Թիվ 35 երթուղու 4 ուղեւոր վերակենդանացման բաժանմունքում են. վիճակները միջին ծանրության է

Թիվ 35 երթուղին սպասարկող «HIGER» մակնիշի ավտոբուսի վթարից տուժած 4 ուղեւորներ գտնվում են վերակենդանացման բաժանմունքում: Այս մասին armtimes.com-ի հետ զրույցում տեղեկացրեց «Աստղիկ» բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ Ռոբերտ Կուրղինյանը:

«Մեզ մոտ ընդունվել է վեց քաղաքացի, որից երկուսը բուժօգնություն ստացել են ամբուլատոր պայմաններում, քանի որ ունեցել են միայն քերծվածքներ, իսկ չորս հոգին վերակենդանացման բաժանմունքում են: Նրանց հսկում են տարբեր մասնագետներ, տուժածների առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության»,-ասաց գլխավոր բժիշկը:

Կուրղինյանի խոսքով`վերակենդանացման բաժանմունքում գտնվողները 40-83 տարեկան քաղաքացիներ են: Բժշկի տեղեկացմամբ`վնասվել են նրանց ոտքերը, ձեռքերը եւ կրծքավանդակները, թեեւ կյանքերին վտանգ չի սպառնում:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 21-ին, ժամը 17:31-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շերամի փողոցում գտնվող լողավազանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ:

Դեպքի վայր էր մեկնել երկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ թիվ 35 երթուղին սպասարկող «HIGER» մակնիշի 4461S պետհամարանիշով ավտոբուսը (վարորդ՝ Հ. Ա.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել է պատին:

Փրկարարները դուրս են բերել տուժածներին: Ուղևորներ՝ 1965 թ. ծնված Գ. Կ.-ը, 1934 թ. ծնված Բ. Պ.-ն, 1974 թ. ծնված Դ. Ս.-ը, 1952 թ. ծնված Զ. Մ.-ը, 1962 թ. ծնված Ե. Ս.-ը և 2000 թ. ծնված Ն. Ս.-ը հոսպիտալացվել են «Աստղիկ» ԲԿ, որտեղ Գ. Կ.-ի, Բ. Պ.-ի և Դ. Ս.-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են կայուն, իսկ Զ. Մ.-ի, Ե. և Ն. Ս.-երի առողջական վիճակը՝ բավարար:

Տպել
6982 դիտում

Գերմանիան ևս դադարեցրել է զենքի արտահանումը Թուրքիա. Մերկելը Էրդողանին կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը

Վայք քաղաքի բնակիչներից մեկի ավտոտնակում «Տրոտիլ» տեսակի 4 պայթուցիկ է հայտնաբերվել

Եղեգնուտ գյուղի 50-ամյա մի բնակիչ բենզասղոցի գործադրմամբ 63 ծառ է կտրել ու տարել իր բակ

Վանաձորի աղմկահարույց սպանությունների գործով Բագրատաշենի անցակետում հայտնաբերվել է եւս մեկ կասկածյալ

Ոստիկանները հայտնաբերել են «Դայմոնդ» ֆիթնես» ակումբի և մեկ այլ ԱՁ-ի տնօրեններին դանակահարողին

Աննա Հակոբյանն իրականացրել է հաշմանդամություն ունեցող Ռազմիկի երազանքը

Սարավան գյուղում այրվել են ավտոմեքենա և խոտածածկույթ

Արարատ Միրզոյանը Բելգրադում հանդիպել է Սերբիայի խորհրդարանի խոսնակի հետ

Բակո Սահակյանը այցելել է գյուղաշխատողի օրվա կապակցությամբ կազմակերպված տոնավաճառին

Եղանակային առումով նորից ունենալու ենք հրաշք շաբաթ, արեւային աշունը շարունակվում է. Սուրենյան

Թուրքական բանակը Ռաքքայի հյուսիս-արևելքում գրավել է Սուլուք բնակավայրը

Ստեփանակերտում կկառուցվի ֆրանկոֆոնիայի կենտրոն. Արցախում հուշագիր է ստորագրվել

Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ֆրանսահայ նկարիչ Ռիշար Ժերանյանի մահվան կապակցությամբ

Ծեծկռտուք՝ Արարատի մարզում. Մասիսի Բ/Կ-ի տնօրենը քթի շրջանում վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց

«Ավրորայի» հերոս Զանա Բուկար Մուստաֆան արդեն ժամանել է Երևան

Բակո Սահակյանը հանդիպել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի հետ

Սպիտակ քաղաքում տնակ է հրդեհվել. տուժածներ չկան

Թուրքիան միտումնավոր կրակ է բացել Սիրիայում տեղակայված ամերիկյան դիրքերի վրա. Washington Post

Կոնգոյում վթարի ենթարկված օդանավը հայկական պատկանելություն չունի. ՀՀ վարչապետի խորհրդական

Ֆրանսիան դադարեցնում է սպառազինությունների արտահանումը Թուրքիա. որոշումն ուժի մեջ է մտնում անհապաղ