Արգելվում է դատարան տանել կենդանիներ, սողուններ. սահմանվել է արգելված իրերի ցանկը

12/09/2017 schedule18:43

Սեպտեմբերի 11-ին ՀՀ դատարանների նախագահների խորհրդի որոշումներից մեկում փոփոխություն է կատարվել: Այսպիսով հայտնի է դարձել, թե որոնք են այն արգելված իրերը, որոնք դատարան մուտք գործելիս դատավարության մասնակից անձինք չեն կարող ներս մտցնել դատարաններ: Նշենք, որ արդեն տեւական ժամանակ է «Սասնա ծռեր» խմբի գործով դատական նիստերից առաջ փաստաբանները կարգադրիչներից պահանջում են ներկայացնել արգելված իրերի ցանկ, որն այդպես էլ չէր ներկայացվում. կարգադրիչն ինքն էր որոշում, թե որն է արգելված իր, իսկ որը՝ ոչ:

Այսպիսով՝ պահպանվող տարածք մուտք գործող անձանց արգելվում է ներս բերել հետեւյալ իրերը.

Զենք`ցանկացած առարկա, որն ի վիճակի է կրակ արձակելու եւ վնաս պատճառելու, այդ թվում` բոլոր հրաձգային զենքերը (ատրճանակ, ռեվոլվեր, հրացան, կարճափող զենք եւ այլն), հրազենային զենքի կրկնօրինակներ կամ նմանակումներ, հրազենային զենքի առանձին մասեր, գազային զենք, պնեւմատիկ ատրճանակներ, հրացաններ եւ գնդիկավոր հրացան, ազդանշանային ատրճանակ, մեկնարկային ատրճանակներ, բոլոր տիպի խաղալիք ատրճանակներ, գնդակ նետելու հարմարանքներ, մեխ եւ պտուտակ ամրացնելու արդյունաբերական սարքեր, արբալետներ, նիզակներ, բթացնող կամ հարվածող սարքեր, հրազենային զենքի տեսքով պատրաստված կրակայրիչներ, էլեկտրոշոկային սարքեր,

Կտրող, ծակող զենք եւ սուր առարկաներ՝ կացիններ, նետեր, մաչետեներ, ցանկացած երկարության շեղբով բացովի կամ ծալովի դանակներ, ցանկացած երկարության սայրով մետաղյա կամ որպես պոտենցիալ զենք օգտագործվելու համար բավարար ցանկացած այլ ամուր նյութից պատրաստված դանակներ, բաց ածելիներ եւ շեղբեր, սրեր, թրեր, մկրատներ, մետաղյա աստղեր, արդյունաբերական ապրանքներ, որոնք կարող են օգտագործվել որպես ծակող, կտրող զենք, օրինակ` գայլիկոններ, սպասքի դանակներ, սղոցներ, պտուտակահաններ, լինգեր, մուրճեր, հարթաշուրթեր, խցանահանիչներ, ենթամաշկային ներարկման ասեղներ, գործելու շյուղեր,

Բութ գործիքներ`բեյսբոլի մականներ, գոլֆի թիեր, հոկկեյի թիեր, նավակի թիեր, բիլյարդի կիեր, ձկնորսության կարթեր, մահակներ,

Պայթուցիկ եւ դյուրավառ նյութեր՝ զինամթերք, պայթուցիկ նյութեր, պայթուցիկ սարքեր, պայթուցիկ նյութերի կամ պայթուցիկ սարքերի կրկնօրինակներ կամ նմանակումներ, արկեր եւ այլ պայթուցիկ ռազմամթերք, բոլոր տիպի նռնակներ, գազեր եւ գազային կոնտեյներներ, օրինակ` բուտան, պրոպան, ացետիլեն, թթվածին, հրավառության նյութեր, ինքնահրկիզվող լուցկիներ, հրավառ հեղուկ վառելիք, օրինակ` բենզին, դիզելային վառելիք, կրակայրիչ լիցքավորող հեղուկ, սպիրտ, էթանոլ, այլ սպիրտ պարունակող տեխնիկական հեղուկներ, աէրոզոլային ներկեր. սկիպիդար եւ ներկեր, ալկոհոլային հեղուկներ,

Քիմիական եւ թունավոր նյութեր` թթուներ եւ հիմքեր, կոռոզիոն եւ սպիտակեցնող նյութեր, օրինակ` սնդիկ, քլոր, գազային բալոններ, որոնք նախատեսված են մարդկանց վնասազերծելու համար, օրինակ` արցունքաբեր գազ, ռադիոակտիվ նյութ, օրինակ` բժշկական կամ կոմերցիոն իզոտոպներ, թույներ, ինֆեկցիոն կամ կենսաբանական վտանգավոր նյութեր, օրինակ` բակտերիաներ եւ վիրուսներ, ինքնահրկիզվող նյութեր, կրակմարիչներ,

Ցանկացած տեսակի թմրանյութեր եւ թմրադեղեր,

Ցանկացած տեսակի կենդանիներ, ձկներ, սողուններ, միջատներ եւ թռչուններ,

Փակ տուփեր, արկղեր, փաթեթներ եւ պայուսակներ, բացառությամբ անձնական օգտագործման համար նախատեսված թղթապանակների, պայուսակների եւ այլն:

Եթե պահպանվող տարածք մուտք գործող անձանց եւ նրանց իրերի զննության ժամանակ հայտնաբերվում են հիշյալ կարգում չնշված այնպիսի իրեր կամ առարկաներ, որոնք կարող են մարդու կյանքին կամ առողջությանը վնաս հասցնելու միջոց հանդիսանալ, Կարգադրիչի կողմից վերցվում են, որի մասին կազմվում է արձանագրություն, իսկ այն իրերը կամ առարկաները, որոնք կարող են առերեւույթ հանցագործության առարկա հանդիսանալ, Կարգադրիչի կողմից վերցվելուց հետո հանձնվում են համապատասխան իրավասու մարմիններին, որի մասին եւս կազմվում է արձանագրություն:

Տպել
3879 դիտում

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Ընտանիքի հասցեին վիրավորանք են հնչեցնում նրանք, ովքեր ոչ քննադատության փաստարկ ունեն, ոչ էլ դաստիարակություն. Իոաննիսյան

Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին

Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել

2-6 ժամ լույս չի լինի Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում

Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել