ԱԺ-ում կրքերը թեժ էին՝ քննարկվում էին ԵԱՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ «Ելք»-ի նախագծերը

27/09/2017 schedule20:00

Ազգային Ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում սեպտեմբերի 27-ին մթնոլորտը թեժ էր. քննարկվում էին ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցը քննարկելու համար  ժամանակավոր հատուկ հանձնաժողով ստեղծելու եւ «Հայաստանի Հանրապետության մասով Եվրասիական Տնտեսական Միության պայմանագրի գործողությունը դադարեցնելու գործընթաց սկսելու վերաբերյալ» հարցերը:

Առաջին հարցի հիմնական զեկուցողը ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն էր: Նա մի շարք տնտեսական ցուցանիշների օրինակներով փորձեց հիմնավորել, որ Հայաստանը, որպես ԵԱՏՄ երկիր, այլ երկրների հետ ավելի շատ ապրանքաշրջանառություն ունի, քան ԵԱՏՄ անդամ Բելառուսի, Ղազախստանի կամ Տաջիկստանի:

«Թուրքիայի հետ լարված հարաբերություններ ունենք, բայց նրանց հետ մեր շրջանառությունը 164 միլիոն դոլար է, իսկ ԵԱՏՄ երկրների հետ նման ցուցանիշ չունենք: Սա ի՞նչ տնտեսական միություն է, որ միայն անկումներ են լինում: Մենք այս կառույցի կողմից տեսնում ենք արհամարհական վերաբերմունք մեր ինքնիշխանության վերաբերյալ: Տեսնում ենք, որ նրանք միջամտում են մեր ներքին գործերին: Ուզում եմ հիշեցնել, որ ԵԱՏՄ-ին անդամակցելուց առաջ խոսվում էր, թե անվտանգության խնդիր են լուծելու, բայց հիմա ասում են, թե ով է անվտանգության անուն տվել: Ես նայել եմ արխիվներում քննարկումների ժամանակ ամենից շատ անվտանգություն բառն է օգտագործվել: Անվտանգությունը չի ապահովվել: ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո Ղարաբաղյան կողմում ունեցել ենք տարածքային կորուստներ: Կասկածներ կան, որ Ադրբեջանն այդ պատերազմը քննարկել եւ իրականացրել է ԵԱՏՄ մեր գործընկեր երկրների հետ: Բելառուսն ու Ղազախստանն ավելի շատ են Ադրբեջանի հետ համագործակցում, քան՝ մենք, իսկ Ռուսաստանն էլ պետք է կողմնորոշվի, թե ում ռազմավարական գործընկերն է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

«Ելք» խմբակցության ղեկավարն անդրադարձավ նաեւ անվտանգային հարցերին, թե ԵԱՏՄ-ում մեր գործընկերները ավելի շատ պրոադրբեջանական դիրքորոշում ու հայտարարություններ էին անում, հիշեցրեց, որ ապրիլյան պատերազմից հետո ԵԱՏՄ վարչապետների հանդիպումը Բելառուսի ու Ղազախստանի համառ ջանքերով տեղափոխվեց Ռուսաստան, որպես հիմնավորում բերելով, թե դա կարող է դիտարկվել որպես աջակցություն հակամարտող կողմերից մեկին: Այնինչ, շեշտեց Փաշինյանը, այդ կողմերից մեկը հենց իրենք են, քանի որ Հայաստանի հետ միեւնույն ռազմական դաշինքի՝ ՀԱՊԿ-ի մաս են կազմում եւ այլն:

Իսկ ինչ վերաբերում է ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցը քննարկելու համար ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու առաջարկին, ապա ՀՀԿ եւ ՀՅԴ ներկայացուցիչները դեմ էին դրան ու անընդհատ հարցնում էին՝ ինչո՞ւ չի կարելի հարցը քննարկել մշտական հնձնաժողովում, ի՞նչ գործիք, ի՞նչ նոր բան կտա ժամանակավոր հանձնաժողովը, որը չի կարող ապահովել մշտական հանձնաժողովը եւ այլն: Այս առումով էլ Փաշինյանը նշեց, որ նախ այդ հարցը խիստ կարեւոր է մեզ համար, ու քանի որ մշտական հանձնաժողովում այն քննարկվելու է ընդամենը 1-2 ժամ, իսկ հատուկ հանձնաժողովը այն կքննարկի 2 ամիս ու մասնագիտական եզրակացություն կտա:

«Հարկ եղած դեպքում դռնփակ կարող ենք քննարկել այդ հարցը: Չի բացառվում, որ հատուկ հանձնաժողովի նիստին հրավիրենք նաեւ Սերժ Սարգսյանին եւ պահանջենք պատասխանի, թե ինչպես եղավ, որ մի գիշերում Հայաստանը միացավ ԵԱՏՄ-ին,- պատասխանեց Նիկոլ Փաշինյանը եւ շարունակեց:- Միգուցե ձեզ հաջողվո՞ւմ է մեզ համոզել, որ չարժե դուրս գալ ԵԱՏՄ-ից: ՀՀԿ-ն ասում է, թե ի՞նչ կարիք կա հատուկ հանձնաժողով ստեղծելու, բա ինչո՞ւ չեք ստեղծում, դուք այդ հանձնաժողովում մեծամասնություն եք լինելու, մենք ունենալու ենք ընդամենը 1 ներկայացուցիչ. արե՛ք, ապացուցե՛ք, որ լավ է ԵԱՏՄ-ին անդամակցած մնալը»:

 «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանը նշեց, թե Ռուսաստանը բավականին տարօրինակ պետություն է: Ժամանակ առ ժամանակ այս կամ այն պետությանն  է պաշտպանում, ինչն ինքը նորմալ է համարում, քանի որ Ռուսաստանը քայլեր է կատարում իր շահերի համար:

«Այս հարցին պետք է մոտենալ շատ զգուշավոր: Մենք հիմա մի գործընթացի մեջ ենք, որ այս քայլը կատարելը կարող է ճակատագրական լինել: Այստեղ մեր պետության շահերն են»,- ասաց Արարատ Զուրաբյանը:

Ելույթ ունեցավ նաեւ «Ծառուկյան» դաշինքի ներկայցուցիչ Միքայել Մելքումյանը ու հայտարարեց, թե պետք է քննարկել ու հասկանալ ԵԱՏՄ-ի ստեղծած տնտեսական հնարավորությունները, այդ անդամակցությունը դադարեցնելու հետեւանքները ու սկսեց տարբեր տնտեսագիտական հիմնավորումներ բերել, թե ինչքան բան կարող է տալ ԵԱՏՄ-ն մեր երկրին: Բայց այնուամենայնիվ նա հրավիրեց «Ելք»-ի պատգամավորներին՝ «Ծառուկյան» դաշինքի պատգամավորների հետ հանդիպել ու քննարկել այս նախաձեռնության բոլոր թեր ու դեմ կողմերը:

Համազեկուցող էր ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հերմինե Նաղդալյանը, որն իր ելույթում հայտարարեց, թե իրականում ԵԱՏՄ-ն դրական է ազդել Հայաստանի վրա, որ ԵԱՏՄ-ում Հայաստանը ունի լուրջ հնարավորություններ, ու երևի արժե կառավարությունից պահանջել ներկայացնել պարզաբանումներ, թե ինչու մինչեւ հիմա Հայաստանը լիովին չի կարողացել օգտվել ԵԱՏՄ 180 միլիոնանոց շուկայից:

Իր կարծիքն արտահայտեց նաեւ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանը, որը այլ պետություններին ու մեզ վաճառվող գազի գնի համեմատությամբ, այնուհետեւ գազի թանկանալու պարագայում էլեկտրաէներգիայի թանկանալով, դրանից հետո՝ ապրանքների ինքնարժեքների բարձրացման եւ այսպես շարունակ շղթայական «վտանգների» մասին նշելով՝ վերջում վախեցրեց, թե ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցը վտանգավոր է եւ ընդհանրապես չպետք է քննարկվի:

Ելույթ ունեցան նաեւ «Ելք» խմբակցության պատգամավորներ Արտակ Զեյնալյանն ու Արամ Սարգսյանը: Զեյնալյանը փորձում էր հասկանալ, թե ինչո՞ւ է քաղաքական մեծամասնությունը դեմ հարցը ժամանակավոր հանձնաժողովում քննարկելուն, իսկ Արամ Սարգսյանը հայտարարեց, թե քիչ էր մնում «Ելք»-ի պատգամավորներին հանցագործության մեջ մեղադրեին:

«Ես չեմ հասկանում, ինչո՞ւ եք դուք այդպես թշնամաբար տրամադրված մեր առաջարկին»,- բարձրաձայնեց Արամ Սարգսյանը:

Վերջում Նիկոլ Փաշինյանը իր եզրափակիչ ելույթում հայտարարեց, որ ըստ էության միակ փաստարկը, որքան էլ որ զարմանալի է, բերեց հենց Արտաշես Գեղամյանն ու շարունակեց՝ «Պարոն Գեղամյանն ասում է, որ դուրս գանք, բա որ Ռուսաստանը գազը թանկացնի՞, թուրքերին վրեքս կբացթողեն: Աշոտյանի գույնը հայ-հայ է ընկնում էր: Էդ, որ ասում եք գազը էժան է, մենք էլ ասում ենք, որ փամփուշտը ուրիշ տեղից բերելն ավելի էժան է»: Փաշինյանը նաեւ նշեց, որ իշխանության ներկայացուցիչներին ռուսները սպառնում են, դրա համար հակադարձողները չեն ցանկանում մշտական հանձնաժողով ստեղծել:  

Վերջում ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը քվեարկեց ու ձայների 1 կողմ ու 10 դեմ հարաբերակցությամբ մերժեց ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու առաջարկությունը:

Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը պետք է քննարկեր նաեւ «Հայաստանի Հանրապետության մասով Եվրասիական Տնտեսական Միության պայմանագրի գործողությունը դադարեցնելու գործընթաց սկսելու վերաբերյալ» օրինագիծը, բայց քանի որ այս նախագծի հիմնական զեկուցող Էդմոն Մարուքյանը չեկավ հանձնաժողովի նիստին, ըստ ԱԺ կանոնակարգ-օրենքի, այս հարցի քննարկումը հետաձգվեց 2 ամիս ժամկետով:

 

 

 

 

Տպել
3801 դիտում

Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը

Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է

Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում

Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա

Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին

«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին

Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել

Քաղաքացին ընկել է շենքի նկուղը

Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից. Կոբախիձե

Ինչ վիճակում է երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխան. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել

Լավրով & Մարգո քոմփնին պատմության մեջ կմնան իրենց «հայրենիքին» ստորագույն հարվածը հասցրած կիսահայեր․ Սաֆարյան

Գյումրիում տղամարդը սպառնացել է նետվել կամրջից և ինքնասպան լինել

Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության նախաձեռնությունից․ մանրամասներ վարչապետի տավուշյան այցից

«ՊԱԶ»-ը բախվել է քարե պարսպին և հայտնվել մեղվափեթակների մեջ․ ուղևորներին մեղուները խայթել են, 29 հոգի հիվանդանոցում է

Ռուս խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում լիովին կատարված է․ Պետդումա

Վարչապետը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում տների կառուցման ծրագրի ընթացքին (լուսանկարներ)

4 գյուղերը սովետական տարիներին ադրբեջանական են եղել. բնակիչ (տեսանյութ)

Երբ կանայք հաջողում են քաղաքականության մեջ, հաջողում է պետությունը․ պատգամավորները մասնակցում են IDEA-ի ծրագրին

Գալիս է պահ, որ դու քեզ պետք է զոհաբերես հանուն քո հայրենիքի և երկրի. վարչապետ (տեսանյութ)

Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի կալանքի հարցը

Ինչու չհավատանք երկրի վարչապետին, ժողովրդին հարգելով՝ եկել էր, անկեղծ զրույց էր. Ոսկեպարի բնակիչ (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանին տված քֆուրները իրանց կպնի, ուզում ենք՝ հիմնական սահման լինի, պահենք. Բերքաբերի բնակիչ (տեսանյութ)

Ուզում են իրավապահներին մոլորեցնել, քրգործ խմորել իմ դեմ, բանալի բառերը ուղղված են իրենց քաղաքական հայրերին. Մկրտչյան

Հայտնի են «Հայրենյաց բարիքներ»-ի տոմատի մածուկների լաբորատոր փորձաքննության արդյունքները․ իրացումն արգելվել է

Վլադիմիր Գասպարյանի աղջիկն այլևս փոխգնդապետ չէ․ կոչումն անվավեր է ճանաչվել

Վետո կդնեմ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա․ Վրաստանի նախագահ

Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել

Ինչպես են Լեռնային Ղարաբաղից հեռանում ՌԴ խաղաղապահները․ նոր կադրեր զինտեխնիկայի դուրսբերումից (տեսանյութ)

Արտակարգ դեպք Արմավիրում. Շահումյան գյուղի աղբավայրում մոտ 31 հատ հակատանկային ական է հայտնաբերվել

Ասում են՝ Տավուշի գյուղերը տալիս են, խի՞ եք աղավաղում, դրանք ադրբեջանական են. բերքաբերցի (տեսանյութ)

Կոնվերս բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում

Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 17-ին

ՎՏԲ-Հայաստան բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր

Վերահաստատվել է Հայաստան-Սիրիա փոխգործակցության խորացմանն ուղղված քայլերի իրականացման հանձնառությունը

Երիտասարդը 93-ամյա կնոջը մահացու վնասվածքներ է հասցրել, մինչև մահանալը կատարել սեքսուալ բնույթի բռնի գործողություններ

Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից, պաշտոնապես հերքվում է. Նազելի Բաղդասարյան

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Բերքաբերի բնակիչների հետ

Ռուս խաղաղապահների հեռացումը Ադրբեջանի և Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության համատեղ որոշումն է

Ժողովրդավարությունը մի երեւույթ է, որը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վարդանյանի ելույթը ԵԽԽՎ-ում