ԵԱՏՄ մատոռով ԽՍՀՄ. մենք տուտ պրիչո՞մ

28/09/2017 schedule09:51

 

Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության օգուտներն ու վնասները ուսումնասիրելու նպատակով Ազգային ժողովում ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու «Ելք» խմբակցության առաջարկը մերժվեց խորհրդարանական մյուս խմբակցությունների կողմից:

Իսկ առաջարկվում էր ընդամենը, եթե պարզ արտահայտվենք, ստեղծել մի հարթակ՝ քննարկելու համար, թե ինչ է տվել Հայաստանին ԵԱՏՄ-ն, կամ ինչ է խլել, որն է օգուտը, որն է վնասը...: Մյուս խմբակցությունները ցույց տվեցին, որ նույնիսկ չեն ուզում քննարկել: Թե ինչ ձեւակերպումներով են հրաժարվում, դա արդեն կարեւոր չէ: Չեն ուզում եւ վերջ:

Ինչո՞ւ: Շատ պարզ: Այդ թեմայով ցանկացած քննարկում հանգեցնելու է մեկ արդյունքի՝ ԵԱՏՄ-ն վնասաբեր է Հայաստանի համար: Առնվազն տնտեսական տեսանկյունից: Ու դա շատ հեշտ է ապացուցել:

Թերեւս, դա է պատճառը, որ որեւէ գերատեսչություն մինչ օրս չի կազմել գոնե մեկ վերլուծություն, որը ցույց կտար, թե ինչպես է Հայաստանի տնտեսության վրա դրական ազդեցություն թողել ԵԱՏՄ-ն: Դա արդեն իսկ ապացուցում է ԵԱՏՄ-ի, այսպես ասենք, ոչ այնքան օգտակարությունը: Ցանկացած վերլուծություն ցույց կտար, որ վնասները շատ ավելի են, քան՝ օգուտները:

Բայց կա մի փաստաթուղթ, որը ոչ պաշտոնապես եւ նեղ շրջանակների համար մշակել էր կառավարությունը: Այդ փաստաթուղթը, բնականաբար, չի հրապարակվել պաշտոնապես: Հեռավոր 2013 թվականին, երբ Սերժ Սարգսյանը Սոչիում Պուտինի հետ հանդիպումից անմիջապես հետո հայտարարեց, թե Հայաստանը անդամակցելու է ԵԱՏՄ-ին, կառավարությունը համեմատական տվյալներ ամփոփեց, թե որքան է կազմում ոչ ԵԱՏՄ անդամ երկրներից ԵԱՏՄ անդամ երկրներ ներմուծվող ապրանքների մաքսատուրքը, եւ որքան է նույն ապրանքների մաքսատուրքը Հայաստան ներմուծելիս այն ժամանակ, երբ դեռ այդ կառույցի անդամը չէինք: 

Ու պարզվեց, որ ներմուծվող ապրանքների թերեւս 95 տոկոսի մաքսատուրքերը 2-2.5 անգամ ավելի բարձր են: Եվ այդ մաքսատուրքերը կիրառվելու էին նաեւ երրորդ երկրներից Հայաստան ներմուծվող ապրանքների վրա: Մոտ 750 զգայուն ապրանքների վրա ԵԱՏՄ-ական բարձր մաքսատուրքերի կիրառումը Հայաստանի պարագայում հետաձգվեց որոշ ժամանակով: Որոշ ապրանքների դեպքում՝ 5, որոշների դեպքում 7 տարի եւ այլն: Հիմա մենք դեռ գտնվում ենք այդ ռեժիմում:

Բերենք մի քանի օրինակ, եւ պարզ կդառնա, թե ինչի մասին է խոսքը: Ըստ կառավարության պատրաստած վերը նշված փաստաթղթի, տարեկան Հայաստան էր ներկրվում մոտ 41 միլիոն դոլարի թռչնամիս եւ դրա հետ կապված մթերքներ: Ոչ ԵԱՏՄ-ական Հայաստանում այդ ապրանքների վրա կիրառվում էր 10 տոկոս մաքսատուրք: Երբ կանցնի մեր մաքսատուրքերի արտոնյալ ռեժիմը, այդ ապրանքները ներկրելիս մաքսատուրքը կկազմի 25 տոկոս՝ 2.5 անգամ ավելի:

Խոզի մսի պարագայում ցուցանիշները հետեւյալն էին: Ներկրվում էր տարեկան մոտ 25 միլիոն դոլարի ապրանք, 10 տոկոս մաքսատուրքով, բայց հետագայում մաքսատուրքը կկազմի արդեն 15-20 տոկոս: Նույնը՝ պանիրների, բանջարեղենի, թեյերի, ցորենի, ձեթի, կարագի, մարգարինի, սերմերի, պարարտանյութերի, լվացող նյութերի, շինանյութերի, տարատեսակ քիմիական ապրանքների, ավտոդողերի, փայտանյութի, թղթի ու ստվարաթղթի, կտորեղենի, մետաղական կոնստրուկցիաների, տուրբինների, գյուղտեխնիկայի, ավտոմեքենաների եւ այլն, եւ այսպես շարունակ: 

Կան որոշ ապրանքներ, որոնց դեպքում մաքսատուրքերը ավելանում են նույնիսկ 8 անգամ: Ինչպես օրինակ՝ շաքարինը կամ օգտագործված ավտոմեքենաներինը: Ինչո՞վ է դա ձեռնտու մեզ: Ինչո՞ւ են ԵԱՏՄ-ում գործում այդքան բարձր մաքսատուրքեր: Ամբողջ խնդիրն այն է, որ նման բարձր մաքսատուրքերը ծառայում են միայն Ռուսաստանի շահերին, որը, ասենք, ավտոմեքենա է արտադրում եւ դրանով իսկ իբր պաշտպանում է իր ներքին արտադրողին: Մի կողմ թողնենք այն փաստը, որ դեռ Խորհրդային Միությունն էր նույն կերպ «պաշտպանում» իր ներքին արտադրողին, բայց նույնիսկ այդ պարագայում արտադրված ավտոմեքենաները «ԵՐԱԶ-ից» «Մոսկվիչից» ու «06»-ից ավելի լավը չէին դառնում ու հիմա էլ այդ «պաշտպանությունը» ոչ մի կերպ չի նպաստում ռուսական ավտոմեքենաների մրցունակության ավելացմանը: Ասենք թե պաշտպանում է, մեզ ի՞նչ: Ինչո՞ւ պետք է Հայաստանը, չունենալով սեփական ավտոմեքենաների արտադրություն, ավելի բարձր մաքսատուրքով ավտոմեքենաներ ներկրի: Որպես ի՞նչ: Մեր քաղաքացիները եվրոպական մեքենա գնելու համար պետք է ավելի շատ վճարեն, ինչ է թե Ռուսաստանը պաշտպանում է իր «Մոսկվիչն» ու «06»-ը:

Կամ կաթնամթերքի վրա նման բարձր մաքսատուրքեր դնելը: Ունենալով լայնարձակ, գրեթե անսահմանափակ տարածքներ, որոնք ուղղակի թաղված են կանաչի մեջ՝ Ռուսաստանը չի կարողանում արտադրել բավական քանակությամբ կաթ եւ բավարարել սեփական պահանջները: Դրա հետ մեկտեղ իր մոտ արտադրված կաթնամթերքը ավելի քիչ է մրցունակ, քան՝ թանկ ու կրակ Եվրոպայում արտադրածը: Ինչ ուզում են թող անեն Ռուսաստանում Բելառուսում կամ Ղազախստանում. մենք «տուտ պրի չոմ»:

Սեփական արտադրողին բարձր մաքսատուրքերով իբր պաշտպանելը, որը իբր պետք է խթանի սեփական արտադրությունը, իբր դարձնի այն ավելի մրցունակ... չի աշխատում: Տարբեր երկրներ պատմական տարբեր ժամանակաշրջաններում փորձել են դա: Մի որոշ ժամանակ դա մի ինչ- որ արդյունք տվել է, սակայն երբ շուկաները բացվել են, պարզվել է, որ այդ երկրներում տնտեսություն, բառիս բովանդակային իմաստով, գոյություն չունի: Խորհրդային Միությունը դրա ամենավառ ապացույցն է:

Ու հիմա Հայաստանը անդամակցում է այդ նոր «ԽՍՀՄ»-ին: Եվ այս տեսանկյունից բոլորովին բնական է, որ իշխանական ու մերձիշխանական ուժերը խուսափում են նույնիսկ քննարկել այդ թեման: Անգամ մակերեսային քննարկումը ցույց կտա, որ ԵԱՏՄ-ին անդամակցելով, Հայաստանը դատապարտել է իր տնտեսությունը այն նույն վիճակին, որում հայտնվեց ԽՍՀՄ փլուզումից հետո: Ու ամենավատն այն է, որ չկա նման հարց՝ կփլուզվի, թե՝ չէ, հարցն այն է, թե երբ կփլուզվի «ԵԱՏՄ մատոռով» այդ ԽՍՀՄ-ն:

Տպել
7432 դիտում

Գերմանիան ևս դադարեցրել է զենքի արտահանումը Թուրքիա. Մերկելը Էրդողանին կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը

Վայք քաղաքի բնակիչներից մեկի ավտոտնակում «Տրոտիլ» տեսակի 4 պայթուցիկ է հայտնաբերվել

Եղեգնուտ գյուղի 50-ամյա մի բնակիչ բենզասղոցի գործադրմամբ 63 ծառ է կտրել ու տարել իր բակ

Վանաձորի աղմկահարույց սպանությունների գործով Բագրատաշենի անցակետում հայտնաբերվել է եւս մեկ կասկածյալ

Ոստիկանները հայտնաբերել են «Դայմոնդ» ֆիթնես» ակումբի և մեկ այլ ԱՁ-ի տնօրեններին դանակահարողին

Աննա Հակոբյանն իրականացրել է հաշմանդամություն ունեցող Ռազմիկի երազանքը

Սարավան գյուղում այրվել են ավտոմեքենա և խոտածածկույթ

Արարատ Միրզոյանը Բելգրադում հանդիպել է Սերբիայի խորհրդարանի խոսնակի հետ

Բակո Սահակյանը այցելել է գյուղաշխատողի օրվա կապակցությամբ կազմակերպված տոնավաճառին

Եղանակային առումով նորից ունենալու ենք հրաշք շաբաթ, արեւային աշունը շարունակվում է. Սուրենյան

Թուրքական բանակը Ռաքքայի հյուսիս-արևելքում գրավել է Սուլուք բնակավայրը

Ստեփանակերտում կկառուցվի ֆրանկոֆոնիայի կենտրոն. Արցախում հուշագիր է ստորագրվել

Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ֆրանսահայ նկարիչ Ռիշար Ժերանյանի մահվան կապակցությամբ

Ծեծկռտուք՝ Արարատի մարզում. Մասիսի Բ/Կ-ի տնօրենը քթի շրջանում վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց

«Ավրորայի» հերոս Զանա Բուկար Մուստաֆան արդեն ժամանել է Երևան

Բակո Սահակյանը հանդիպել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի հետ

Սպիտակ քաղաքում տնակ է հրդեհվել. տուժածներ չկան

Թուրքիան միտումնավոր կրակ է բացել Սիրիայում տեղակայված ամերիկյան դիրքերի վրա. Washington Post

Կոնգոյում վթարի ենթարկված օդանավը հայկական պատկանելություն չունի. ՀՀ վարչապետի խորհրդական

Ֆրանսիան դադարեցնում է սպառազինությունների արտահանումը Թուրքիա. որոշումն ուժի մեջ է մտնում անհապաղ