«Ադրբեջանական լվացքատուն». Ալիևը կաշառել է նաև CNN-ին

18/09/2017 schedule08:16

Ադրբեջանի՝ օրեր առաջ հրապարակված կոռուպցիոն սխեմաների վերաբերյալ նոր բացահայտումներ կան նույն այդ սկանդալում CNN-ի նախկին աշխատակցի դերի մասին: «Կազմակերպված հանցավորություն և կաշառակերության լուսաբանման նախագիծը» (OCCRP) բացահայտել է, որ CNN-ի նախկին պրոդյուսեր Էքարտ Սեջերը 2.6 մլն դոլար է ստացել բրիտանական ընկերություններից, այդ թվում և Hilux Services-ից: Գումարը փոխանցվել է Սեջերի՝ Արաբական Միացյալ Էմիրություններում գրանցված հաշվեհամարին, գրում է Asbarez-ը: 

Սեջերը, գումար ստանալով Ադրբեջանից, հոդվածներ է հրապարակել՝ տարբեր հարցերի շուրջ քարոզելով Ադրբեջանի տեսակետը կամ պաշտպանելով ադրբեջանամետ գործիչներին: Օրինակ, հոդվածներից մեկը պաշտպանում է իտալացի պատգամավոր Լուկա Վոլոնտեին, որին մեղադրում են Ադրբեջանից գումար ստանալու և Ադրբեջանում մարդու իրավունքների խախտման մասին ԵԽԽՎ զեկույցը վերանայելու մեջ:

Սեպտեմբերի 4-ին բրիտանական մամուլը հոդվածների շարք հրապարակեց, ըստ որոնց Ադրբեջանի իշխող վերնախավը 2.9 մլրդ դոլարի գաղտնի ծրագիր է իրագործել՝ նշանավոր եվրոպացիներին վճարելու, շքեղ ապրանքներ ձեռք բերելու և բրիտանական ընկերությունների միջոցով փող լվանալու համար, գրում է ՝ նշելով, որ այս տեղեկությունները պարզել է սեփական հետաքննությունն իրականացնելու արդյունքում:

Բացահայտված տվյալները ցույց են տալիս՝ Ադրբեջանի ղեկավարությունը, որը մեղադրվում է մարդու իրավունքների բազմաթիվ խախտումների, պարբերական կոռուպցիոն գործարքների և ընտրությունները կեղծելու մեջ, 2012-2014 թվականներին ավելի քան 16.000 գաղտնի վճարում է կատարել: 

Գումարի մի մասն ուղղվել է քաղաքական գործիչներին և լրագրողներին՝ որպես միջազգային լոբինգի մի մաս, որն ուղղված է եղել երկրի նախագահ Իլհամ Ալիևի դեմ հնչող քննադատությունները դադարեցնելուն, նավթով հարուստ Ադրբեջանը դրական իմիջով ներկայացնելուն:

Սեպտեմբերի 14-ին Եվրախորհրդարանը քվեարկել է բրիտանական հեղինակավոր լրատվամիջոցների ջանքերով բացահայտված և «Ադրբեջանական լվացքատուն» կոչված գործով հետաքննություն սկսելու օգտին:

Ադրբեջանի նախագահի խորհրդական Ալի Հասանովն ասել է, թե Guardian-ի եւ մյուս գործընկերների հրապարակումներն արատավոր են: Սա առաջին պաշտոնական արձագանքն է Բաքվից, որով նշվում է, թե ռեժիմը բրիտանական ինտելիգենցիայի, հայկական սփյուռքի եւ ԱՄՆ-ի սկանդալային արշավի զոհն է: «Guardian-ը միշտ էլ հայտնի է եղել Ադրբեջանի դեմ հրապարակումներով»,- ասել է Հասանովը թուրքական Hürriyet-ին: 

 

Տպել
3297 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին