Երևան
21 °C
Թուրքիայի հայկական համայնքը վախի մթնոլորտում է ապրում: Թուրքիայի հայերն այդ երկրում ազգայնականների տրամադրությունների ամրապնդման ֆոնին ցանկանում են ձայն չբարձրացնել, սակայն դա ոչ մի կերպ չի կարող պաշտպանել իրենց նույն ազգայնականների հարձակումներից:
Այս մասին սեպտեմբերի 19-ին Հայաստան-Սփյուռք համահայկական վեցերորդ համաժողովի ընթացքում armtimes.com-ի թղթակցի հարցին ի պատասխան հայտարարեց Թուրքիայի խորհրդարանում հայազգի պատգամավոր, քրդամենտ Ժողովրդադեմոկրատական կուսակցության խմբակցության անդամ Կարո Փայլանը:
Փայլանը, որ տարբեր առիթներով Թուրքիայի խոհրդարանում բարձրացրել է Հայոց Ցեղասպանության ճանաչման խնդիրը, հայտարարում է, որ հայկական համայնքի վախը պայմանավորված է երկու հանգամանքով: Թուրքիայում գլուխ են բարձրացնում ազգայնականներն ու քաղաքական իսլամը: Նա վստահ է, որ ձայն չհանելը հայկական համայնքի համար փրկօղակ չի կարող լինել: «Անձայն մնալը դեռ չի նշանակում, որ դու պաշտպանված ես ազգայնականների հարձակումներից: Եթե ապրում ես Թուրքիայում, ունես իրավունքներ, ապա պետք է բարձրաձայնես դրանց մասին, պաշտպանվես հարձակումներից ու հարկ եղած պարագայում պատասխանես դրանց, թե՛ խորհրդարանում, թե՛ այլուր»,- ասաց Թուրքիայի խորհրդարանի պատգամավորը:
Նա խոսեց նաեւ Թուրքիայում իսլամացած, ծպտյալ հայերի մասին: «Թուրքիայում միլիոնավոր իսլամացած հայեր կան, սակայն պետք է հասկանալ, որ արդեն չորրորդ սերունդ է գալիս ու ինքնության հետ կապված խդնիրներ կան»,- ասաց նա՝ հավելելով, որ եթե 1990 թթ. Թուրքիայում շատերը սկսեցին խոսել իրենց ինքնության, մտածել իրենց ազգային արմատների մասին, ապա Էրդողանի կառավարման հատկապես վերջին շրջանում, երբ գլուխ է բարձրացնում ազգայնականությունը, ինքնության զարթոնքի գործընացը սկսում է հետընթաց ապրել:
«Իսլամացած հայերը նորից փակվում են իրենց մեջ եւ ավելի քիչ են խոսում իրենց արմատների մասին»,- պարզաբանեց Փայլանը:
Ստեղծված իրավիճակում նրա խոսքով, պետք չէ հույս փայփայել, որ Թուրքիան կարող է ճանաչել Հայոց Ցեղասպանությունը եւ բացել Հայաստանի հետ սահմանը: «Միայն ժողովրդավարական ու բաց Թուրքիան կարող է ճանաչել Հայոց Ցեղասպանությունը: Եվ ես պայքարելու եմ հենց այդ նպատակի համար»,- վստահություն հայտնեց պատգամավորը:
Միեւնույն ժամանակ նա առաջարկում է հայկական կողմին չնստել «ձեռքերը ծալած» եւ սպասել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար «լավ ժամանակների»: «Հասկանում եմ, երբ Թուրքիայում գլուխ են բարձրացնում ազգայնականները, երկխոսությունն Անկարայի հետ դժվարանում է: Այսպիսի իրավիճակ է հիմա, բայց ի՞նչ կլինի հետո: Ուստի, պետք չէ փակվել ու ասել, որ թուրքը թուրք է մնում, հայը հայ, ու ոչինչ չանել»,- ասաց նա՝ հավելելով, որ Երեւան իր այցի շրջանակներում ցանկանում է քննարկել ՀՀ պաշտոնյաների հետ հայ-թուրքական երկխոսության հարթման համար այլ հարթակներ ու Թուրքիայում գործող այլ կուսակցությունների ներուժն օգտագործելու հնարավորությունները:
Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան
«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել
Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել
Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ
Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել
Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ
Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի
Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին
Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել
Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել
Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը
Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ
Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին
Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել
ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է
Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները
Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել
Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը
ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար
Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին
«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա
Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին
ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն
ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները
Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան
Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից
Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց
Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը
Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ
Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է
Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի
Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան
Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան
ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր
Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ
12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան
© 2024 Հայկական ժամանակ