Անհրաժեշտ է շարժում. ասում է ՀՀՇ վարչության անդամ Դավիթ Շահնազարյանը

21/09/2017 schedule17:10

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի սեպտեմբերի 21-ի համարում

Իշխանություններից դժգոհ հասարակության այն հատվածը, որը սպասում էր ընդդիմության աշնանային ակտիվացմանը՝ կարծես հուսախաբ է լինում: Ընդդիմությունը ներկայացնող «Ազգային միաբանության» եւ «Արդարություն» դաշինքի համաժողովներից տպավորություն է ստեղծվում, որ նրանք գոնե առայժմ չեն պատրաստվում իշխանափոխությանն ուղղված համաժողովրդական միջոցառումներ կազմակերպել: Ինչպես է վերաբերում այս ամենին ընդդիմության մյուս բեւեռի՝ ՀՀՇ վարչության անդամ Դավիթ Շահնազարյանը: Մեր զրույցը նրա հետ այս եւ մի քանի այլ հարցերի շուրջ է:

- Պարոն Շահնազարյան, ինչպե՞ս եք մեկնաբանում ընդդիմության հրաժարումը փետրվար-ապրիլյան մարտավարությունից:

- Նախ՝ ձեր թերթի ընթերցողներին շնորհավորում եմ Անկախության տոնի առթիվ: Դառնանք ձեր հարցին: Չէի ցանկանա մանրամասն գնահատականներ տալ ընդդիմության գործունեությանը: Ոչ թե այն պատճառով, որ ամբողջովին համամիտ եմ նրանց գործողություններին եւ տեսակետներին, այլ որովհետեւ նպատակահարմար չեմ համարում, քննադատելով ընդդիմությանը, ջուր լցնել Քոչարյանի ջրաղացին: Կարող եմ միայն նշել, որ ցանկացած, առավելեւս՝ բռնատիրությանը մոտ պետությունում, եթե իշխանությունը հասարակության ներկան է, ապա ընդդիմությունը պետք է լինի ապագան: Ցավոք սրտի, այսօրվա ընդդիմության քաղաքական եւ գաղափարական գործելակերպում ես ապագայի միտվածություն չեմ տեսնում: Հայաստանի համար առանցքային նշանակություն ունեցող հարցերում ընդդիմությունը կամ համաձայն է ներկա իշխանությունների հետ, կամ էլ՝ ընդհանրապես տեսակետ չի արտահայտում:

Ուզում եմ արձանագրել նաեւ, որ Հայաստանում այսօր իշխանափոխության գործընթաց արդեն չկա: Իշխանափոխություն ասելով՝ ոչ միայն պետք է հասկանանք պայքարը Քոչարյանի դեմ,  այլեւ՝ քոչարյանիզմի դեմ: Իսկ դա հնարավոր է միայն այն պայմաններում, եթե Հայաստանում ձեւավորվի մի նոր համաժողովրդական շարժում՝ հանուն Հայաստանի Հանրապետության ներկայի եւ ապագայի: Այդ շարժման հիմքում պետք է ընկած լինի ժամանակակից արժեքային համակարգը՝ մարդու իրավունքներ, ժողովրդավարություն, ժամանակակից արտաքին քաղաքականություն, Հայաստանի պետականության ուժեղացում, ղարաբաղյան հարցի կարգավորում արժանապատիվ դիրքերից եւ փոխզիջումային տարբերակով, տարածաշրջանային համագործակցություն, դեպի Եվրոպա եւ եվրոպական արժեքային համակարգ ուղղված քաղաքականություն: Մասնավորապես՝ Հայաստանը չպետք է լինի հավաքական անվտանգության պայմանագրի անդամ, այլ պետք է անդամակցի ՆԱՏՕ-ին:

- Իսկ ե՞րբ եւ ինչպե՞ս է հարկավոր ձեւավորել նման շարժում, եւ հնարավո՞ր է արդյոք նման շարժման ձեւավորումը:

- Հայաստանում ներքին վիճակը այնքան անկանխատեսելի է, ուստի նման շարժում կարող է ձեւավորվել ե՛ւ ցանկացած պահի, ե՛ւ տարիներ հետո:

- Վերջին շրջանում ղարաբաղյան հարցի լուծմամբ զբաղվող գրեթե բոլոր երկրների եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները ավելի հստակ եւ բացահայտ են արտահայտվում խնդիրը Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի շրջանակներում լուծելու օգտին: Հնարավո՞ր է «փրկել» Լեռնային Ղարաբաղը:

- Դեռ 1998 թվականից հայտարարել եմ, որ Քոչարյանի արտաքին քաղաքականությունը, հատկապես Ղարաբաղի հարցում, կործանարար է Ղարաբաղի համար: Եթե իշխանությունը իր առջեւ խնդիր է դրել ամեն գնով պահել իշխանությունը, ապա բնական է, որ դա պետք է կատարվի ի հաշիվ ժողովրդի, ի հաշիվ մեր պետության, ի հաշիվ Արցախի անվտանգության: Այս իշխանությունները Քոչարյանի գլխավորությամբ ընդհանրապես դեմ են հարցի  կարգավորմանը: Նրանց խնդիրն այս վիճակը հնարավորինս ձգձգելն է, ոչ թե արժանապատիվ դիրքերից խաղաղությամբ հասնելը: Դա կարող է երկու ելք ունենալ: Կամ՝ միջազգային հանրությունը կպարտադրի այնպիսի լուծում, որը ձեռնտու կլինի Ադրբեջանին (ես դա անվանում եմ Դեյթոնյան տարբերակ), կամ՝ Ադրբեջանը պատերազմ կսկսի իր տարածքային ամբողջականությունը վերականգնելու նպատակով: Այս իրավիճակում ղարաբաղյան հարցում բեկում հնարավոր է, եթե հնարավորինս կարճ ժամկետում իրականացվի իշխանափոխություն, ձեւավորվի ժողովրդի կողմից ընտրված իշխանություն, որն, ունենալով լեգիտիմության ռեսուրս, կկարողանա վարել Հայաստանի շահերից բխող արտաքին քաղաքականություն:

- Իսկ ինքնուրույն ի՞նչ քայլեր է է ձեռնարկում ՀՀՇ-ն:

- Ոզում եմ հիշեցնել, որ անցյալ տարի ՀՀՇ-ն լուրջ աշխատանք կատարեց, որպեսզի Քոչարյանի ներկայացրած սահմանադրական փոփոխությունների առաջարկները համաժողովրդական հանրաքվեով մերժվեն: Այսօր եւս մենք պայքարում ենք նոր առաջարկությունների դեմ՝ համոզված լինելով, որ դրանք ունեն միմիայն մեկ նպատակ. Քոչարյանը փորձում է իր համար ապահովել երրորդ եւ չորրորդ անգամ «վերընտրվելու» իրավական հիմք:

- Այնուամենայնիվ, իշխանափոխության համար ՀՀՇ-ն ինքնուրույն պայքար ծավալելու՞ է:

- Ուզում եմ ասել, որ ի տարբերություն շատ ու շատ այլ կուսակցությունների՝ ՀՀՇ-ն ինքնուրույն կուսակցություն է եւ կատարել, կատարում եւ կատարելու է քայլեր՝ հանուն երկրում օրինական իշխանության ձեւավորման:

Ավետիս Բաբաջանյան

Տպել
2034 դիտում

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում