Երկխոսությունը պետք է շարունակել. ՀՀ ԱԳՆ-ն Սարգսյան-Ալիեւ առաջիկա հանդիպման մասին

25/09/2017 schedule19:03

Սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում կայացավ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը, որին ներկա էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ստեֆան Վիսկոնտին, Էնդրյու Շոֆերը, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը։

Այս կապակցությամբ ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությամբ նշվում էր, որ հանդիպմանը քննարկվել են առաջիկայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման կազմակերպման հետ կապված հարցեր, ինչպես նաեւ ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ Մինսկի խմբի համանախագահները հոկտեմբեր ամսին կայցելեն տարածաշրջան։

ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը armtimes.com-ին ասաց, որ նախագահների հանդիպման հստակ ժամկետները դեռեւս անհայտ են, եւ դրա մասին անմիջապես կտեղեկացնեն, հենց հստակ լինի: Իսկ հարցին՝ ի՞նչ ակնկալիքներ կան նախագահների հանդիպումից, Բալայանը պատասխանեց՝ «Մենք բազմիցս ասել ենք, մեկ անգամ եւս կրկնեմ՝ հանդիպումները օգտակար են նրանով, որ երկխոսությունը պետք է շարունակել, քանի որ բանակցություններին այլընտրանք չկա: Նույն ակնկալիքն էլ ունենք առաջիկա հանդիպումից»: Հարցին՝ արդյոք Հայաստանի պաշտոնական դիրքորոշման մեջ, մոտեցումներում ու փաստարկումներում փոփոխություններ սպասվո՞ւմ են, Բալայանը պատասխանեց, թե ամեն դեպքում այս փուլում դետալները հրապարակման ենթակա չեն:

«Բանակցություններից առաջ ոչ ոք չի ասում, թե գնալու է ինչ ասի, կամ անի: Բանակցային դիրքորոշումը բանակցություններից առաջ չեն հրապարակում»,- ընդգծեց Տիգրան Բալայանը:

Նալբանդյան-Մամեդյարով հանդիպման մասին  քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը սեպտեմբերի 25-ին լրագրողներին ասաց, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ցանկանում են բանակցային գործընթացը պահպանել, քանի որ այն անհրաժեշտ է՝ չնայած որ հիմա հիմնախնդրի կարգավորմանը սպասելն անիրատեսական է:

«Ադրբեջանը բազմաթիվ խնդիրներ ունի, և չնայած միջազգային հանրությանը նյարդայնացնում է, սակայն համարել, որ դա պատճառ կդառնա, որ Ադրբեջանը ԼՂ հիմնախնդիրը լուծի հայկական կողմի օգտին, չի կարելի: Ադրբեջանին հիմա դժվար է ինչ-որ բան ստիպելը: Փաստ է, որ իրականում հանդիպումների նպատակը հանդիպում կազմակերպելն է ընդամենը ու փորձելն է այնպես անել, որ Մինսկի խմբի ֆորմատը շարունակի աշխատել»,- ասաց Իսկանդարյանը:

Թեմայի շուրջ քաղաքագետ Սերգեյ Մինասյանն էլ armtimes.com-ի հետ զրույցում նշեց, որ 2016 թվականի ապրիլյան իրադարձություններից հետո համանախագահների կողմից փորձ է արվել տեղից շարժել բանակցային գործընթացը. «Վիեննայի եւ Սանկտ-Պետերբուրգի հանդիպումներն եղան, առաջ էր քաշվել շփման գծում վստահության մեխանիզմների ներդրման հարցը: Գիտենք, որ Ադրբեջանը հրաժարվեց, ու արդյունքում կարելի է ասել, անցյալ տարվա աշնանից բանակցային գործընթացի վերսկսման նախապատրաստությունները սառեցին: Դրանից հետո մեկ տարի համանախագահներն ու գերտերությունները փորձում են ինչ-որ ձեւով վերսկսել այդ գործընթացը, եթե անգամ ոչ քաղաքական պայմանավորվածությունների հասնելու մակարդակով, ապա գոնե մի ինչ-որ երաշխիք կամ հնարավորություն ստեղծելով, որը կնվազեցնի շփման գծում էսկալացիայի կամ նույնիսկ լայնամասշտաբ պատերազմի վերսկսման վտանգը: Իրականում տարբեր պատճառներով, բայց իմ խորին համոզմամբ՝ քանի որ գերտերություններն են ներգրավված, ու բացի դա՝ տարածաշրջանում ռազմական բալանսը բավականին լուրջ վերականգնվել է, ադրբեջանցիք զգացին, որ պետք է ներգրավվել բանակցային գործընթացում կամ գոնե ինչ-որ կերպ արձագանքել գերտերությունների այդ ջանքերին, արդյունքում եղավ նախարարների հանդիպումը»,- ասաց Սերգեյ Մինասյանը:

Քաղաքագետը նշում է, որ թեեւ բոլորը հասկանում են, որ ելնելով Ադրբեջանի ավտորիտար էությունից, առաջիկա տասնամյակում բանակցային գործընթացը ինչ-որ հանգուցալուծման չի հասնի, բայց որ նախագահները կհանդիպեն, դա արդեն կարեւոր է:

«Հենց դա է հանդիպման ամենակարեւոր առանձնահատկությունը, որ քննարկվում է  նախագահների հանդիպումը ու նաեւ Մինսկի խմբի համանախագահների այցելությունը տարածաշրջան: Նրանք հայտարարել են, որ հոկտեմբերի սկզբին կայցելեն տարածաշրջան, իսկ դա նշանակում է, որ ինչ-որ առաջարկություններ են ներկայացնելու, որոնց հիման վրա գոնե ձեւականորեն, նախագահները պետք է նստեն-խոսեն-քննարկեն, ու հույս ունենք, որ գոնե այս տարվա ընթացքում նախագահները կհանդիպեն»,- հավելեց Սերգեյ Մինասյանը:

Տպել
3331 դիտում

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ