Գուցե որոշ ծնողներ անհանգստացած են, բայց համաճարակային իրավիճակը հանգիստ է. ԱՆ մասնագետ

ՀՀ առողջապահության նախարարությունից վստահեցնում են, որ երեխաների շրջանում վարակների տարածման արտառոց պատկեր չկա, եւ առկա իրավիճակն այնպիսին է, ինչպիսին սովորաբար դիտվում է տարվա այս ժամանակահատվածում:

Մամուլում այսօր տեղեկություն էր տարածվել, որ մանկական հիվանդանոցներն աշխատում են գերծանրաբեռնված եւ որ տարածված վարակն արտահայտվում է ջերմությամբ, լուծով, մկանային ու ստամոքսի ցավերով:

«Մանկական հիվանդանոցներում այսօր մենք դիմելիության աճ չունենք ո՛չ սուր շնչառական, ո՛չ էլ աղիքային վարակներով պայմանավորված: Սուր շնչառականի հետ կապված՝ իր սեզոնին համապատասխան դիմելիություն է, աղիքայինի հետ կապված էլ չկա անհանգստացնող դիմելիություն, որ մեծ հոսք լինի դեպի հիվանդանոցներ: Անձամբ ես եւ մեր աշխատակիցները զանգել ենք, գնացել ենք մանկական հիվանդանոցներ, այնտեղ այդպիսի իրավիճակ չկա»,- armtimes.com-ին ասաց առողջապահության նախարարության հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկման ազգային կենտրոնի փոխտնօրեն Լիլիթ Ավետիսյանը:

Նրա խոսքով, Հայաստանում շրջանառում են շնչառական վարակների տարբեր հարուցիչներ՝ ռինո վիրուս, պարագրիպի վիրուս եւ այլն, որոնք գրիպի չեն եւ չեն առաջացնում ծանր հիվանդություն: «Հիվանդությունը կարող ընթանալ հարբուխի երեւույթներով: Այո, սուր շնչառական վարակները նաեւ կարող են ուղեկցվել աղիքային երեւույթներով, բայց դրանք աղիքային վարակներ չեն: Նման զարգացումը կախված է տարբեր հանգամանքներից՝ եւ օրգանիզմից, եւ տվյալ հարուցչի առանձնահատկություններից: Այդ դեպքում հիվանդությունը կարող է մի քիչ ձգձգվել, բայց ծանր բարդություններ, ինչպես գրիպի դեպքում է հնարավոր, չեն առաջացնում»,- նշեց Լիլիթ Ավետիսյանը:

«Կարող է՝ ծնողներ կան, որոնց երեխաների մոտ հիվանդությունը դիտվել է, անհանգստացած են: Դա բնական է, բայց ճիշտ տեղեկատվություն տանք ծնողներին, որպեսզի մյուսները խուճապի չմատնվեն, որովհետեւ իրոք այդպիսի անհանգստացնող երեւույթ մեզ մոտ չկա»,- եզրափակեց առողջապահության նախարարության մասնագետը:

Տպել
2035 դիտում

Խորանաշատ վանքը և կարասը՝ 2020-ի եվրոպական մշակութային ժառանգության ամենավտանգված հուշարձանների ցանկում են

ԱՄՆ-ը արգելափակել է ԿԺԴՀ-ում մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը

«Նարգիլեի օգտագործումը թերևս ավելի վնասակար է». նախարար Արսեն Թորոսյանը պատասխանել է դպրոցականների հարցերին

Ինչ կապ ունեն TRACECA-ն ու պանթեոնը. Բաքու մեկնած հայ պաշտոնյաները հրաժարվել են մասնակցել ընթրիքի, այցելել գերեզման

Գեղարքունիքի մարզում ձմեռային զորակոչը կմենկնարկի 2019 թվականի դեկտեմբերի 16-ին

Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի նախկին տեղակալը դատի է տվել վարչապետին

Իրանի խորհրդարանական ընտրություններին ավելի քան 15 հազար 500 թեկնածու է գրացվել

ԱԺ-ում քննարկվել են տեղական ինքնակառավարմանն առնչվող հարցեր

Գյումրիում ձերբակալվել է Շեկոյի ընկերը՝ Զոհրաբ Ե.-ն

Պետության աջակցությամբ Արամուսում հիմնովին կառուցվում է մանկապարտեզի նոր շենք. համայնքը 40 տարի մանկապարտեզ չի ունեցել

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը 2 մեղադրանք է առաջադրել նախագահ Դոնալդ Թրամփին

ՀՀ արդարադատության նախարարության ու IRZ-ի միջեւ հնարավոր է համագործակցություն անչափահասների արդարադատության ոլորտում

Ոստիկանները բացահայտել են Գյումրիում կատարված դանակահարությունը (տեսանյութ)

«Միսս տիեզերք 2019»-ում Հայաստանի ներկայացուցիչն ընկճված է ներկայացրել ազգային հագուստը. զարդերը տրամադրել էր Սիրուշոն

Մալյանին աղբարկղը նետելը միջոցառում էր, որի նպատակը հանրային իրազեկումն էր. Դավիթ Պետրոսյան

«Աջափնյակ» բարեգործական հիմնադրամից յուրացվել է 10 միլիոն դրամից ավելի գումար․ նոր բացահայտում

Մենք շատ ընդհանրություններ ունենք և շատ բան կարող ենք սովորել միմյանցից. Արմեն Սարգսյանն ընդունել է Ֆինլանդիայի դեսպանին

Կխնդրեմ՝ ներողություն խնդրեք ՀՀ քաղաքացիներից. Սուրեն Գրիգորյանը՝ Գևորգ Գորգիսյանին

Ուռուցքաբանության ազգային կենտրոնում հերթական բարդ վիրահատությունն է կատարվել. ԱՆ

Բացառիկ Ամանոր է լինելու Երեւանում, Հանրապետության հրապարակում. Նիկոլ Փաշինյան