Վրաստանի ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել Ջավախքում բախումների մասին

02/10/2017 schedule10:37

Ախալքալաքի շրջանի Գումբուրդո գյուղի իրադարձությունների վերաբերյալ Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, գրում է Jnews.ge-ն:

«Ախալքալաքի շրջանի Գումբուրդո գյուղում մի խումբ տեղացիներ փորձել են ներխուժել մշակութային ժառանգության հուշարձանի տարածք: 10-րդ դարի եկեղեցին, որը վերականգնվում է, պահպանում է ներքին գործերի նախարարության անվտանգության ծառայությունը: Անվտանգության ծառայության ներկայացուցիչները քաղաքացիներին եկեղեցու տարածք մուտք գործելու հնարավորություն չեն տվել, ինչից հետո մի խումբ տեղացիներ փորձել են ուժով ներխուժել։ Դեպքի վայր ժամանած ոստիկանների ուղղությամբ քարեր են նետել, ինչի հետեւանքով ոստիկաններ են վիրավորվել: Վնասվել է նաեւ ՆԳՆ-ին պատկանող մի քանի ավտոմեքենա:

Ստեղծված իրավիճակից ելնելով, կարճ ժամանակ անց դեպքի վայր է մեկնել ներքին գործերի նախարար Գիորգի Մղեբրիշվիլին եւ հանդիպել գյուղի բնակչությանը: Այս պահին իրավիճակը հանգիստ է:

Տեղի ունեցածի առթիվ հետաքննություն է սկսվել Վրաստանի ՔՕ 353-րդ, 187-րդ հոդվածի 1-ին, 239-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ կետերի հատկանիշներով»:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Գումբուրդոյում ձերբակալված տեղացիներն ազատ են արձակվել, նրանց մոտ նկատվել են վնասվածքներ, իսկ հագուստները տեղ-տեղ պատռված են եղել:  

Ամեն ինչ սկսվել է, երբ Ախալքալաքի բնակիչները փորձել են խաչքար տեղադրել եղբայրական գերեզմանին, որտեղ ամփոփվել են 10-րդ դարի եկեղեցու վերանորոգման աշխատանքների ժամանակ հայտնաբերված ոսկորները: Սակայն ներքին գործերի նախարարության անվտանգության ծառայության աշխատակիցները տեղացիներին խաչքարը տեղադրելու հնարավորություն չեն տվել՝ ասելով, որ հրաման ունեն:

Քաղաքացիների եւ ոստիկանների միջեւ բախում է եղել, որի հետեւանքով տուժել են ինչպես տեղացիները, այնպես էլ ոստիկանության ներկայացուցիչները: Դեպքի վայր է ժամանել նաեւ ներքին գործերի նախարար Գիորգի Մղեբրիշվիլին:

Հունիսին Գումբուրդո գյուղի բնակչությունը նամակ-պահանջով դիմել էր Վրաստանի եւ Հայաստանի հոգեւոր եւ աշխարհիկ առաջնորդներին, որպեսզի թույլատրեն իրենց նախնիների ոսկորները վերաթաղել հենց եկեղեցու բակում:

Հայ առաքելական եկեղեցու առաջնորդները, Վրաստանի խորհրդարանի պատգամավորները եւ Ախալքալաքի տեղական իշխանությունների ներկայացուցիչները հանդիպել են գյուղի բնակիչների հետ եւ քննարկել նորոգվող եկեղեցու բակում հայտնաբերված ու վերաթաղված ոսկորների հարցը: 

Տպել
1567 դիտում

Արցախի Հանրապետության Նախագահն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

ՀՀ ոստիկանությունը հրապարակել է ծառայության ընթացքում զոհված ոստիկանի լուսանկարը

Վարչապետը ելույթ է ունենում «Գլոբալ ինովացիոն ֆորում 2019. Փոխակերպելով բանականությունը» համաժողովի բացմանը

Գիշերվա միջադեպից տուժած ոստիկանը գլխուղեղի ցնցում ունի. նա հիվանդանոցում է

Մի ոստիկանին սպանելու, մյուսին վնասվածք հասցնելու մեջ կասկածվող 2 անձինք հայտնաբերվել են. Ահարոնյան

25-ամյա ոստիկանը գլխի շրջանում պատռվածքներ ունի, 38-ամյա ոստիկանը տեղափոխվել է արդեն մահացած. ՔԿ

Երեւանում վերելակի խափանվելու հետեւանքով քաղաքացիներն արգելափակվել էին ներսում

Երեւանում սպանված 38-ամյա ոստիկանին կրակել են իր իսկ ծառայողական զենքով, մյուսին՝ հարվածել կոթով. մանրամասներ

Թուրքիան կարող է պատասխանատվության ենթարկվել իր հետ կապ ունեցող խմբերի գործողությունների համար. ՄԱԿ

Կալիֆորնիայի նահանգային ասամբլեայի անդամն ու Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամը ՀՀ ոստիկանություն են այցելել

Մոլդովայի խորհրդարանում կներկայացվի Հայոց ցեղասպանության ճանաչման օրենսդրական նախաձեռնություն

Գորիս-Կապան հատվածի 8-14-րդ կմ-երը ամեն օր՝ ժամը 09:00-18:00-ն, շարունակում է փակ մնալ բեռնատարների համար

Երեւանի բնակարաններից մեկում հայտնաբերվել է դի

Երեւանում հրազենի գործադրմամբ ոստիկան է սպանվել. 1 ոստիկան էլ վիրավոր է

Թուրքական «Խաղաղության աղբյուրը». բոլորը կողմ են՝ դեմ խոսելով

ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը հանդիպել է China Union Pay կազմակերպության խորհրդի նախագահի հետ

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանիի հետ

Շվեդիան չեղարկել է Թուրքիային զինտեխնիկա մատակարարելու բոլոր թույլտվությունները

Բեթհովենի 250-ամյակին և բեռլինյան պատի 30-ամյակին նվիրված միջոցառումներ կանցկացվեն. հանդիպում Գերմանիայի դեսպանի հետ

Տավուշի մարզում Porsche-ն մի քանի պտույտ գլորվելով ընկել է ձորակը. կա 1 զոհ, 1 վիրավոր