Կոռուպցիայի դեմ պայքարն սկսվեց ու անսպասելի ավարտվեց. Լիլիթ Ավագյանի հոդվածը

30/09/2017 schedule13:30

Երբ 2012 թ. Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանին մեղադրանք ներկայացրին, ՀՅԴ պատգամավոր Վահան Հովհաննիսյանն ԱԺ ամբիոնից հայտարարեց՝ Խաչիկյանը փորձել է ընդամենը արդարությունը վերականգնել. եթե մահացածներն ու արտագաղթածները կարող են քվեարկել, ինչու՞ չեն կարող թոշակ ստանալ:

Պարոն Հովհաննիսյանի սրամտության վրա ծիծաղեցինք, անցավ: Իսկ Խաչիկյանին մեղադրանք ներկայացվեց. 2014 թ. դեկտեմբերի 8-ին նա դատապարտվեց է 12 տարվա ազատազրկման՝ 261 միլիոն ՀՀ դրամ գույքի բռնագրավմամբ։

Վազգեն Խաչիկյանին եւ Սոցիալական ապահովության պետական ծառայության մի շարք աշխատակիցներ, ըստ մեղադրող կողմի, 2006 -2010թթ., «օգտագործելով իրենց պաշտոնական դիրքը, կեղծ դիմումներ պատրաստելով կամ առանց այդ դիմումների՝ վճարային ցուցակներում կենսաթոշակառուների ստորագրությունները կեղծելու միջոցով անհիմն ելքագրել եւ յուրացման եղանակով հափշտակել են իրենց վստահությանը հանձնված, մահացած կամ ՀՀ տարածքից բացակայող կենսաթոշակառուների թոշակները»։

Հանրապետականները Վազգեն Խաչիկյանի շնորհիվ հիանալի հնարավորություն ունեցան առանց երկար մտածելու պատասխանել «Ինչպե՞ս է պետությունը պայքարում կոռուպցիայի դեմ» հարցին: Նրանք ցուցամատը պարզում էին Խաչիկյանի ուղղությամբ: Նույն այդ ընթացում մամուլում հայտնվեցին տեղեկություններ բարձրաստիճան չինովնիկներին ու նրանց կանանց արված հսկայական նվիրատվությունների մասին: Այսպես. երբ Սերժ Սարգսյանի վերահսկողության ծառայության պետ Հովհաննես Հովսեփյանից լրագրողները հետաքրքրվել էին, թե վերջին չորս տարիներին իր հայտարարագրերում ներառված մի քանի միլիոն դոլարի նվիրատվության աղբյուրն ո՞վ է, պարզվել էր՝ Ռուսաստանում բնակվող եղբայրն է:

Այդպես, ՀՀ Գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին, ըստ հայտարարագրի, 2011 թ., դեռեւս Զինվորական դատախազ եղած շրջանում, 35 միլիոն դրամ նվիրատվություն են արել: Նրա տիկինը եւս 100 000 դոլար նվիրատվություն է ստացել:

2010 թ. սոցապ ծառայությունում չարաշահումները բացահայտել էր ՀՀ Վերահսկիչ պալատը, որի նախագահը մինչեւ այս տարի՝ 2017-ը, Իշխան Զաքարյանն էր: Խաչիկյանին կալանավորելու ընթացքում եւ հետո էլ մամուլում հայտնվեցին տեղեկություններ, այս անգամ ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի եւ նրա տիկնոջ՝ Գայանե Սողոմոնյանի (որը Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչության ղեկավարն էր) մասին: Վերջինս 15 000 դոլար նվիրատվություն էր ստացել: Իշխան Զաքարյանին էլ մի ապարանք էին նվիրել:

Բարդ չէ համացանցով փնտրել հրապարակումներ պետական բարձրաստիճան պաշտոնյաների եւ նրանց նյութապաշտ կանանց ստացած նվիրատվությունների մասին: Գրեք քիչ թե շատ հայտնի որեւէ պաշտոնյայի, դատավորի կամ նրա տիկնոջ անունը եւ հարեւանությամբ նշեք «նվիրատվություն» մոգական բառը: Անմիջապես հառնում է սոսկալի մի պատկեր՝ տասնյակ հազարավոր դոլարի նվիրատվությունները՝ պաշտոնյաներին ու նրանց կանանց: Փաստորեն, բարձրաստիճան պաշտոնյաներն իրենց կոռումպացվածությունն օրինականացնելու համար օգտագործում են նաեւ իրենց կանանց՝ վերջիններիս անուններով ձեւակերպելով զանազան նվիրատվություններ:

Ընդհանուր կոնտեքստում՝ Վազգեն Խաչիկյանի կալանքն անարդար էր: Ինչի՞ է պետք կոռուպցիայի դեմ պայքարի ֆարսը, երբ գործնականում գողանում են բոլորը: Եթե հայտնի է, որ այն գողերին, որոնց պաշտոնների է նշանակել է Սերժ Սարգսյանը կամ նրա մերձավորներից որեւէ մեկը, ձերբակալել հնարավոր չէ եւ ոչ մի դեպքում: Հակառակը, պրոբլեմներ կարող է ունենալ նա, ով մատնանշի պետական չինովնիկի անազնվությունը:

2012-ին, Վազգեն խաչիկյանի ձերբակալությունից հետո, «Թրանսփարենսի ինթերնեյշընլ» հակակոռուպցիոն կազմակերպությունը Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի ահռելի ունեցվածքի ծագումը քննելու հայտով դիմեց բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի հանձնաժողով: Ըստ մամուլում եղած հրապարակման՝ Գագիկ Խաչատրյանին են պատկանում հաշվիչ դրամարկղային կտրոնների թուղթ մատակարարող «Ալեքսերվ» ընկերությունը: Նրա անվան հետ են կապվում սննդամթերքի ներկրմամբ զբաղվող «Ապեյրոն», «Մեգաֆուդ» ընկերությունները, «Գալաքսի» սուպերմարկետը եւ նույն անունով հացի գործարանը, «Մեգամոթորս» ընկերությունը, «Մեգա սպորտ» խանութների ցանցը, «Խրոնոգրաֆ» թանկարժեք ժամացույցների խանութ սրահը, ֆիքսված հեռախոսակապ, ինտերնետ, արբանյակային հեռարձակում ապահովող «Յուքոմ» ընկերությունը, Ամասիայի կաթի գործարանը, «Ալյանս» մաքսային տերմինալը: Եվ սա դեռ ամբողջը չէ: Հասկանալի է` հանձնաժողովը մանրակրկիտ ուսումնասիրել էր հայցն ու եզրակացրել, որ ՊԵԿ ղեկավարի եւ հայցադիմումում նշված բազմաթիվ ընկերությունների շահերը չեն բախվում:

Գործում է փակ շղթա. մի կողմից` ընդունված է կարծել, որ հասարակությունը պահանջում է կոռումպացված չինովնիկների արյունը, հետեւաբար` իշխանությունները որոշում են` նրանց դեմ պետք է պայքարել:

Սակայն կաշառք ստանալու «քաղցրությունն» իշխանական էլիտան հնարավորություն է տալիս զգալ նաեւ լյումպենին, ընտրությունների ժամանակ: Քեզ համար նստած ես, ու ինչ-որ մեկը պարզում է թող որ ընդամենը 10.000 դրամ: Ընդ որում, աննշան մի ծառայության` գրիչով V նկարելու համար…

Այնպես որ, կարծում եմ, կոռուպցիայի հետ մեր հայրենակիցները հաշտվել են, եւ կոռուպցիայի դեմ լավ է չպայքարել, քան պայքարել այնպես, որ մեղադրյալի աթոռին լինի միայն Վազգեն Խաչիկյանը:

Տպել
26261 դիտում

Ստեփանավանի թիվ 1 հիմնական դպրոցում վարչապետը ծանոթացել է խնդիրների վերացման աշխատանքներին (տեսանյութ)

Մեքենան դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել քարերին, հայտնվել ձորակում. ընտանիքի 3 անդամ հիվանդանոցում է

Սահմանազատման մասին պայմանավորվածությունը վերացնում է խաղաղության համաձայնագրի ճանապարհի մեծ խոչընդոտը․ Գերմանիայի ԱԳՆ

Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի ինքնությունը կամ պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Փաշինյան

Թուրքիայի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների ձեռք բերած համաձայնությունը

Վերին Ծաղկավանի անտառում շունը ընկել է մոտ 15 մ խորության ձորը

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին են հանձնվել Սողոմոն Թեհլիրյանին առնչվող բացառիկ ընտանեկան մասունքներ

Չհանդիպելու պլաններ չունենք․ Փաշինյանը՝ ՌԴ նախագահի հետ հանդիպման հավանականության մասին

Հասանովը խորհրդակցություն է հրավիրել և հանձնարարել Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատումն արդյունավետ իրականացնել

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Լոռու մարզի նախաձեռնող խմբի նիստ․ վարչապետը ելույթ է ունեցել

ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ «BMW» է այրվել

Վարչապետը երկրորդ անգամ այցելել է Վանաձորի N 27 և N 23 հիմնական դպրոցների մարզադահլիճներ (տեսանյութ)

37-ամյա կինը շենքում գտնվող տղային իր փոխանցելիս ընկել է հորը

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ կարճատև անձրևներ կլինեն, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Պատրաստվում ենք դե յուրե արձանագրել Արծվաշեն էքսկլավի, իրենց տեսակետից անկլավի՝ ՀՀ-ի մաս լինելը․ վարչապետ

Որպես անհետ կորած որոնվող 56-ամյա տղամարդը հայտնաբերվել է Ջրվեժի ձորում. մարմինը եղել է կենդանիների կողմից հոշոտված

Սահմանը հանձնվելու է սահմանապահներին, ինչ վերաբերում է պաշտպանության ապահովմանը, դա արդեն ուրիշ խնդիր է․ Փաշինյան

Ոսկեպարում ըստ էության արձանագրվել է այն, ինչ մենք պայմանավորվել ենք ոսկեպարցիների հետ․ Նիկոլ Փաշինյան

Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը, որը կա Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ողջ երկայնքով․ վարչապետ

Խնդիրները և թերությունները շտկված են․ վարչապետը երկրորդ անգամ է այցելել Մեդովկայի նորակառույց դպրոց (տեսանյութ)

3 նոր ժայթքում՝ անցած 24 ժամում․ Ինդոնեզիայում Ռուանգ հրաբուխը կրկին անհանգիստ է (տեսանյութ)

Տյումենում ջրհեղեղի գոտուց երկու հազարից ավելի մարդ է տարհանվել

Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը․ Հակոբյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Շատ կարևոր է արձանագրել, որ առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանը հարց են լուծել սեղանի շուրջ․ վարչապետ

Երևանում քամին տանիքի թիթեղներ է պոկել, ծառ տապալել

Արտակարգ դեպք Երևանում․ հիմնական դպրոցներից մեկում 14-ամյա երեխան ատրճանակով կրակել է 15 տարեկան աշակերտների վրա

ՀՀ-ի համար սա խաղաղ և լեգիտիմ ճանապարհով տարածքային ամբողջականության վերականգնման գործընթացի սկիզբ է․ Խաչատրյան

2017-ին «Սևան ազգային պարկ»-ում առանձնապես խոշոր չափով հափշտակությունների, փողերի լվացման բազմադրվագ դեպքը բացահայտվել է

Վիճաբանության ժամանակ 38-ամյա տղան դանակի մի քանի հարված է հասցրել հորը․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Դոլարն ու եվրոն կրկին էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 20-ին

ՄԱԿ գլխավոր քարտուղարն ուշադիր հետևում է Հայաստանի ու Ադրբեջանի ձեռք բերած սահմանազատման համաձայնությանը և ողջունում

Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ)

Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է․ Հակոբ Արշակյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի՝ Ալմա Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու հայտարարությունը․ Բլինքեն

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան