Կրթության պետական տեսչությունը լուծարման փուլում է, աշխատակիցները կանցնեն կադրերի ռեզերվ

ՀՀ ԿԳՆ կրթության պետական տեսչությունը լուծարման գործընթացում է: Դա կտեւի երեք ամիս, որից հետո կստեղծվի իրավահաջորդ կրթության տեսչական մարմինը:

Դեռեւս գործող կրթության տեսչության պետ Արամ Կարապետյանը մեր զրուցում տեղեկացրեց, որ կառույցն առայժմ շարունակում է իր բնականոն գործունեությունը:

«Բոլորն աշխատում են, բոլորն ստուգումների են հիմա: Երեք ամիսը կլրանա, սահմանված կարգով տեսչությունը կլուծարվի, իրավահաջորդը կդառնա տեսչական մարմինը. ինչ պակաս է մնացել, ինչ դեռ աշխատանքային ծրագրերով չենք կատարել, տեսչական մարմինը կժառանգի»,- ասաց նա:

Կրթության տեսչական մարմին ստեղծելու մասին կառավարության որոշման մեջ չի բացառվում, որ կարող են կադրային կրճատումներ լինել: Արամ Կարապետյանը վաղ համարեց մանրամասների վերաբերյալ հարցերը՝ նշելով, որ նոր մարմնի կառուցվածքը պետք է հաստատի վարչապետը՝ տեսչական մարմնի ղեկավարի առաջարկությամբ:

Մինչ այդ, ինչպես նա հաստատեց, կրթության պետական տեսչության աշխատակիցները պետք է անցնեն կադրերի ռեզերվ, իսկ դրանից հետո կվերադառնան կամ չեն վերադառնա նորաստեղծ տեսչական մարմին: Դեռեւս գործող տեսչությունն ունի 40 աշխատակից:

«Սահմանված կարգ է, բոլոր 19 տեսչությունն էլ նույն ձեւով են լուծարվում»,- ասաց Արամ Կարապետյանը:

Ստեղծվող տեսչական մարմինը ԿԳ նախարարության համակարգում գործող առանձնացված ստորաբաժանում է, որը պահպանելու է իր վերահսկողական գործառույթները եւ օրենքով սահմանված կարգով շարունակելու է կիրառել պատասխանատվության միջոցներ կրթության բնագավառում:

Լուծարվող ու ստեղծվելիք երկու մարմինների տարբերությունը, թերեւս կառավարման ձեւի մեջ է լինելու: Տեսչական մարմինը կառավարելու է տեսչական մարմնի կառավարման խորհուրդը՝ կազմված ինն անդամից, որոնք ներկայացնելու են տարբեր գերատեսչություններ: Նորաստեծ կառույցը հաշվետու է լինելու վարչապետին: Դրա ղեկավարին ու նրա երկու տեղակալներին նշանակելու է վարչապետը:

Տպել
4626 դիտում

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի