Մռութը ջարդեցինք, բայց չի նեղացել, իրեն պորտվեյն տվեցինք. Բոստանջյանը Վիսոցկուն էր հիշել

14/09/2017 schedule13:14

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը չի կաշկանդվում ասել, որ Հայաստանի Հանրապետությունում արտաբյուջետային ֆոնդը կրիմինալ ինստիտուտ է: Սեպտեմբերի 14-ին՝ ԱԺ-ում, դիմելով ֆինանսների նախարար Վարդան Արամյանին, պատգամավորը նշեց, թե նախարարն ինքն էլ գիտի այդ մասին: Այնուհետեւ Բոստանջյանը հայտարարեց, թե առաջարկում է, որ ԱԺ-ում էլ բացվի արտաբյուջետային ֆոնդ: Իսկ հետո, դիմելով Վարդան Արամյանին, հարցրեց՝ «Մենք գիտեինք, որ դուք ուզում եք հարթել այդ պրոբլեմը, բայց ֆոնդը նույնպես պահում եք: Ուզում եմ ասել, որ այդ հետեւողական մոտեցումը, որ պահեք այդ արտաբյուջետային ֆոնդերը, ինչո՞վ է պայմանավորված: Արդյո՞ք մեր բյուջեն ի զորու չէ այդ խնդիրները լուծելու առանց արտաբյուջետային ֆոնդերի»:

Ֆինանսների նախարարը, շեշտելով, թե չի կարծում, որ Բոստանջյանի որակումը՝ կրիմինալ կամ ոչ կրիմինալ, ճիշտ է, այնուհետեւ ասաց, որ արտաբյուջեները բյուջեների մի մասն են կազմում, եւ նրանց վրա տարածվում են նույն ընթացակարգերը, ինչ բյուջեի դեպքում:

«Այսինքն՝ դրանք ձեւավորվում ու ծախսվում են այնպես, ինչպես բյուջեի ցանկացած տող: Միակ տարբերությունն այն է, որ այնտեղ մուտքն ու ելքը հատուկ նպատակներով է ծախսվում: Դա լավ է, թե՝ վատ է, վիճելի է: Աշխարհում կա դրա փորձը, որ եթե արդարացված է դրա գոյությունը... իսկ ես կարծում եմ, որ այսօրվա պայմաններում արտաբյուջեների գոյությունը, դրա նպատակայնությունը չի հակափաստարկվել»,- ասաց Վարդան Արամյանը:

Բոստանջյանը արձագանքեց ֆինանսների նախարարին. «Ով-ով, բայց գոնե ես գիտեմ, թե Հայաստանի Հանրապետությունում ինչ բան է արտաբյուջետային ֆոնդը, ու երբ ասում եք, որ բյուջետային համակարգի ամբողջ ինստիտուտը նստած է այստեղ, դա, կոպիտ ասած, երեւի այնքան էլ իրականությանը չի համապատասխանում»:  

Հարցը շարունակեց նաեւ ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանն ու ասաց, որ եթե կա արտաբյուջեների նկատմամբ անվստահություն՝ իսկ գոնե վերջին 5 տարիներին տնտեսական հարցերի հանձնաժողովում ամեն անգամ, երբ խոսք է եղել արտաբյուջեների մասին, նման մտահոգություն եղել է, չկա՞ ինչ-որ մեխանիզմ, գործիք, որը հնարավորություն կտա առանց այդ արտաբյուջեների ապրել: Առավել եւս որ դրանց նկատմամբ վերահսկողությունը դժվար է:

Արամյանը նշեց, թե ԱԺ-ն ունի բազմաթիվ վերահսկողական մեխանիզմներ եւ կարող է հսկողության տակ պահել, թե ինչպես են ծախսվում արտաբյուջեները:

Այնուհետեւ Վարդան Բոստանջյանն իր դիտարկումները շարունակեց ԱԺ ամբիոնից զվարճալի ելույթով:

«Ներողություն եմ խնդրում ու գիտեմ, որ հիմա մտովի նաեւ ինձ հայհոյում եք, որ նիստը երկարացնում եմ, բայց ես չէի կարող երկու բառ չասել: Պատկերացրեք, սա քննարկելու ժամանակ Վլադիմիր Վիսոցկու այն երգը հիշեցի, որտեղ պատմում էր ոստիկանությանը, ու ասում էր, որ տվեցինք, սրա մռութը ջարդեցինք, բայց ինքը չի նեղացել մեզանից, մենք իրեն պորտվեյն տվեցինք: Տեսեք, դիմացինին վնաս ենք պատճառել, բայց հետո լավություն ենք արել՝ արտաբյուջետայինից վնասը հետ ենք տվել: Չեմ հասկանում, այս մեր երկիրը կարգավորվածություն չունի՞, որ վերջը իմանանք՝ դա քրեակա՞ն է, կրիմինա՞լ է, ի՞նչ է: Ո՞նց եք դուք որոշում, որ վերականգնում եք: Կարող է, դուք մտնում եք հանցավոր կապի մեջ, ասում եք՝ երրորդ կողմ, ասա, որ ես քեզ վնաս եմ տվել, ես էլ ասում եմ, որ շտկում եմ քեզ պատճառված վնասը, որով դուրս է գալիս, որ ե՛ւ դիմացինը, ե՛ւ դուք մնում եք բավարարված»,- եզրափակեց պատգամավորը:

Այնուհետև, անդրադառնալով արտաբյուջետային ֆոնդերի խնդրին, հանդես եկավ զվարճալի առաջարկությամբ ու նշեց. «Եթե մենք չենք կարող այս հարցում հասնել հաջողության, ես կառաջարկեի, որ ԱԺ-ն եւս ունենար արտաբյուջետային ֆոնդ, եթե մենք վերահսկողություն չենք իրականացնում, որ էդտեղից փող գա, թող մնացած մարմիններն իրենց արտաբյուջեների 25 տոկոսը տան մեզ»:

Դահլիճում աշխուժություն սկսվեց, կարծես բոլորին դուր էր եկել Բոստանջյանի այս վերջին հումոր-առաջարկությունը, ինչին ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը արձագանքեց կատակով, թե՝ «դուք առաջարկում եք, որ միանգամից օրինագծում դնե՞նք այդ առաջարկը»: Դահլիճից միանգամից դրական արձագանքներ եղան: Անգամ հաջորդ ելույթ ունեցող Արփինե Հովհաննիսյանը ծիծաղելով միանգամից հաստատեց, որ համաձայն է Վարդան Բոստանջյանի առաջարկությանը:

Տպել
2568 դիտում

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին