Ռազմաարդյունաբերական համալիր ենք ստեղծո՞ւմ, թե՞ այդ մասին հարցազրույցների գրասենյակ

Կառավարության հետ հարցու պատասխանի ժամանակ, «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Պնախարար Վիգեն Սարգսյանից հետաքրքրվեց, թե, եթե Հայաստանը վեց ամիս շարունակ շրջափակման մեջ մնա՝ կարո՞ղ է համապատասխան մարտական գործողութուններ իրականացնել:

«Ինձ հետաքրքում է, թե մենք ունե՞նք բավարար համապատասխան զինատեսակներն, այդ թվում սկսած փամփուշտներով եւ վերջացրած տանկերով, մենք կարո՞ղ ենք վեց ամիս կատարյալ շրջափակման պայմաններում  մարտական գործողություններ վարել՝ նկատի ունենալով ռազմավարական պաշարնների անհրաժեշտ չափաքանակը: Դուք ներկայացրել եք հաշվետվություն կառավարության գործունեության մասին, բայց այնտեղ չկա ցուցանիշ, որը կնշի պաշտպանական ոլորտի մասին: Այն թերակատարվել է 48 տոկոսով, այսինքն ստացվում է, որ մենք ռազմարդյունաբերական համալիր իրականության մեջ չենք ստեղծում»,-հարցրեց Նիկոլ Փաշինյանը, որին նախարարը պատասխանեց.

«ՀՀ զինված ուժերն այսօր գտնվում է մարտունակ վիճակում, ի վիճակի է կատարել իր առջեւ դրված մարտական խնդիրը: Ուշադրության կենտրոնում է նաեւ մատակարարվող զինատեսկաների որակը:  Պետք է վստահեցնեմ, որ մեր ռազմաարդյունաբերական համալիրը գտնվում է վերելքի վրա: Ռուսաստանում տեղի ունեցած ցուցահանդեսի ժամանակ Հայաստանի ռազմաարդյունաբերական համալիրը ճանաչվել է լավագույնը: Ձեր հարցում կա նաեւ պատասխաններ, որոնք չեմ կարող ասել, քանի որ պետական գաղտնիք է, բայց Ձեզ որպես պատգամավոր առանձին կասեմ»,-ասաց Վիգեն Սարգսյանը:

Այնուհետ, Փաշինյանը նշեց, որ կառավարության ցուցանիշերը ինչ-որ չափով հավատ չեն ներշնչում:

«Իմ մտավախությունն այն է, որ հանկարծ չպարզվի, որ ոչ թե ռազմաարդյունաբերական համալիր ենք ստեղծում, այլ ռազմաարդյունաբերական համալիր ստեղծողների մասին հարցազրույցներ տվողների գրասենյակ: Համենայնդեպս, այս ցուցանիշը նման մտավախություն առաջացնում է»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Տպել
4761 դիտում

Պարոն Էրդողան, հիմար մի՛ եղեք. հրապարակվել է Թրամփի նամակը Էրդողանին (լուսանկար)

Արծվանիկի պոչամբարում տեղի ունեցած վթարը վերացվել է. Տեսչական մարմին

ՊՆ մարդու իրավունքների եւ բարեվարքության կենտրոնի պետը հանդիպել է կին զինծառայողների հետ

Լեգենդար դարպասապահ Իկեր Կասիլյասը սրտի կաթվածից հետո կրկին մարզվում է

«Նուբարաշեն» եւ «Արմավիր» ՔԿՀ-ներում ներդրված փորձնական սննդի ծրագրից օգտվող կալանավորները մեծ թիվ են կազմում. նախարար

Ինչքան հրավիրյալների թոփ տասնյակին մոտենանք, այնքան վախերը դեպի հարգարժան գեներալներ շատ են ուղղվելու․ Անդրանիկ Քոչարյան

ԶՊՄԿ-ին պատկանող Արծվանիկի պոչամբարի խողովակաշարի վթարից արտահոսք է եղել եւ հոսքաջրերը լցվել են Ողջի գետը. Գրիգորյան

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Բելառուս

Անհրաժեշտության դեպքում հրապարակային կդիմեմ Վիտալի Բալասանյանին, եթե ասելիք ունենա․ Անդրանիկ Քոչարյան

ՀՔԾ-ն քննչական գործողություններ է իրականացրել Սահմանադրական դատարանում՝ Արման Բաբաջանյանի հաղորդման հետքերով

Ձեր խնդիրները մեր մշտական ուշադրության կենտրոնում են. ինչ է քննարկվել զոհված զինծառայողների մայրերի հետ հանդիպմանը

ԵՏՄ երկրների քաղաքացիների կենսաթոշակի վճարման կարգը 2021-ին կփոխվի

Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով է հրավիրվել վարչապետի խորհրդական Արշակ Կարապետյանը

Կարմիր բաճկոն հագնելու շուրջ վիճաբանության ժամանակ 1 անձ սպանվել էր, ևս 2-ը ստացել էին հրազենային վնասվածքներ

Մի շարք շենքերի կապիտալ վերանորոգման համար ԿԳՄՍ նախարարությանը 444 մլն դրամ կհատկացվի

Հայկ Հարությունյանի ինքնասպանության գործով վկան մի քանի օրով է լքել Հայաստանը. բազմաթիվ ապացույցներ են ձեռք բերվել

«Պետք է երաշխավորենք, որ այս գումարը դառնալու է բարձր որակի ենթակառուցվածք». 10 մլն եվրոյի դրամաշնորհ՝ գյուղոլորտին

Նայում ես ու աչքերիդ չես հավատում. Նիկոլ Փաշինյան

Կառավարությունն Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցին 23.9 մլն դրամ կտրամադրի

Այսօր ՀՀԿ կենտրոնական գրասենյակ է այցելել ՀՔԾ քննիչը. Աշոտյան