Վարշավան հույս ունի, որ Բրյուսելի գագաթնաժողովից առաջ Երեւանն անակնկալներ չի մատուցի

27/09/2017 schedule15:05

Լեհաստանն ուրախ է, որ Հայաստանը հաստատակամ է Բրյուսելում նոյեմբերին սպասվող «Արեւելյան գործընկերության» գագաթնաժողովին Եվրամիության հետ համագործակցության շրջանակային համաձայնագրի ստորագրման հարցում:

«Այս պահին չեմ տեսնում պատճառ, որ այդ համաձայնագիրը չստորագրվի», - Երեւանում սեպտեմբերի 27-ին լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Լեհաստանի արտաքին գործերի նախարարության, հյուպատոսական եւ արեւելյան քաղաքականության հարցերով փոխնախարար Բարտոշ Չիխոցկին:

Հիշեցնենք, որ Հայաստանը 2013 թ-ի սեպտեմբերի սկզբին 3,5 տարի բանակցություններից հետո հրաժարվեց Եվրամիության հետ ստորագրել Ասոցիացիայի համաձայնագիրը եւ որոշում կայացրեց միանալ Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ):

2015 թվականի հունվարի 1-ից Հայաստանը ԵԱՏՄ անդամ է։ Այնուհանդերձ, ԵՄ խորհուրդը 2015 թվականի հոկտեմբերի 12-ին Լյուքսեմբուրգում արտգործնախարարների մակարդակով անցկացված նիստի ընթացքում Եվրահանձնաժողովին լիազորեց բանակցություններ սկսել Հայաստանի հետ համապարփակ համաձայնագիր կնքելու շուրջ, որը կփոխարինի ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ կնքված գործընկերության եւ համագործակցության մասին գործող համաձայնագրին։

Աչքի առաջ ունենալով 2013 թ-ի նախադեպը՝ պաշտոնական Վարշավան, այնուամենայնիվ, կարծում է, որ այս անգամ «անակնկալներ» չեն լինի: «Ես հենց դրա համար եմ նաեւ Երեւանում: Չեմ տեսնում պատճառ, որ համաձայնագիրը չստորագրվի, սակայն դեռ ժամանակ կա եւ մենք կտեսնենք, թե ինչ կլինի», - ասաց նա:

Հիշեցնենք,որ բոլորովին վերջերս ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարեց, որ պաշտոնական Երեւանը ծրագրում է նոյեմբեր ամսին Եվրամիության հետ ստորագրել Համաձայնագիր համապարփակ եւ ընդլայնված գործընկերության մասին, որը, «մեր համոզմամբ, կօգնի մեզ նոր թափ հաղորդել Հայաստանում իրականացվող ինստիտուցիոնալ բարեփոխումներին»:  

Բարտոշ Չիխոցկի խոսքով, Եվրամիության հետ հարաբերություններում Հայաստանը պետք է պատրաստ լինի ոչ միայն առավելություններ ստանալուն, այլեւ՝ ցավոտ բարեփոխումներ իրականացնելուն:

«Եվրամիության հետ հարաբերությունները գործընթաց է, որը կարող է մեծ առավելություններ տալ Հայաստանին: Կախված է Հայաստանից, թե որքան առաջ կշարժվի այդ գործընթացում: Սակայն դրանք միայն օգուտներ չեն, Հայաստանը պետք է պատրաստ լինի նաեւ այնպիսի բարեփոխումների անցկացման, որոնք սկզբնական շրջանում կարող են ցավոտ լինել, բայց երկարատեւ հեռանկարում շատ օգտակար են լինելու», - ընդգծեց նա:   

Անդրադառնալով հայ-լեհական հարաբերությունների օրակարգին՝ Լեհաստանի ԱԳ փոխնախարարը հայտարարեց, որ դրանք հիմնականում ծավալվում են երեք ոլորտներում՝ գյուղատնտեսություն, պաշտպանություն ու պետական կառավարման համակարգ: «Լեհաստանը գյուղատնտեսական ապրանքների խոշոր արտադրող է: Լեհական ընկերությունները մրցակցում են եվրասիական շուկայում այլ խաղացողների հետ», - ասաց նա:

Պաշտպանության ոլորտում նա նշեց, որ Հայաստանն ու Լեհաստանը կարող են համատեղ արտադրություններ հիմնել եւ ՀՀ-ում նոր աշխատատեղեր ստեղծել: Ինչ վերաբերում է պետական կառավարման համակարգին, դիվանագետը հիշեցրեց, որ մինչեւ վերջերս, լեհական «PWPW S.A.» ընկերություն էր արտադրում Հայաստանի քաղաքացիների կենսաչափական անձնագրերը եւ նույնականացման քարտերը:

Հիշեցնենք, որ ՀՀ-ում կենսաչափական անձնագրեր եւ նույնականացման քարտեր արտադրող լեհական «PWPW S.A.» ընկերության հետ 2011 թվականին կնքած պայմանագիրը 2016 թ-ին չերկարացվեց: Այժմ հայտարարվել է նոր մրցույթ, որը կրկին ձգտում է հաղթել լեհական ընկերությունը:

«Մենք շահագրգռված ենք հաղթել այդ մրցույթում, քանի որ ապահովում ենք լավ որակ ու ցածր գին: Մեր ապահոված որակը Արեւմտյան Եվրոպայի չափանիշներին չի զիջում, իսկ գինը արեւելաեվրոպական է», - ասաց նա:

Տպել
3582 դիտում

Շմոլ գազի թունավորումից մահացած 4 երեխաների հայրը վաղն առավոտյան կլինի Հայաստանում. ԱԳՆ խոսնակ

Նոր Հաճնում տատիկի եւ 4 թոռների կյանքը խլած դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

Համընկնող հետաքրքրություններ և հեռանկարային համագործակցություն. Արմեն Սարգսյանն այցելել է Կատարի հիմնադրամ

Ես զենք չեմ տեսել, նման բան չեմ հիշում. «Ֆլեշ»-ի Բարսեղի գործով հարցաքննվում է նրա նախկին խորհրդականը

Որպես անհետ կորած որոնվող 15-ամյա տղան հայտնաբերվել է

Ստեփանակերտի բնակելի շենքերից մեկում հրդեհի հետեւանքով քաղաքացի է մահացել (լուսանկարներ)

Բալետմայստեր Արմեն Գրիգորյանը դատի է տվել Օպերային թատրոնին. պահանջում է վերականգնել իրեն թատրոնում զբաղեցրած պաշտոնում

ՀՀ ֆուտբոլի հավաքականի առանցքային խաղացողը կարող է հայտնվել հունական հայտնի թիմում

Փախուստի դիմած դատապարտյալին հսկելիս է եղել ՔԿՀ երեք ծառայող. նրանք արդեն հարցաքննվել են

Մեղադրանք է առաջադրվել Երևանի երկու բնակչի՝ կեղծ դոլարներ պատրաստելու և իրացնելու համար

Փաստաթղթեր կեղծելու և ակնհայտ կեղծ փաստաթղթերով դեղեր ձեռք բերելու դեպք՝ պետական գնման մրցույթում. դատախազություն

Առավոտյան վրաերթի են ենթարկվել 5 հոգի, 4 երեխաներին տեղափոխել են հիվանդանոց. Սուրբ Աստվածամայր Բ/Կ

Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի նիստի հրավիրյալը ՊԲ ռազմական հետախուզության նախկին պետն է

Նոյեմբերի 21-22-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ձյուն կտեղա, կցրտի 8-10 աստիճանով. Սուրենյան

Վթար Նալբանդյան և Մոսկովյան փողոցների խաչմերուկում. կան տուժածներ

Վարչապետի որոշումներով՝ աշխատանքից ազատվել են Մովսես Հակոբյանը, Կամո Քոչունցը եւ Վաչագան Ներսիսյանը

Ռուսական թատրոնի տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթ է հայտարարվել. նախորդը չէր կայացել

Քաբուլում պայթյունի հետեւանքով 4 զինվորական է տուժել

Ունենալով բավական փորձառություն՝ քաղաքացին չի կարողանում զբաղեցնել խորհրդականի պաշտոնը. Վաղարշակ Հակոբյան

Նոր Հաճնում մահացած չորս երեխաների հայրը հնարավորություն կունենա վերջին հրաժեշտը տալ նրանց ու մորը. մարզպետ