Նախարարությունը չի կատարում դատարանի որոշումը. տնտեսվարողը դիմել է վարչապետին

ՀՀ ֆինանսների նախարարությունը չի կատարում Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, որով նախարարությանն արգելել էր այս տարվա հունիսի 21-ին գնումների բողոքարկման խորհրդի ընդունած որոշումներից մեկից բխող որեւէ գործողության կատարումը:

Բանն այն է, որ գնումների բողոքարկման խորհուրդը որոշել էր «Խաչփար» ՍՊԸ-ին ներառել գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող ընկերությունների ցանկում, սակայն ՍՊԸ-ն, համաձայն չլինելով այդ որոշման հետ, դիմել էր դատարան:

Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից «Խաչփար» ՍՊԸ-ն պահանջել էր, որպես հայցի ապահովման միջոց, ֆինանսների նախարարության սեւ ցուցակից հանելու որոշում կայացվեր: Դատարանը հայցը վարույթ էր ընդունել եւ որոշել ֆինանսների նախարարությանն արգելել գնումների բողոքարկման խորհրդի որոշումից բխող քայլեր կատարել: Պարզ ասած՝ տնտեսվարողին հանել սեւ ցուցակից:

Ֆինասների նախարարությունը չի շտապել կատարել դատարանի որոշումը, իսկ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը որեւէ գործողություն չի ձեռնարկել, չնայած այն հանգամանքին, որ «Խաչփար» ՍՊԸ-ի ներկայացուցիչը գրավոր դիմել է ԴԱՀԿ-ին: ՍՊԸ-ի տնօրենը նախարարությունից գրավոր պահանջում է կատարել դատարանի որոշումը, սակայն փոխնախարար Կարեն Թամազյանից ստանում է հետեւյալ բովանդակությամբ պատասխան. «…Ինչպես հայտնի է, նշված որոշմամբ «Խաչփար» ՍՊԸ-ն 21.06.2017 թ-ից ՀՀ ֆինանսների նախարարության կողմից 6 ամիս ժամկետով արդեն իսկ ներառվել էր գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցանկում: Հայտնում ենք, որ 28.07.2017 թ. Տրված կատարողական թերթի հիմքով ՀՀ ֆինասների նախարարությունը 28.07.2017 թ-ից որեւէ գործողություն չի կատարել եւ չի կատարի»: Նախարարության պնդմամբ, գնումների բողոքարկման հանձնաժողովի կողմից ծագող գործողություններն արդեն իսկ ավարտվել են այն նույն օրը, երբ որոշվել է գցել սեւ ցուցակ:

«Խաչփար» ՍՊԸ-ի տնօրեն Սմբատ Բալասանյանը, դժգոհ լինելով նախարարության պատասխանից, նամակ է գրում վարչապետ Կարեն Կարապետյանին: Նամակը կառավարությունից հասցեագրվում է ֆինանսների նախարարություն, որտեղից էլ արդեն պատասխանում է նախարարության աշխատակազմի ղեկավար Էդգար Գեւորգյանը: Վերջինս, ուսումնասիրելով Կարեն Կարապետյանին հասցեագրված նամակը, նշել է, որ գնումների բողոքարկման խորհրդի որոշման դեմ ներկայացված քաղաքացիական գործով, ըստ էության, վերջնական դատական ակտ կայացված չէ:

«Դատարանը կայացված որոշմամբ չի պարտավորեցրել նախարարությանն ընկերությանը հանել գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակից, այլ արգելել է որոշումից բխող որեւէ գործողության կատարումը, այն դեպքում, երբ նախարարությունը, բացի գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ընդգրկելուց, այլ գործողություն չի կարող կատարել»,- նշել է նախարարության աշխատակազմի ղեկավարը:

«Խաչփար» ՍՊԸ-ի տնօրեն Սմբատ Բալասանյանն armtimes.com-ի հետ զրույցում ասաց, որ ֆինասների նախարարությունը ցանկացած հարցի կոնկրետ չի պատասխանում, եւ նման խնդրի նախկինում էլ է բախվել: «Բառախաղ է գնում, թե իբր դատարանն արգելել է գործողություն կատարել, բայց այդ գործողությունը վաղուց կատարվել է, եւ որեւէ բան չեն կարող անել: Բայց մենք, որպեսզի չտուժենք, դատարանից պահանջել էինք ժամանակավոր միջոց կիրառեին, որը կոչվում է հայցի ապահովում, դատարանը, մեր արգումենտները լսելով, կայացրել էր որոշում: Եթե ֆինանսների նախարարության տրամաբանությամբ առաջնորդվենք, կստացվի, որ ցանկացած մասնակից ամեն տենդերին մասնակցելուց պետք է գնա դատարան, հայցադիմում գրի՝ ենթադրելով, որ իրեն կմերժեն եւ սեւ ցուցակ կգցեն, որ մինչեւ այդ ֆինասների նախարարության հետ գործ ունենալը դատարանի որոշում ունենա»,- ասաց Սմբատ Բալասանյանը: «Խաչփար» ՍՊԸ-ի տնօրենը, աբսուրդ որակելով նախարարության պատասխանը, նշեց, որ արդեն երկրորդ նամակն է գրել վարչապետին եւ սպասում է դրա պատասխանին:

«Ես մի բան գիտեմ՝ դատարանի որոշումները պարտադիր են բոլորի համար: Ֆինանսների նախարարության այս աշխատակցներին ասում եմ՝ ինչո՞ւ չեք կատարում դատարանի որոշումը, ասում են՝ քննարկում ենք այդ որոշումը: Ընկեր ջան, դուք քննարկելու իրավունք չունեք. կամ համաձայն մի եղեք, բողոքարկեք, կամ մի բողոքարկեք եւ կատարեք»,- ընդգծեց Սմբատ Բալասանյանը:

 

Տպել
2841 դիտում

Բրյուսելում կայանալիք հանդիպումը ինչի կարող է «դրդել» Հայաստանին․ ինչ է հայտարարել Ադրբեջանի ԱԳՆ-ն

Արտույտի ապօրինի որս է կատարվել․ ԲԸՏՄ-ն առգրավել է որսագողերի զենքերը

Վարչապետն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին․ անդրադարձ է կատարվել ծրագրերին և նախաձեռնություններին

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո պատահաբար այնտեղ հայտնված և մարդկանց փրկած 35-ամյա Կարեն Ենգիբարյանը մահացել է

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին