Իրանի ոչ մի քաղաքացի չի կարողանա որպես զբոսաշրջիկ այցելել ԱՄՆ

26/09/2017 schedule11:41

Այն երկրների քաղաքացիները, որոնց իշխանությունները հրաժարվում են երկրի ներսում ահաբեկիչների վերաբերյալ տեղեկատվություն փոխանակել, լուրջ սահմանափակումների կհանդիպեն Միացյալ Նահանգներ այցելելիս, գրում է Ամերիկայի ձայնը: 

«Երկրները պետք է գոնե նվազագույն չափանիշների համապատասխան տեղեկատվություն փոխանակեն», - նշել է Սպիտակ տան մամլո խոսնակ Սարա Սանդերսը:

Նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել, որի համաձայն Իրանի, Չադի, Լիբիայի, Հյուսիսային Կորեայի, Սոմալիի, Սիրիայի, Վենեսուելայի ու Յեմենի քաղաքացիները հոկտեմբերի 18-ից այլեւս չեն կարող ստանալ զբոսաշրջության կամ աշխատանքի վիզա, սակայն կարող են Միացյալ Նահանգներ ժամանել սովորելու կամ մշակութային փոխանակման շրջանակներում: «Միացյալ Նահանգներ մուտքի արգելքը պետք է շատ ավելի կոշտ ու հասցեավորված լիներ, սակայն ավաղ, դա քաղաքականապես կոռեկտ չէր լինի», - գրել էր իր Թվիթերում Դոնալդ Թրամփը:

Ամերիկյան պաշտոնյաներն ընդգծում են, որ արգելքի պատճառն այն է, որ նշված երկրները հրաժարվում են տեղեկատվություն տրամադրել ահաբեկչության դեմ պայքարով զբաղվող գործընկերներին:

Իրանի արտգործնախարարությունը, այնուամենայնիվ, քննադատել է Թրամփի որոշումը: «Սա անմարդկային, սխալ, անմիտ եւ անիմաստ գործողություն է»,- ասել է Իրանի արտգործնախարարության խոսնակ Բահրամ Ղազեմին:

Որոշ իրանցիներ նշում են, որ ընդունված արգելքը բացասաբար է անդրադառնալու ոչ միայն Իրանի բնակիչների այլեւ՝ ԱՄՆ-ում բնակվող իրանցիների վրա: «Բարեկամներս խնդիրներ կունենան։ Չնայած նրանք երկար տարիներ ԱՄՆ-ում են բնակվում, նրանք վախենում են Իրան այցելել, քանի որ, եթե այդ այցելությունից հետո նրանց թույլ չտան Միացյալ Նահանգներ վերադառնալ, ամբողջ կյանքը կքանդվի», - ասում է Թեհրանի բնակիչ Սադեղին:

Միացյալ Նահանգների պաշտոնյաները, սակայն պնդում են, որ քանի դեռ Իրանի, Սիրիայի, Հյուսիսային Կորեայի եւ նշված մի շարք այլ պետությունների իշխանություններն ԱՄՆ-ին չեն տրամադրում ահաբեկչության վերաբերյալ տեղեկություններ, լուրջ սահմանափակումները Միացյալ Նահանգներ այդ երկրներից ժամանող ահաբեկիչների մուտքն արգելափակելու միակ ճանապարհն է:

Տպել
1982 դիտում

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Վահե Ղալումյան

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը