Գարեգին Երկրորդի սենսացիոն գնահատականը. Կաթողիկոսների խոսքը կմնա՞ ձայն բարբառո հանապատի

18/09/2017 schedule18:48

Երեւանում այսօր մեկնարկած Հայաստան-Սփյուռք 6-րդ համահայկական համաժողովը լավ էր կազմակերպված: Հայաստանում վերջին շրջանում կարողանում են կարեւոր միջոցառումներ կազմակերպել, եւ դա անել ներկայացուցչական բարձր մակարդակով, միջազգային չափանիշներին համապատասխան: Ընդհանրապես, եթե մեր երկրում որեւէ ոլորտում միջազգային չափանիշներին հասնելու հարցում հաջողություն է գրանցվել, ապա դա նմանօրինակ միջոցառումների կազմակերպումն է:

Բովանդակության մասին, սակայն կարծիքները միանշանակ չեն: Նախ՝ առաջին իսկ ժամերին համաժողովի վրա ստվեր գցեցին ՀՀ ԱԺ ԵԼՔ խմբակցության ներկայացուցիչները, որոնք ֆեյսբուքում գրեցին, որ իրենց խմբակցությունը չի հրավիրվել մասնակցելու համաժողովին: Ինչպես Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը շեշտեց իր ելույթում, միջոցառմանը մասնակցում էր 1800 հյուր՝ 71 երկրից: Փաստորեն, այս շարքում ՀՀ ԱԺ ընդդիմության համար տեղ չէր գտնվել:

Մինչդեռ Սերժ Սարգսյանն իր ելույթում ասում էր. «Թե՛ Հայաստանում, թե՛ սփյուռքում մենք ողջունում, եւ գնահատում ենք բազմակարծությունը, ինչը կարեւոր պայման է նորը ստեղծելու համար (...) Մեր ուժը մեր բազմակարծության մեջ է»:

Քաղաքագիտական տարրական կանոնները ենթադրում են, որ որեւէ պետական միջոցառման ժամանակ բազմակարծություն ապահովելու համար անհրաժեշտ է ապահովել նաեւ ընդդիմադիր ուժի ներկայությունը: Սերժ Սարգսյանը, սակայն ակնհայտորեն այս բազմակարծությունը նկատի չուներ: Նա նկատի ուներ Սփյուռքի տարբեր գաղթօջախների ներկայացուցիչների միջեւ գոյություն ունեցող ներքին անհամաձայնությունները, պայքարը եւ այլն: Սրանց արտահայտման համար մայր Հայաստանը կարող է հարթակ դառնալ, իսկ հայաստանյան ընդդիմության համար, թերեւս այլ հարթակներ կան, ավելի փակ, զուտ տեղական:

Եւ այնուամենայնիվ, համաժողովն առանց ընդդիմադիր խոսքի չմնաց: Նման միջոցառումներում հատուկ սպասված է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի ելույթը, որն ավանդաբար խիստ քննադատական է՝ կոշտ ձեւակերպումներով: Արամ Ա-ն չհիասթափեցրեց եւ կրկին սուր ելույթ ունեցավ: «Գտնվում ենք մեր պատմության վճռորոշ խաչմերուկում: Եկեք անկեղծ եւ իրապաշտ լինենք: Հայաստանը դատարկվում է, իսկ Սփյուռքը մաշվում: Այս վտանգավոր իրականության պայմաններում պատահական նախաձեռնությունները չեն կարող մեր տագնապները լուծել, եւ վերքերը դարմանել: Ժամանակի  նշանները պետք է ճիշտ կարդալ, ախտորոշումը պետք է ճիշտ կատարել, համապատասխան ուղղությունները ճշտել եւ ազդեցիկ քայլերի դիմել»,- ասաց կաթողիկոսը:

Ամբողջ խնդիրն այն է, որ Սերժ Սարգսյանն արդեն մի քանի տարի իր բոլոր ելույթները նվիրում է ժամանակի նշանները կարդալուն, ախտորոշումներ տալուն, ուղղություններն ու ազդեցիկ քայլերը որոշելուն: Ըստ էության, սրանց փնտրտուքին էր նվիրված նաեւ այս համաժողովը, որտեղ իր ելույթում Սերժ Սարգսյանը որպես ազդեցիկ քայլ նշեց, օրինակ, հայրենադարձության գործընթաց սկսելը: «Մենք արձանագրում ենք, որ ժողովրդագրական միտումները մեր երկրում խիստ մտահոգիչ են եւ հետեւանք են քառորդդարյա օբյեկտիվ եւ սուբյեկտիվ բազմաթիվ գործոնների։ Առաջիկա բոլոր տարիների մեր քայլերն ուղղվելու են Հայաստանում բնակչության բնական աճի տեմպերի ավելացմանը, արտագաղթի եւ ներգաղթի հարաբերակցության էապես վերափոխմանը»,- իր ելույթում ասաց Սարգսյանը։ 

Կամ նա որպես ուղղություն ներկայացրեց Հայոց ցեղասպանությունն ընդունած երկրներում Սփյուռքի «փափուկ ուժն» օգտագործելու միջոցով նոր օրակարգ ձեւավորելը: Ենթադրվում է խոսքը միջազգային իրավունքի դաշտում ցեղասպանության հետեւանքները քննարկելու մասին է: Այլ ուղղություններ նույնպես նշեց: Սակայն Արամ Ա կաթողիկոսն ու Սերժ Սարգսյանը տարբեր լեզուներով էին խոսում, տարբեր բաների մասին: Կաթողիկոսն անուղղակիորեն անդրադառնում էր Հայաստանում տիրող իրավիճակին, իշխանությունների նկատմամբ անվստահության եւ անարդարության մթնոլորտին, որոնք էլ ծնում են բոլոր խնդիրները, այդ թվում՝ արտագաղթը:

Այս խնդիրների մասին լրագրողներին տված հարցազրույցներում խոսեցին նաեւ սփյուռքից ժամանակ մեկ-երկու մասնակից: Համաժողովի մասնակիցների շարքում ՀՀ իշխանություններին ընդդիմադիր սփյուռքահայ գործիչների շատ չկային, բայց լրագրողներին հաջողվել էր մի քանի ընդդիմադիր հարցազրույց ունենալ:

Օրինակ՝ ամերիկաբնակ հասարակական գործիչ Զարեհ Պալյանը լրագրողների հետ զրույցում անխնա քննադատության ենթարկեց Հայաստանի իշխանություններին, ասելով, որ նրանք ագահ են եւ ամեն ինչ անում են, որ ժողովուրդը լքի Հայաստանը: «Համաժողովում Արամ Առաջինի խոսքը իսկապես սրտացավ հայ մարդու խոսք էր, իսկ թե ինչ էին խոսում Սերժ Սարգսյանն ու Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը, անհասկանալի էր: Ես չեմ սպասում, որ նրանց ասածը ճշմարտություն է: Ուրիշի գրածը վերցնելն ու կարդալը պատիվ չի բերում»,- ասաց նա:

Եւ այնուամենայնիվ, չի կարելի ասել, թե Ամենայն հայոց կաթողիկոսը ոչինչ չասաց, կամ ճշմարտությանը չանդրադարձավ: «Հայրենիքից չի կարելի երես դարձնել ձախողած գործի եւ կամ տեղ գտած անարդարության պատճառով»,- համաժողովի մասնակիցներին այս շատ կարեւոր ուղերձը հղեց Գարեգին Երկրորդը:

Ի տարբերություն Արամ Առաջինի, Ամենայն հայոց կաթողիկոսն իրավիճակի ճշգրիտ նկարագրությունը մեկ նախադասության մեջ ամփոփեց, սակայն դրանից ասվածի արժեքը չպակասեց: Հայաստանը ձախողել է եւ Հայաստանում անարդարություն է: Սա Գարեգին Երկրորդի գնահատականն է, որը մենք, կարծես թե, այնքան էլ հաճախ չենք լսում:

Համաժողովը դեռ երկու օր շարունակվելու է: Վստահաբար, շատ լուրջ հարցեր են քննարկվելու, սակայն դրանց շարքում դժվար թե տեղ գտնեն երկու կաթողիկոսների ուղերձները: Մինչդեռ բոլորովին այլ արդյունք կունենայինք, եթե հենց դրանք դառնային համաժողովի առանցքը:

Հ.Գ. Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովում կա նաեւ աստղ՝  Թուրքիայի մեջլիսի հայազգի պատգամավոր Գարո Փայլանը, որը պատգամավոր ընտրվելուց հետո առաջին անգամ է Հայաստանում: Վերջինս առայժմ շատ չի խոսել, պատրաստվում է ասուլիս տալ, սակայն իր ներկայությամբ լուսավորել է միջոցառումը:

Տպել
7379 դիտում

ԿԳՄՍ-ն հրապարակել է 2019 թ. ձմեռային զորակոչից տարկետում ստանալու համար դիմած քաղաքացիների անվանացանկը

Ռազմավարական եւ դաշնակցային գործընկերություն. Լավրովի երեւանյան այցը

Վանաձորում դեռեւս տնակային պայմաններում ու փայտե վառարաններով ջեռուցվող մանկապարտեզներ կան

Ոստիկանությունը պարզաբանում է ԱԺ պատգամավորի ավտոմեքենայից «Ռոլեքս» ժամացույցը կորչելու դեպքը

Մարվել են Կարմիր գրքում գրանցված կովկասյան ընձառյուծի եւ «Տարվա թռչուն» երկնագույն ալկոնի պատկերով նամականիշները

Լեհաստանի կառավարությունը հրաժարական է ներկայացրել

Թուրքիայում ասորական և հայկական գերեզմանոցների տեղում ազգային զբոսայգի է կառուցվել

Եթե ստանձնել ենք պատասխանատվություն մեր ժողովուրդների համար, պետք է ջանքեր գործադրենք հասնելու իրական փոփոխությունների

Գյումրեցու՝ Արարատ Միրզոյանին ուղղված նամակը ԱԺ-ն վերահասցեագրել է Գյումրու «Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահին

Վարչապետ Փաշինյանը Փարիզում հանդիպում է ունեցել Օդրի Ազուլեի հետ (տեսանյութ)

Լավրովը Քոչարյանին հանձնեց Հայաստանին, նա նոր քաղաքականության հիմք դրեց. քաղաքագետ

ՀՀ ԱԳՆ դատապարտել է Սիրիայի Դեր Զորի նահանգում կատարված ահաբեկչական գործողությունը

Ձեզ ընտրել են՝ այս գործով խախտումները շղարշելու համար․ Խաչատուրովի պաշտպանը՝ դատավորին

ՀՀ ոստիկանության պետի պաշտոնակատարի հրամանով Լոռու ոստիկանապետ է նշանակվել

Կառավարությունը մտադիր է պետական նոր մարմին ստեղծել, որը եւս կղեկավարի Քաղավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթեւիկ Ռեւազյանը

Որոշ փողոցներում կլինի կայանման արգելք, որոշներում՝ գնի թանկացում. կսահմանափակվի ավտոմեքենաների մուտքը Երեւանի կենտրոն

Իմ խոսքը ՅՈՒՆԵՍԿՕ-ի թեմատիկ քննարկմանը. վարչապետ (ուղիղ)

Հոլիվուդը սպասում է Թոմի եւ Ջերիի մասին պատմող նոր ֆիլմին. դրանում հայտնի «թշնամիներին» վռնդում են տնից

30 համարի երթուղու 3 վարորդներ խիստ նկատողություն են ստացել հաշմանդամություն ունեցող քաղաքացուն չսպասարկելու համար

Վարչապետը հանդիպում է ունեցել ՖՄԿ գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի հետ