Անտակտ հարց. «Ի՞նչ ես դու արել Արցախի համար». Լիլիթ Ավագյանի հոդվածը

13/09/2017 schedule13:50

Սեպտեմբերի 18-20-ը Երեւանում կկայանա Հայաստան-Սփյուռք 6-րդ համահայկական համաժողովը:

1915-ի ցեղասպանությունից հետո ձեւավորված «դասական» սփյուռքի ավելի քան 100-ամյա պատմությունից հետո համաժողովի ուշացած կարգախոսը՝ «Փոխադարձ վստահություն, միասնականություն եւ պատասխանատվություն», վկայում է, որ Հայաստանի եւ Սփյուռքի միջեւ այս 100 տարիների ընթացքում կա վստահության ակնհայտ դեֆիցիտ, կասկածելի միասնականություն եւ պատասխանատվության պակաս:

«Պետք է կարողանանք Սփյուռքի ներուժի օգտագործման արդյունավետ ձեւը գտնել: Առաջարկելու ենք, որ Սփյուռքի համայնքները աջակցեն սահմանապահ գյուղերի սոցիալական խնդիրների լուծմանը: Մեր նախաձեռնած՝ «Դու ինչ ես անում Արցախի համար» շարժման շրջանակներում բազմաթիվ ծրագրեր եւ միջոցառումներ են կյանքի կոչվել»:

«Ի՞նչ ես դու արել Արցախի համար»: Նման հարցադրումն իր անտակտությամբ (տնավարի «դու»-ով, պահանջկոտությամբ ու «Արցախ» բառի շահարկմամբ) ստիպում է փոխադարձաբար հետաքրքրվել՝ ի՞նչ են արել ՀՀ իշխանությունները (չկենտրոնանանք միայն Արցախի վրա) առհասարակ:

Հաշվի առնելով «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից Սփյուռքից պարբերական դրամահավաքի «մոտիվները»՝ գյուղերում ջրի խողովակներ անցկացնել, ճանապարհներ գցել, «Գուգլ» որոնողական ցանցում հավաքեցի երեք բառ «...Գյուղում ջուր չկա», ու բացվեցին տասնյակ էջեր (փորձեք ինքներդ), թե Հայաստանի քանի գյուղում 21-րդ դարում ջրի խնդիր կա: Նրանք, ովքեր երբեմն իրենց հարց են տվել, թե ինչո՞ւ հատկապես հեռավոր, սահմանամերձ գյուղերում դժվար է որոշել տեղի բնակիչների իրական տարիքը, կարող են ստանալ իրենց հարցի պատասխանը: Մարդկանց կյանքի բարդության չափաբաժինն այստեղ կրկնակի, եռակի է: Լոռու մարզի Բազում գյուղում խմելու ջրի խնդիրն ավելի քան 50 տարվա պատմություն ունի, բնակիչների մի մասն օգտվում է գետի ու անձրեւի ջրից: Այս դեպքում որքանո՞վ է տեղին սփյուռքահայերից հետաքրքրվել՝ ի՞նչ են արել Արցախի համար: Ի վերջո, գյուղերի ոռոգման կամ խմելու ջրի հարցը պետության համար ռազմավարական առաջնահերթություն է: Այն այսպես ֆրագմենտալ, պատահականության սկզբունքով, դրամահավաքներով չի լուծվում: Մարդկանց՝ ջուր ունենալու իրավունքը ոչ մի կերպ չի կարող կախված լինել այս կամ այն բարերարի կամ սփյուռքահայի` հայրենիքի հանդեպ ունեցած մեղավորության կամ սիրո զգացմունքից: Այն չի կարող կախված լինել սրա կամ նրա հեռախոսից փոխանցված 500 դրամից, դպրոցականի նվիրաբերած պաղպաղակի գումարից: Դա ուղղակի լուրջ չէ:

Այսօր էլ կան գյուղեր, որոնց ոռոգման եւ խմելու ջրի հարցը օդում է: Բանն այնտեղ է հասել, որ շատ գյուղերում արդեն ջրագիծ անցկացնելու տրամաբանությունն էլ վաղուց կորել է. գյուղերը կիսադատարկ են: Իսկ ջրագծերի անցկացումը ծախսատար եւ այլեւս իրեն չարդարացնող աշխատանք է:

 Հայաստանի եւ Սփյուռքի փոխհարաբերությունները բարդ են: Բարդ են, քանի որ Հայաստանի իշխանությունների կյանքի օրակարգում միայն երկու նպատակ է դրված՝ հարստանալ եւ վերարտադրվել: Մնացյալն՝ ինչպես կստացվի:

Չգիտես ինչու, Հայաստանում կարծում են, թե Սփյուռքի հետ փոխհարաբերությունները գրագետ եւ համակարգված դասավորելուն պակասում էր Սփյուռքի նախարարությունը: Այսինքն` պակասում էր սպորտային, մշակութային ծրագրերը կոորդինացնող պետական մի կառույց: Հայաստան-Սփյուռք փոխհարաբերությունների այն մակարդակը, որ կա այսօր, ընդ որում, գնալով խորացող անջրպետով, ցույց է տալիս, որ Սփյուռքի նախարարությունը չի պատկերացնում գործողությունների հերթագայությունը:

Հայաստանցիների եւ սփյուռքահայերի միջեւ տարաձայնությունները միշտ եղել են: Հիշենք 1946-ի ներգաղթը ինչ հետեւանք ունեցավ  հայրենադարձների համար: Մի մասն աքսորվեց: Մտածողության, կենցաղի, մշակույթի ու լեզվի տարբերությունը տեղացի հայերի հետ ներքին լուռ եւ լուրջ հակազդեցության հանդիպեց: Բանը հասավ այնտեղ, որ սփյուռքահայերը նախընտրում էին ամուսնանալ միմյանց հետ, տեղացի հայերը սփյուռքահայ հարս կամ փեսա չէին ուզում:

Կարելի է պատասխանատվության բեռը դնել բազմամիլիոն Սփյուռքի վրա, նկատել, թե տասն օրից ավելի Հայաստանում չեն դիմանում: Չեն ցանկանում հայաստանցիների հետ միասին փորձել մեր երկիրն էլ դարձնել այնպիսին, որպիսին է, ասենք, իրենց համար իբրեւ հայրենիք ծառայող երկիրը:

Բայց սփյուռքահայերի վերաբերմունքը հայրենիքի հանդեպ կարելի էր փոխել: Բայց ինչպե՛ս, երբ Սփյուռքին «կենդանի ռեսուրս» մատակարարող հիմնական աղբյուրը Հայաստանն է: Ինչպե՞ս համոզել սփյուռքահային ներդրումներ անել կոռումպացված համակարգ ունեցող Հայաստանում, երբ տեղացիներն իրենք են փախչում համակարգից:

Գուցե խնդիրները լուծելու տարբերակների մասին կարելի էր երկար մտածել, եթե  չլիներ հրեաների նախադեպը: Իսրայելն աշխարհի բոլոր հրեաներին կոչ արեց վերադառնալ հայրենիք`  ստեղծելով տնտեսական եւ սոցիալական այնպիսի դաշտ, որ հրեայի համար իր հայրենիքում ապրելը դարձավ ոչ թե զոհաբերություն, այլ արժանապատիվ եւ իմաստավորված որոշում:

 Թե ինչպես են Հայաստանում պատկերացնում Հայաստան-Սփյուռք փոխհարաբերությունը, լավագույն ձեւով երեւում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոններից: Համահայկական հիմնադրամի ակցիաներն էլ համառորեն եւ պարբերաբար սփյուռքահայերին հիշեցնում են, որ իրենք պարտք ունեն հայրենիքի հանդեպ: Մեծ պարտք, որը, չգիտես ինչու, ժամանակի ընթացքում չի նվազում: Իհարկե, կարելի է ամեն անգամ Հրանտ Թոխատյանին գործուղել ԱՄՆ՝ վարելու դրամահավաքի ողջ ընթացքը, սրամտելու եթերից: Ապա կազմակերպել Սփյուռք-Հայաստան 6-րդ համաժողովը՝ մշակութային հարուստ ծրագրով, «խնկարկումներով» ու «ոգեկոչումներով»: Բայց այս ամենն իմաստ կունենար, եթե տեսնեինք նախորդ 5 համաժողովների արդյունքները:

Իսկ արդյունքներ չկան: Սփյուռքի նախարարությունն արդյունք է խոստանում այս անգամ. Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի ընթացքում համերգներին եւ տարատեսակ միջոցառումներին մասնակցելուց զատ՝ մասնակիցները կստեղծեն Համահայկական խորհուրդ, որի աշխատանքի արդյունավետությունը կարելի կլինի համեմատել թերեւս միայն Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի աշխատանքի արդյունավետության հետ:

Տպել
24257 դիտում

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Ռեստորանում «Ջերմուկ»-ի շիշը կոտրվել է, ապակյա բեկորը վնասել է 32-ամյա երիտասարդի աչքը

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել