Երևան
27 °C
Սեպտեմբերի 24-ին Կոտայքի մարզում տեղացած առատ կարկուտը էական վնաս է հասցրել Կոտայքի մարզի գյուղերի բերքատու այգիներն: ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանն armtimes.com-ի հետ զրույցում ասաց, որ հիմնականում Կոտայքի մարզի Հրազդանի տարածաշրջանի Արցաքան համայնքն է տուժել: «Մինչեւ 6 հեկտարի մասին է խոսքը՝ տարբեր վնասվածության աստիճանի: Օպերատիվ կապով ստացած տվյալներով՝ Նաիրիի տարածաշրջանի Արա գյուղում մինչեւ 15-20 հեկտար է վնասվել: Նույն տարածաշրջանի Նոր Գեղի համայնքի Բանավան կոչվող տարածքում էլ 14-15 հեկտար տարածք է վնասվել: Համեմատած Արզաքանի հետ մյուս երկու համայնքներում վնասի չափը քիչ է»,- ասաց Աշոտ Հարությունյանը՝ նշելով, որ Թեղենիք համայնքում էլ է կարկուտ տեղացել, բայց էական վնաս չի հասցվել:
Փոխնախարարի խոսքով՝ առնվազն երկու օր է հարկավոր, որպեսզի հնարավոր լինի պարզել, թե ի՞նչ աստիճանի վնաս է պատճառվել այգիներին, ինչն է վնասվել: «Մենք աշխատանքներ ենք տանում, որ հասած պտուղները կարողանանք մթերել: Փորձում ենք աջակցել վերամշակմանը, ընկերություններին կխնդրենք, կհորդորենք, որ այդ մարդկանց ապրանքը մթերեն: Հիմնականում խնձորն է վնասել», -ասաց նախարարի տեղակալը:
Աշոտ Հարությունյանը նշեց նաեւ, որ վնասվածության աստիճանը տարբեր է՝ 30 տոկոս եւ ավելի բարձր, սակայն դեռ վերջնական գնահատական չեն կարող տալ: Մեր զրուցակիցը նշեց նաեւ, որ գյուղատնտեսության նախարարությունը տեղեկություններ չունի, թե այդ տարածքներում հակակարկտային կայաններ եղե՞լ են, թե՞ ոչ:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տարածած հայտարարության համաձայն՝ ըստ ռադիոլոկացիոն տվյալների՝ կարկուտ է տեղացել Կոտայքի մարզի Արագյուղ, Քարաշամբ, Թեղենիք, Բջնի, Արզական, Կարենիս եւ Նուռնուս համայնքների տարածքներում, որոնք չեն պաշտպանվում ԱԻՆ Հիդրոմետ ծառայության կողմից՝ հակակարկտային կայաններ չկան:
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 18:55-ից մինչեւ 21:35-ը, ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության հակակարկտային 74 կայանքից Արմավիրի մարզի Վանանդ, Տալվորիկ, Նոր Կեսարիա, Դալարիկ, Կողբավան, Լեռնագոգ, Արտամետ, Շենավան, Բերքաշատ, Գետաշեն, Արեւադաշտ, Լենուղի, Ամասիա, Արաքս (Արմավիր), Հացիկ, Բամբակաշատ եւ Նալբանդյան համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 5 ամպ, կատարվել է 38 319 կրակոց:
Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա
Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման
Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը
Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները
Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից
Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին
Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով
Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ
«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել
Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին
Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար
Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը
Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած
Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը
Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար
Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան
Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին
«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա
Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը
Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում
Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)
Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն
Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը
Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական
Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել
Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը
Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք
1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել
Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)
Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ
7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում
Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն
Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)
Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից
Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ
Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է
«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից
Լոռու մարզում պահեստ է հրդեհվել
© 2024 Հայկական ժամանակ