մի շարք փաստաթղթեր

Նախորդ շաբաթվա ընթացքում արձանագրվել է թունավորման 8 դեպք, տուժել է 19, զոհվել՝ 5 քաղաքացի

Մեղրաձոր գյուղում այրվել է մոտ 1000 հակ անասնակեր

Թբիլիսիում հազարավոր մարդիկ արգելափակել են խորհրդարանը, պահանջում են կառավարության հրաժարական և արտահերթ ընտրություններ

Սիսիան-Երևան ավտոճանապարհին ավտոմեքենան կողաշրջվել է. կա տուժած

Հանձնաժողովի տեղ ծախեմ դոլարով. ընդդիմությունը հանձնեց նաեւ դալարը

Աչք են դրել. ո՞ւմը կդառնա պոլիկլինիկայի շենքը

Եկեք մեզ ստուգեք. արդեն զավեշտական է դառնում

56 տարեկանում մահացել է նախկին պատգամավոր Հովհաննես Ահարոնյանը

Վարչապետը ծանոթացել է Կոտայքում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ընթացքին (լուսանկարներ)