Միայն Արցախի ինքնորոշման իրավունքը մատնանշելը քիչ է. Շավարշ Քոչարյան

18/09/2017 schedule13:40

Հայաստանն Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորն է, դա միշտ ասվել է, ասվում է: Մի հարց, որը եւս քարոզչական նպատակներով փորձում է Ադրբեջանն օգտագործել մեր դեմ. Հայաստանից զորամիավորումների օգտագործումը Արցախում, ու այս հարցը Ադրբեջանը անընդհատ շահարկում է, որպես իր ներքին գործելուն միջամտելու դրսեւորում ու ինտերվենցիա:

Այս համատեքստում Շավարշ Քոչարյանը մատանշեց միջազգային որոշ կոնվենցիաներից դրույթներ ու այդ առումով հատկանշեց. «Պետությունների ներքին գործերին չմիջամտելը չի կարող հակադրվել ժողովուրդների ինքնորոշման իրավունքին»: Փոխարտգործնախարարը նշեց նաեւ, որ պետությունները պետք է ջանքեր ներդնեն ինքնորոշման իրավունքի իրացումը ու արդեն իսկ ինքնորոշված պետությունների պաշտպանությունը:

Շավարշ Քոչարյանը հիշեցրեց, որ Արցախի ժողովուրդն ինքնորոշվել է մինչեւ ԽՍՀՄ փլուզումը, ուստի ԽՍՀՄ փլուզումից հետո Արցախն ու Ադրբեջանն իրավահավասար են: Ընդ որում՝ Շավարշ Քոչարյանը շեշտեց, որ անգամ ծանրագույն՝ պատերազմական պայմաններում Արցախի ժողովուրդը կարողացել է կայացնել ինքնիշխան որոշումներ:

Մի կարեւոր շեշտադրում արեց ՀՀ փոխարտգործնախարարը եւ նշեց. «Մենք պետք է միշտ հիշենք եւ հիշեցնենք, որ ԼՂՀ-ի տարածքներ կան, որ առ այսօր գտնվում են Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության տակ: Եվ դա հենց Ադրբեջանի կիրառած ագրեսիայի հետեւանքն են: Որովհետեւ մի դաշտում, որտեղ մեզ փորձում են մեղադրել, պետք է հարցնենք, բա լավ, այս տարածքները ինչպե՞ս հայտնվեցին ձեր տարածքում՝ Շահումյանը, Գետաշենը, Մարտունու ու Մարտակերտի որոշակի շրջանները: Դա հենց ագրեսիայի դրսեւորում է»,- ասաց Շավարշ Քոչարյանը:

Ուշագրավ դիրքորոշում արտահայտեց նա եւ ասաց. «Ադրբեջանը շատ պարզ ասում է՝ տարածքային ամբողջականություն, բա մենք ի՞նչ ենք ասում. կարող ենք ասել ինքնորոշում, բայց դա բավարար չէ»:

Փոխարտգործնախարարի դիտարկմամբ՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքին պետք է ավելացնել Ադրբեջանի պատասխանատվությունը Արցախի ինքնորոշված հանրապետության դեմ կիրառված ագրեսիայի եւ դրա հետեւանքների նկատմամբ:

«Բոլորը կարող են ասել, ինչ է նշանակում ագրեսիա, ով դա կընդունի: Այսօր Կալինինգրադը կամ նախկին Քյոնիսքսբերգը Ռուսաստանի Դաշնության կազմում է, ու Գերմանիայի մտքով անգամ չի անցնում հետ պահանջել: Որովհետեւ բոլորը հասկանում են, որ դա Գերմանիայի կրած պատիժն է երկրորդ համաշխարհայինի ժամանակ արած վայրագությունների»,- նշեց Շավարշ Քոչարյանը՝ նկատի ունենալով, որ ազատագրված տարածքները, հենց այս շեշտադրմամբ, Ադրբեջանի կիրառած ագրեսիայի համար նրա կրած պատիժն է:

Տպել
2104 դիտում

Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը

Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է

Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում

Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա

Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին

«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին

Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել

Քաղաքացին ընկել է շենքի նկուղը

Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից. Կոբախիձե

Ինչ վիճակում է երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխան. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել

Լավրով & Մարգո քոմփնին պատմության մեջ կմնան իրենց «հայրենիքին» ստորագույն հարվածը հասցրած կիսահայեր․ Սաֆարյան

Գյումրիում տղամարդը սպառնացել է նետվել կամրջից և ինքնասպան լինել

Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության նախաձեռնությունից․ մանրամասներ վարչապետի տավուշյան այցից

«ՊԱԶ»-ը բախվել է քարե պարսպին և հայտնվել մեղվափեթակների մեջ․ ուղևորներին մեղուները խայթել են, 29 հոգի հիվանդանոցում է

Ռուս խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում լիովին կատարված է․ Պետդումա

Վարչապետը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում տների կառուցման ծրագրի ընթացքին (լուսանկարներ)

4 գյուղերը սովետական տարիներին ադրբեջանական են եղել. բնակիչ (տեսանյութ)

Երբ կանայք հաջողում են քաղաքականության մեջ, հաջողում է պետությունը․ պատգամավորները մասնակցում են IDEA-ի ծրագրին

Գալիս է պահ, որ դու քեզ պետք է զոհաբերես հանուն քո հայրենիքի և երկրի. վարչապետ (տեսանյութ)

Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի կալանքի հարցը

Ինչու չհավատանք երկրի վարչապետին, ժողովրդին հարգելով՝ եկել էր, անկեղծ զրույց էր. Ոսկեպարի բնակիչ (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանին տված քֆուրները իրանց կպնի, ուզում ենք՝ հիմնական սահման լինի, պահենք. Բերքաբերի բնակիչ (տեսանյութ)

Ուզում են իրավապահներին մոլորեցնել, քրգործ խմորել իմ դեմ, բանալի բառերը ուղղված են իրենց քաղաքական հայրերին. Մկրտչյան

Հայտնի են «Հայրենյաց բարիքներ»-ի տոմատի մածուկների լաբորատոր փորձաքննության արդյունքները․ իրացումն արգելվել է

Վլադիմիր Գասպարյանի աղջիկն այլևս փոխգնդապետ չէ․ կոչումն անվավեր է ճանաչվել

Վետո կդնեմ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա․ Վրաստանի նախագահ

Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել

Ինչպես են Լեռնային Ղարաբաղից հեռանում ՌԴ խաղաղապահները․ նոր կադրեր զինտեխնիկայի դուրսբերումից (տեսանյութ)

Արտակարգ դեպք Արմավիրում. Շահումյան գյուղի աղբավայրում մոտ 31 հատ հակատանկային ական է հայտնաբերվել

Ասում են՝ Տավուշի գյուղերը տալիս են, խի՞ եք աղավաղում, դրանք ադրբեջանական են. բերքաբերցի (տեսանյութ)

Կոնվերս բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում

Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 17-ին

ՎՏԲ-Հայաստան բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր

Վերահաստատվել է Հայաստան-Սիրիա փոխգործակցության խորացմանն ուղղված քայլերի իրականացման հանձնառությունը

Երիտասարդը 93-ամյա կնոջը մահացու վնասվածքներ է հասցրել, մինչև մահանալը կատարել սեքսուալ բնույթի բռնի գործողություններ

Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից, պաշտոնապես հերքվում է. Նազելի Բաղդասարյան

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Բերքաբերի բնակիչների հետ

Ռուս խաղաղապահների հեռացումը Ադրբեջանի և Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության համատեղ որոշումն է

Ժողովրդավարությունը մի երեւույթ է, որը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վարդանյանի ելույթը ԵԽԽՎ-ում