Հայաստանում արեգակը պտտվում է երկրագնդի շուրջ. Լիլիթ Ավագյանի հոդվածը

16/09/2017 schedule11:18

Երբ Գալիլեո Գալիլեյը ստեղծեց խոշորացնող առաջին դիտակները եւ պնդեց, որ Լուսնի մակերեւույթը ծածկված է լեռներով եւ խառնարաններով, որ Երկրագունդը պտտվում է իր առանցքի եւ Արեգակի շուրջ, սուրբ ինկվիզիցիան դա համարեց «տեսողական խաբկանք» եւ ինը տարի  հալածում էր գիտնականին:

Իսկ Գալիլեյի առաջարկին, թե նայեք դիտակի մեջ եւ դուք էլ կտեսնեք ու կհամոզվեք, ինկվիզիցիայի ներկայացուցիչները, ինչպես պատմությունն է փոխանցում, պատասխանել են. «Իսկ մենք չե՜նք ուզում նայել»:

Այս պատասխանը դարերի ընթացքում իր թարմությունն, ինչպես տեսնում ենք, չի կորցրել: Հայաստանում գործող իշխանությունը իրականությունը տեսնել չի ցանկանում, իսկ, եթե ավելի պարզ խոսենք, բացարձակ ադեկվատ չէ:

2017թ. բուհական տեղերի 60 տոկոսը թափուր է մնացել: Ներքին հրահանգով՝ քննական հանձնաժողովների անդամներին հրահանգված էր դիմորդներին անցողիկ գնահատականներ նշանակել: Այս վիճակում, ահա, վարչապետ Կարեն Կարապետյանը հրահանգում է ՀՀ ԿԳ նախարարությանը՝ մշակել դպրոցներում ռուսաց լեզվի դասավանդման հայեցակարգ՝ նպատակ ունենալով «հանրայնացնել ռուսաց լեզուն»: Ահա եւ հիմնավորումը. «Ռուսաց լեզվի տիրապետումը հանդիսանում է քաղաքացու մրցակցային առավելությունը բարձրագույն կրթություն ստանալիս եւ մասնագիտական հմտություններ ձեւավորելիս»: Այսինքն՝ բուհերում դիմորդ չկա, բուհական տեղերի 60 տոկոսը թափուր է, ի՞նչ մրցակցություն: Բայց վրա է հասնում տեքստի հաջորդ հատվածը. «Արտադրության, գիտության, կրթության եւ մշակույթի վերածնունդն ու զարգացումը, ինչպես նաեւ համաշխարհային հանրության հետ Հայաստանի մասնակցությունը, աշխարհատնտեսական եւ աշխարհաքաղաքական մարտահրավերների դիմագրավումն ու գործընթացների իրականացումը մեր երկրում առաջացնում են հայ երիտասարդության կողմից ռուսաց լեզվի տիրապետումն ապահովելու խնդիր եւ անհրաժեշտություն»:

Բայց եթե ոչ ադեկվատ լիներ միայն գործադիրը… Օրենսդիր մարմնի փոխնախագահ Է. Շարմազանովը օրերս նկատեց. «Միակ ճիշտ ներդրումը Հայաստանում եկեղեցի կառուցելն է: Եկեղեցի կառուցելը չի կարելի հակադրել տնտեսության զարգացման հետ: Ձեռքներդ հեռու պահեք հայ եկեղեցուց»:

Եվ եթե միայն ոչ ադեկվատ լինեին գործադիրն ու օրենսդիրը...

Աստծո հանդեպ երկյուղածությունը հատուկ է առայժմ գործող նախագահ Սարգսյանին: Նրա շրջապատում էլ բացառապես աստվածավախ մարդիկ են: Հավատում են, որ «վերեւում Աստված կա»: Բայց  հարց է առաջանում. ինչու՞ երկրի նախագահը չի վստահում Աստծուն, չի հավատում, որ Բարձրյալի պահպանության, Նրա հովանու ներքո է: Ինչու՞ է անգամ եկեղեցի մտնում՝ զինված թիկնապահներով շրջապատված: Ինչու՞ է  վախենում քաղաքացիներից: Եվ կամ սարսափում մահափորձից: Ի վերջո, իր նման պարկեշտ ու աստվածահաճո կյանք վարած մարդկանց տեղը Դրախտում է: Աստծո աջ կողմում:

Ինչ վերաբերում է Է. Շարմազանովի կարծիքին՝ ներդրումներն ուղղել եկեղեցիների կառուցմանը,ապա դրա անհրաժեշտությունը չկա: Եթե Հայաստանում անկախությունից հետո ինչ-որ բան կառուցվել է, ապա եկեղեցիներն են: «Հետքի» տվյալներով՝ միայն Կոտայքի մարզում վերջին 15 տարիներին կառուցվել է 9  եկեղեցի: Հոգեւոր բարձրաստիճան դասը միշտ էլ գտնում է անհրաժեշտ բառերը՝ վստահեցնելու, որ յուրաքանչյուր նոր եկեղեցի օդի ու ջրի պես անհրաժեշտ է հավատացյալ հայ ժողովրդին: Ի դեպ, այդ եկեղեցիները, որպես կանոն, կառուցվում են ազնիվ ու բարեպաշտ գործարարների միջոցներով (դիցուք՝ Գագիկ Ծառուկյան, նախկին ֆիննախարար Գագիկ Խաչատրյան) : Հասկանալի է, բացառապես աստվածահաճո բիզնեսից առաջացած եկամուտներից՝ խաղատներ, առեւտրի մեգակենտրոններ, ռեստորաններ, հարկային, մաքսային ռեկետ եւ այլն:

Հիշում եմ, երբ Սուրբ Աննա եկեղեցու հովանավոր, գործարար Հրայր Հովնանյանից լրագրողը հետաքրքրվեց՝ գուցե ավելի ճիշտ է նոր աշխատատեղե՞ր ստեղծել, ոչ թե նոր եկեղեցիներ, ասել էր՝ Մայր Աթոռն առաջարկել է, ինքն էլ ֆինանսավորել է: Թեեւ ինքն էլ ավելի ճիշտ է համարում նոր աշխատատեղերի ստեղծումը http://armlur.am/346779/:

Ինչի՞ց են երկյուղում գործարարները՝ ֆինանսավորելով այլ եկեղեցաշինությունը: Աստծու՞ց: Թույլ տվեք չհավատալ: Վախի կոմպոնենտը կա: Բայց ո՜չ Աստծո հանդեպ (Աստված, ինչպես հայտնի է, բարեգութ է): Բավական է հաշվել միայն, թե քանի եկեղեցի կա մայրաքաղաքի կենտրոնում: Եվ քանի-քանի գործարաններ չկան ո՜չ մայրաքաղաքի կենտրոնում, ո՜չ էլ ծայրամասերում: Բանն այն է, որ Աստծո ցասումը միլիարդատերերի համար սարսափելի չէ: Եկեղեցու շինարարությունն էլ նրանց համար դեպի երկնային արքայություն գնալու ճանապարհ չէ:

Օլիգարխների կապն Աստծո հետ իրականացվում է կոնկրետ հասցեով, որն անցնում է Բաղրամյան 26-ով: Գործարարները ռեալ մարդիկ են, հասկանում են, որ երկրի վրա գործում են ոչ թե աստվածային օրենքները, այլ քրեական հասկացությունները: Եկեղեցի կամ հերթական խաղատուն ու մոլ կառուցելն այս մարդկանց համար բացառապես նույն բանն է: Երկու դեպքում էլ, ֆինանսավորելով քաղաքական ու հոգեւոր էլիտայի այս կամ այն քմահաճույքը, նրանք ինդուլգենցիա են ստանում՝ ի շահ ժողովրդի ու պետության, ծաղկեցնել իրենց բիզնեսը:

Եվ այս ամենին գումարվում է Գալուստ Սահակյանի միտքը, թե 2018-ի ապրիլի 9-ից հետո ՀՀ վարչապետը պետք է լինի Սերժ Սարգսյանը, քանի որ «ուրիշ երկրորդ մարդ չկա», եւ որ «արտագաղթի մեղավորը ժողովուրդն է, որը չի գնահատում անկախությունը»: Երկիրը դատարկելու, բնակչությանը հուսահատության հասցնելու պատճառները նկատելու հնարավորություն գործող իշխանությունը չունի: Եթե ունակ լիներ տեսնել ու գնահատել խնդրի լրջությունը, նշանակում է՝ պիտի համարժեք արձագանքեր: Իսկ Սերժ Սարգսյանին ավելի հարմար է դարձյալ մնալ, այս անգամ՝ իբրեւ վարչապետ, կկոցել աչքերը` իբր իրականությունն այնքան էլ պարզ չի երեւում: Իսկ այն, ինչ այնքան ակնհայտ է, որ չտեսնել հնարավոր չէ, ընդամենը «տեսողական խաբկանք» է:

Տպել
28427 դիտում

Կարող է կոպիտ բան ասեմ, բայց ուզում ենք՝ ոստիկանի երեխան ծնողին ասի՝ իսկ ինչո՞ւ աշխատավարձդ կրկնակի բարձր չէ. Փաշինյան

Մոռացել եք՝ ումից եք սերում, ով է Քոչարյանը, «շունը հաչա, քամին փչի, էլի»․ Ավինյանը՝ ավագանու ընդդիմադիր անդամներին

Ինչ վիճակում են «Ուրալ»-ի վթարից տուժած զինծառայողները․ մանրամասներ

Առողջապահության նախարարության երեխաների առողջության պահպանման բաժնի պետը հրավիրվել է հարցաքննության

Իրանի նախագահը սպառնում է «սարսափելի պատասխան տալ» երկրի շահերին հակասող ցանկացած գործողության

9-ամյա երեխան պատշգամբում խաղալիս քարեր է նետել՝ վնասելով բակում կայանված 2 ավտոմեքենա

Իսրայելը մտադիր է «ցավոտ ազդանշան» ուղարկել Իրանին

Մամուլից եմ ծանոթացել․ Ավանեսյանը՝ նախարարությունում խուզարկությունների մասին

Հունվարին միջին ամսական աշխատավարձը կազմել է 267 հազար դրամ. Թունյան

Քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի «յաշիկը» երթևեկում է հանդիպակաց գոտով

Ինչ-որ փուլում համալսարանները իրենք են ցանկանալու այդ միջավայրում հայտնվել․ Ավինյանը՝ Ակադեմիական քաղաքի մասին

Ջերմուկը նոր «Եղնիկ» կունենա. ապամոնտաժվում է խորհրդային տարիներից մնացածը խորհրդանիշը

ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորմանը հետևել են Պապիկյանն ու Ասրյանը

Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարության նշաններ դնելու փորձերն անլուրջ են և ցինիկ․ Եղիշե Կիրակոսյան

Շտապ անհրաժեշտ է երկրորդ բացասական կարգի արյուն. Արյան բանկ

Այն, ինչ Ալիևն անվանում է «հայրենական պատերազմ», բերել է Լեռնային Ղարաբաղի լիակատար էթնիկ զտման. Պիեռ դ՛Արժան

Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը

Եղանակը զգալի կտաքանա, սակայն անձրևի տեսքով տեղումները կվերադառնան 2 օրից

Հայտնի է՝ որ ԲԿ-ում է խուզարկություն իրականացվում․ ինչ իրավիճակ է այնտեղ

Բաքուն ոչինչ չի արել հայերի անվտանգ վերադարձը Ղարաբաղ ապահովելու համար. Կիրակոսյանը՝ ՄԱԿ-ի դատարանում

Որտե՞ղ եք տեսել հիմնարկի աշխատակից, որը հավանում է իր տնօրենին ստահակ անվանողի գրառումը. Բեգոյան

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց օգոստոսի 3-ը եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելու նախագիծը

Կանխամտածված մոտեցում էր, քաղաքական գաղափար կա․ Ասլանյանը՝ իր հետ կատարվածի մասին

Հայտնաբերվել է կարմիր գրքում գրանցված վիրավոր լորաճուռակ

Իր անցած ճանապարհի բոլոր հատվածներում ոստիկանությունը միշտ եղել է պետականության հիմնասյուներից մեկը. ՆԳ նախարարի տեղակալ

Իրավապահները խուզարկություններ են իրականացնում առողջապահության նախարարությունում և ԲԿ-ներից մեկում. ՔԿ

ՊՆ պաշտոնյան մեղադրվում է 125.000 դոլար կաշառք ստանալու մեջ. գործի նյութերը դատարանում են

Վթարի պատճառով Լոռու մարզի մի մասում ջրամատակարարումը դադարեցվել է. կվերականգնվի վաղը

Իվա Մարությանի ընկերուհի լինելը դեռ չի նշանակում հասկանալ կանաչապատումից. Անի Խաչատրյան

Մալաթիայի գյուղմթերքի շուկայում հայտնաբերվել է տղամարդու դի

Ձեզ վրա էլ քրեական գործ կա կնոջ նկատմամբ բռնության համար․ Անի Խաչատրյանը՝ Պեդրո Զարոկյանին

Վթարվել է «Նովոսելցովո-Վանաձոր» մայրուղային ջրատարը. տարածքը սահմանազատվել է (լուսանկարներ)

Սի Ծինփինը ուկրաինական ճգնաժամի կարգավորման չորս սկզբունք է առաջարկել

«Անձի երկվություն ունեք», «Ես խուլ եմ ձեզ համար»․ քաղաքապետն ու Վարդանյանը՝ «Ազգային առաջընթաց»-ի ավագանու անդամին

Տիգրան Ավինյանը նկատողություն հայտարարեց Մանուկ Սուքիասյանին

Նախաքննությամբ վերականգնվել է տնտեսվարողի կողմից պետությունից թաքցված 848 մլն դրամի հարկային պարտավորությունը

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Լիտվայի Հանրապետությունում է

Կանադայի ԱԳ նախարարը ողջունել է իր երկրի առաջին փորձագետի միացումը ՀՀ-ում ԵՄ առաքելությանը

«Տիմոշա» ընկերության հալվաներում հայտնաբերվել է «Կադմիում», ապրանքատեսակը հետ կկանչվի վաճառքից

Կասկադի տարածքի մի մասը նվիրաբերվել է քաղաքապետարանին