Հայաստանին 100 Էռնեկյան է պակասում Իսրայելին գերազանցելու համար

19/09/2017 schedule19:31

«Ժամանակն է, որ կարողանանք համոզել արտասահմանի մեր խոշոր ձեռնարկություններին, անհատներին, ժամանակն է Էռնեկյանի փորձը «մտցնենք բոլորի աչքը», որ եկավ, դրեց և զարգանում է: Նրա հետ նաև  մի քանի գործարարներ ևս, բայց դա քիչ է: Եթե 100 Էռնեկյան գա Հայաստան, մենք զարգացման տեմպերով կանցնենք Իսրայելից»,- «Հայաստան-Սփյուռք» 6-րդ համաժողովում սեպտեմբերի 19- ին հայտարարեց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը, փորձելով սփյուռքահայ գործիչներին բացատել, որ Հայաստանի շուկան բաց է, որ հնարավոր է  Հայաստանում ներդրում անել, շահույթ ունենալ և զարգանալ:

Նույն օրը՝ Ղազարյանից փոքր-ինչ ավելի վաղ, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը նույն վայրում նույն սփյուռքահայերին համոզոմ էր, որ Հայաստանը փոխվում է, որ մեր երկիրն արդեն ունի գրավիչ ներդրումային միջավայր, որ Հայաստանում ներդրումներ անողը կարող է օգտվել ԵԱՏՄ 180 միլիոնանոց շուկայից, Եվրամիության շուկայից, որի հետ Հայաստանն ունի GSP+ համակարգ, Իրանի 80 միլիոնանոց շուկայից, որի հետ մեր երկիրը ազատ տնտեսական գոտի է ստեղծում, Վրաստանի շուկայից, որի հետ Հայաստանը ազատ առեւտրի համաձայնագիր ունի: Վարչապետը շեշտում էր, թե ինչքան փոփոխություններ են արվում տնտեսական, բյուրոկրատական, հարկային ու մաքսային ոլոտներում, խաղարկում հայրենասիրության հարցերը՝ շեշտելով, թե Հայաստանը բոլոր հայերի հայրենիքն է եւ ազգովի պետք է մտածենք մեր երկրի զարգացման համար, այլ ոչ նեղանանք իրարից ու երկրից:

Վարչապետի ելույթից հետո armtimes.com-ը զրուցեց մի քանի սփյուռքահայ գործարարների եւ համայնքների գործիչների հետ՝ հենց Հայաստանի գրավչության, այստեղ բիզնես անելու հնարավորությունների մասին:

Բելգիայի հայկական կազմակերպուըթյունների համադաշնության ընդհանուր համակարգող, Հայ բարեգործական ընդհանուր միության Եվրոպայի ներկայացուցիչ Շահնուր Մինասյանը մեզ հետ զրույցում նշեց, որ եթե նկատի առնենք, թե տնտեսական պոտենցիալ ունեցող մեր սփյուռքի հայրենակիցների թվաքանակը որքան մեծ է, ու դրա քանի տոկոսն է Հայաստանում ներդրումներ անում, բնականաբար, անգամ անզեն աչքով նկատելի կլինի, որ դա չնչին տոկոս է կազմում:

«Դա, բնականաբար, ունի իր օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառները՝ հարկային դաշտ, տնտեսական հարմար պայմաներ եւ այլն: Գործարարը ունի մեկ նպատակ՝ շահույթ ստանալ: Եվ եթե ինքը ունենա ընտրություն կատարելու հնարավորություն՝ այդ շահույթը ստեղծի արտերկրո՞ւմ, թե՞ Հայաստանում, բոլորս որպես հայ, ցանկություն կունենանք այստեղ գործել: Այդ դեպքում, փաստորեն, հարց է ծագում, թե ինչո՞ւ այստեղ չի զգաղվում բիզնեսով. ուրեմն կան խնդիրներ: Պարոն վարչապետի ելույթը շատ գեղեցիկ էր, տա Աստված, որ իրականություն դառնա, բոլորս արդեն սովորել ենք գեղեցիկ ելույթներին, որոնք միայն մնում են օդում եւ իրականություն չեն դառնում: Մենք անընդհատ փորձում ենք ինչ-որ անձի հավատալ ու հույսեր  են արթնանում մեր մեջ, այս անգամ էլ հավատանք: Կոնկրետ այսօրվա կոչն, իհարկե, գեղեցիկ էր, հուսամ, որ արձագանքողներ կլինեն, բայց անկեղծ ասած՝ մի փոքր վատատես եմ»,- նշեց Շահնուր Մինասյանը:

Կոնկրետ բելգիահայերի համար, նշեց Մինասյանը, չէր ասի, թե Հայաստանի ներդրումային ու տնտեսական միջավայրը գրավիչ է՝ շատ քչերը, եզակիներն այստեղ բիզնեսներ ունեն: Այս առումով Շահնուր Մինասյանը նշում է, թե հոգեբանական պահ կա. դասական սփյուռքի ներկայացուցիչների մոտ տեսական Հայաստանն այլ է, քան այստեղից արդեն դժգոհ գնացածների մոտ, որոնք արդեն իսկ վատ պատկերացումներ ունեն Հայաստանի մասին, այսպիսով արդարացնելով իրենց գնալը:

«Եթե վատ է ներկայացնում Հայաստանը, թեկուզ իր մեջ, բնականաբար վատ է ներկայացնում թե՛ տնտեսությունը, թե՛ ներդրումները, թե՛ անարդարության պահը, եւ թե՛ այն խնդիրները, որոնք դարձյալ բխում են անարդարությունից: Այսինքն՝ բոլորի մոտ մի պարզ մարդկային ընկալում կա, թե Հայաստանում վտանգավոր է գործ դնելը, որ Հայաստանում կան մենաշնորհներ, հովանավորչություն, արդարություն չկա եւ այլն, եւ այլն: Սա պարզ մարդկային հոգեբանությունն է, որը իշխում է եւ որի հետ մենք գործնականում առնչվում ենք: Դասական սփյուռքի ներկայացուցիչներից էլ եզակիներն են այստեղ բիզնեսներ հիմնում: Այսինքն՝ կրկին փաստենք, որ առկա պոտենցիալը չի օգտագործվում»,- նշեց բելգիահայ գործիչը:

Կանադահայ գործարար Հակոբ Ամիրյանն էլ, որը Գյումրիում արդեն երկար տարիներ արտապատվիրում է իր տրիկոտաժեղենի արտադրությունը, armtimes.com-ին ասաց, թե Հայաստանում գործարարության համար հիմա արդեն իրավիճակը սկսել է բավականին բարելավվել: Հայաստանում ներդրումներ անելու անհրաժեշտություն էլ չկա՝ սփյուռքահայը կարող է ոչ թե այստեղ ներդրում անել, այլ գոնե այստեղի արտադրություններին պատվերներով ապահովել:

«Ժամանակին մարդիկ եկան, այստեղ գործ դրեցին, չհաջողեցին ու վերադարձան: Դա արդեն վախ մտցրեց մարդկանց մեջ. մտածում են՝ Հայաստան չգնամ՝ այնտեղ դժվարությունները շատ են: Բայց հիմա իրավիճակը փոխված է՝ շատ է փոխված»,- նշում է Հակոբ Ամիրյանը:

Ինչ վերաբերում է սփյուռքի ոչ միայն նյութական, այեւ մտավոր ռեսուրսները հօգուտ Հայաստանի օգտագործելու հնարավորություններին, ապա այս առումով էլ Լոնդոնում Թեքեյան մշակութային միության ատենապետ Կարեն Արեւյանը մեզ ասաց, թե անձամբ իր համար՝ որը անցյալում նաեւ ծրագրավորմամբ է զբաղվել ու դասախոս է եղել, դժվար կլինի Անգլիայի իր կյանքը թողնել ու հայրենադարձվել Հայաստան: Բայց եթե Հայաստանի Հանրապետությունը ուսումնասիրի սփյուռքից հետաքրքիր մարդկանցով, եւ որոշի գոնե տարեկան 200 հոգու՝ մասնագետների, գիտնականների, փորձագետների հրավիրել Հայաստան, որոնք հայրենիք կարող են բերել  իրենց գիտելիքները, փորձը, մտավոր կարողությունները, շատերը կգան ու ինչ-որ գործ կանեն: Հակառակ դեպքում՝ սեփական միջոցներով, նշում է Արեւյանը, երբ եկողը պետք է մտածի օրվա ապրուստը հայթայթելու, առօրյա խնդիրները լուծելու, այստեղ ապրելու մասին, դժվար է նման որոշում կայացնելը:

Տպել
2179 դիտում

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ