Փոխմարզպետի որդու սպանության գործով միջադեպ է տեղի ունեցել. ամբաստանյալին հազիվ են փախցրել

18/09/2017 schedule20:09

Գեղարքունիքի փոխմարզպետ Անդրանիկ Հակոբյանի որդու՝ 29-ամյա Հայկ Հակոբյանի (Նորատուսցի Հայկո մականվամբ) աղմկոտ սպանության գործով առաջին դատական նիստն անցել է լարված մթնոլորտում. միջադեպ է տեղի ունեցել:

Այս մասին մեր զրույցում ասաց գործով ամբաստանյալ, 19-ամյա Մեխակ Հարությունյանի պաշտպան Ռուստամ Խաչատրյանը: Սույն գործը քննվում է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Մնացական Հարությունյանի նախագահությամբ:

Գեղարքունիքի փոխմարզպետի որդին՝ Հայկ Հակոբյանը, սպանվել է սույն թվականի հունվարի 7-ին, ցերեկը՝ ժամը 12:30-ի սահմաններում. «Տոյոտա լենդ քրաուզեր պրադո» ավտոմեքենայից կրակոցներ էին արձակվել «Աուդի-Q7» մակնիշի ավտոմեքենայի ղեկին գտնվող Հայկ Հակոբյանի գլխի եւ պարանոցի ուղղությամբ, ինչի հետեւանքով ստացած վնասվածքներից վերջինս հիվանդանոցի ճանապարհին մահացել էր. Հակոբյանի վրա 7 կրակոց էր արձակվել: 

Հարությունյանի պաշտպանը մեր զրույցում նշեց, որ առաջին նիստի օրվա վերաբերյալ ծանուցման մեջ նշվել է, որ նիստը կանցկացվի դռնփակ, սակայն փաստաբանը զարմացել է, երբ նիստերի դահլիճ են մտել տուժող կողմի հարազատները՝ 50-60 հոգի: Դատարանը փաստաբանին պարզաբանել է, որ սխալմունք է տեղի ունեցել եւ դռնփակ բառը սխալ է  գրվել: Այնինչ, Մեխակ Հարությունյանի պաշտպանը պահանջում է այդ տարածաշրջանում նիստերը դռնփակ անցկացնել: Նրա պնդմամբ՝ իր պաշտպանյալի կյանքին վտանգ է սպառնում: Նշենք, որ «Արմավիր» ՔԿՀ-ում փորձել էին սպանել Մեխակ Հարությունյանին. այդ դեպքից հետո Հարությունյանը առ այսօր գտնվում է պաշտպանության տակ:

Ռուստամ Խաչատրյանի պատմելով, երբ սեպտեմբերի 8-ին Մեխակ Հարությունյանը բերվել է նիստերի դահլիճ, տուժող կողմի հարազատները սեռական բնույթի հայհոյանքներ են հնչեցրել նրա հասցեին, փորձել հարձակվել նրա վրա: «Կարգադրիչները մի կերպ են Մեխակ Հարությունյանին նիստերի դահլիճից փախցրել»,- ասաց Ռուսամ Խաչատրյանը: Նրա խոսքով՝ դահլիճում ներկա գտնվողները սեռական բնույթի հայհոյանքներ են հնչեցրել նաեւ դատավորի ներկայությամբ: «Դատավորը մի պահ ոտքի կանգնեց եւ ասաց, որ մյուս անգամ հայհոյողները չմտնեն նիստերի դահլիճ, դա շատ զարմանալի եւ ծիծաղելի էր»,- նշեց պաշտպանը:

Վերջինիս խոսքով՝ դատարանում տեղի ունեցած միջադեպը եւս մեկ անգամ փաստում է, որ այդ տարածաշրջանում այս գործով նիստը պետք է դռնփակ անցկացվի: Պաշտպանը նաեւ դատարանին միջնորդել է նիստերն արտագնա անցկացնել: Սակայն, թե՛ այս, եւ թե՛ արտագնա նիստեր անցկացնելու վերաբերյալ միջնորդությունները դատարանը կքննի սույն գործով հաջորդ դատական նիստին: Այս գործով հաջորդ դատական նիստը նշանակվել է սեպտեմբերի 25-ին ժամը 11:00-ին:

Ինչ վերաբերում է «Արամվիր» ՔԿՀ-ում Մեխակ Հարությունյանի դեմ մահափորձին, ապա Ռուստամ Խաչատրյանն ասաց, որ այդ գործով նախաքննությունն ավարտվել է, եւ գործը շուտով կուղարկվի դատարան:

Հիշեցնենք, որ Մեխակ Հարությունյանի դեմ մահափորձն իրականացվել է այս թվականի մարտի 25-ին: «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալներից մեկը փորձել է ածելիով վիզը կտրելու միջոցով սպանել նրան: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ զբոսանքի՝ օրենքով սահմանված ժամանակը լրանալուց հետո, վերադառնալիս դատապարտյալը մուտք է գործել ՔԿՀ անվտանգության ապահովման բաժնի աշխատակցի աշխատասենյակ, բռնություն գործադրել նրա նկատմամբ, հափշտակել բանալիներն ու շտապել դեպի այն խուցը, որտեղ պահվում է կալանավոր Մեխակ Հարությունյանը: Ապա՝ բացել է խցի դուռը եւ հարձակվել այնտեղ միայնակ գտնվող կալանավորի վրա, բռնություն գործադրել նրա նկատմամբ, կտրող-ծակող առարկայով հարվածել նրա մարմնի տարբեր մասերին։ Դատապարտյալը հասցրել է ածելիով վնասել Մեխակ Հարությունյանի կոկորդը. նա նաեւ վնասվածքներ էր ստացել դեմքի շրջանում:

Մեխակ Հարությունյանի նկատմամբ կատարված սպանության փորձի գործով մեղադրանք է առաջադրվել 3 անձի՝ Հարություն Բուշտունցին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ (սպանության փորձ) եւ 316-րդ հոդվածների 1-ին մասերով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը), իսկ Էդուարդ Եգանյանին եւ Ռազմիկ Սաֆարյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-104-րդ եւ 316-րդ հոդվածների 1-ին մասերով:

Հարություն Բուշտունցը ՔԿՀ աշխատակցի ձեռքից խլելով բանալիները, շտապել էր կալանավորի խուց, իսկ մյուս երկու կալանավորները փորձել էին մեկուսացնել ՔԿՀ աշխատակցին, սակայն վերջինիս հաջողվել էր նրանց վնասազերծել եւ շտապել Բուշտունցի հետեւից՝ կանխելով կալանավորի սպանությունը։

Շրջանառվող որոշ տեղեկությունների համաձայն՝ Մեխակ Հարությունյանի սպանության պատվերը տվել է քրեական հեղինակություն Նորատուսցի Ալիկը: Նշենք, որ սպանված Հայկ Հակոբյանը Նորատուսցի Ալիկի մորեղբոր որդին է: Մեխակ Հարությունյանի նկատմամբ սպանության պատվերը տալու փաստով նոր քրեական գործ է հարուցվել, եւ նախաքննությունը շարունակվում է:

Տպել
17506 դիտում

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ