Դատախազությունը չի կատարել դատարանի որոշումը. «Իրենք իրենց դեմ գործ չէին բացի» (տեսանյութ)

Քաղաքացի Արմեն Հակոբյանը 2006 թվականի առաջարկներին ընդառաջ գնալով, համաձայնվել է 20 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ փոխառությամբ տրամադրել ոմն Ահարոն Կիրակոսյանի՝ այն պայմանով, որ վերջինս ավարտին հասցնի կիսակառույց արտադրամասը, սկսի երշիկի արտադրություն, որի ընթացքում Արմեն Հակոբյանին դարձնի փայատեր՝ 25-30 տոկոս մասնաբաժնի տեր: Ահարոն Կիրակոսյանը հիմնում է «Նուբար-Բարերար» ՍՊԸ-ն, սկսում է շինարարությունը, սակայն նոր սարքավորումներ գնելու համար որոշակի գումարների կարիք է զգում: Արմեն Հակոբյանը պատրաստակամ է լինում դրանք տրամադրել, եւ փոխառության գումարը դառնում է ավելի քան 33 հազար ԱՄՆ դոլար:

Armtimes.com-ի հետ զրույցում Արմեն Հակոբյանը պատմեց, որ արտադրամասը 2007 թվականից սկսեց աշխատել, սակայն կարճ ժամանակ անց Ահարոն Կիրակոսյանը հայտարարել է, որ շահույթով չեն աշխատում: Հակոբյանը, զգալով, որ իր ակնկալիքները չեն իրականանում՝ փոխառության պայմանագրով նախատեսված կարգով՝ 90 օր առաջ պահանջում է ողջ գումարը: Գումարը չստանալով, դիմում է դատարան, սակայն մինչ այդ տեղեկանում է, որ Ահարոն Կիրակոսյանի անունով գրանցված անշարժ գույք արտադրամասը գրավադրվել է Գրետա Սահակյանից (Ահարոն Կիրակոսյանի եղբոր զոքանչն է) փոխառությամբ ստացած գումարի դիմաց: Արմեն Հակոբյանը միաժամանակ տեղեկացել է նաեւ, որ Ահարոն Կիրակոսյանի եղբայրները՝ Արտյոմ եւ Արմեն Կիրակոսյանները դիմել են դատարան երշիկի արտադրամասի նկատմամբ իրենց իրավունքը ճանաչելու պահանջով: Դատական նիստերի Ահարոն Կիրակոսյանը չի մասնակցել, միայն վերջում համաձայնության են եկել եւ դատարան են ներկայացրել համաձայնագիր, որը իբր մինչեւ դատարան դիմելն են կնքած եղել: Դատարանը վճռել է հաստատել հաշտության համաձայնությունը:

Արմեն Հակոբյանը 2010 թվականին դիմել է դատարան ընդդեմ Ահարոն, Արտյոմ, Արմեն եւ Կառլեն Կիրակոսյանների՝ գումար բռնագանձելու պահանջով, սակայն մինչ այդ Ահարոն Կիրակոսյանն արդեն հայցն ապահովելու միջոցները նվազագույնի է հասցրել: Նախ անշարժ գույքը գրավադրել է այլ մարդու անունով, իրեն սեփականության իրավունքով պատկանող գույքը կիսել է եղբայրների միջեւ, իր մեքենան անվանափոխել է եւ այլն:

«Ահարոն Կիրակոսյանն իր միջոցներն սկսել է փոշիացնել: Իմ գումարների վերադարձելիության ապահովման երաշխիք հանդիսացող գույքը, լինի ավտոմեքենա, լինի շենք-շինություն, փոշիացրել է տարբեր, շինծու, կեղծ գործարքներով: Այդ կեղծ գործարքներից առաջինը եղբայրների հաշտության հաաձայնությունն էր, որը դատախազությունը 33 տարի իր գզրոցներում պահեց, հույս ունենալով, որ եթե թվագրված է 2005 թվականով, գոնե մի 3 տարի էլ ձգեն, որպեսզի այդ փորձագետն էլ եզրակացություն տա»,- մանրամասնեց Արմեն Հակոբյանը: Նրա խոսքով, փորձագետը տվել է եզրակացություն, որ այդ համաձայնագիրը կնքվել է 2005 թվականից էապես ուշ: «Այդ էապեսը ես հասկանում եմ, որ դատարան մտնելու օրերին է գրվել համաձայնագիրը՝ կամ 2010 կամ 2011 թվականին»,- նշեց նա:

Այս ամենը տեսնելով, Արմեն Հակոբյանը հանցագործության մասին հաղորդում է տալիս, սակայն 11 ամիս անց է քրեական գործ հարուցվում, որը հետագայում կարճվում է: Հակոբյանը դիմում է վերադաս դատախազին` Սաթենիկ Բասենցյանին, ապա Երեւանի դատախազին, սակայն հաջողության չհասնելով, դիմում է դատարան: Երեւան քաղաքի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը 2014 թվականին բավարարել է Արմեն Հակոբյանի դիմումը՝ համարելով քրեական գործը կարճելու որոշումը ոչ իրավաչափ:

«Դատարանը որոշեց, որ օգտագործվել է կեղծ փաստաթուղթ, կողմերն այն օգտագործել են քաղաքացիական գործով, ուստի դատախազությունը պարտավոր է վարույթ ընդունել: Դատախազությունը որոշումը չբողոքարկեց, այն մտավ ուժի մեջ: Մեկ ամիս անցնելուց հետո ես արդեն որոշումով դիմեցի դատախազություն, որ կա որոշում եւ խնդրեցի ընդունել վարույթ եւ անցկացնել հետաքննություն»,- մանրամասնեց Արմեն Հակոբյանը՝ նշելով, որ դատախազությունը հղում է կատարել քաղաքացիական գործի եւ մերժել է հայտարարությունը: Մեր զրուցակիցը կրկին վերադասության կարգով դիմել է դատախազություն, սակայն դատարանի որոշումը վերադաս դատախազը չի կատարել:

«Դատախազությունն ինձ համար հասկանալի պատճառներով ընթացք չտվեց, որվհետեւ դուրս կգար, որ ինքն իրեն է խփելու, որովհետեւ ինքը դրսեւորել է մտածված անգործություն: Սրանք տրամաբանված քայլեր են գործը ծածկելու համար: Կարծում եմ՝ ինքն իրեն չէր վնասի եւ դրա համար ստեղծում են մտացածին, հեքիաթային արգումենտներ, որպեսզի դատարանի որոշումը չկատարեն»,- հայտարարեց Արմեն Հակոբյանը:

Բացի դա, քրեական գործի շրջանակներում հարցաքննվել է փոխառություն ստացած Ահարոն Կիրակոսյանի եղբոր զոքանչը (որի համար էլ գրավադրվել էր արտադրամասի գույքը՝ արտադրամասը), որը մի քանի անգամ պնդել է, որ փոխառության գումար չի տվել Կիրակոսյանին, եւ որ այդ փոխառության պայմանագիրն ինքը ստորագրել է, որից հետո իրեն պարզաբանել են, թե ինչ փաստաթուղթ է ստորագրել, սակայն այս հանգամանքը եւս իրավապահները անտեսել են:

Մեր զրուցակիցը դիմել է Հատուկ քննչական ծառայություն, սակայն ՀՔԾ-ն քրգործ չէր հարուցել, դրանից հետո դիմել էր ընդհանուր իրավասության դատարան, վերաքննիչ դատարան, ապա վճռաբեկ դատարան:

«Վճռաբեկ դատարանում վիճարկում ենք ՀՔԾ-ի եւ Գլխավոր դատախազության գրությունների վերացումը: Այն գրության մասին է խոսքը, որ իմ բերած փաստը սուբյեկտիվ դատողություն է ներկայացվել: Այդ գրությունն ենք վիճարկում եւ պահանջում ենք՝ կամ որոշմամբ կարճեք գործը, կամ որոշմամբ հարուցեք, կամ ուղարկեք այլ մարմին, որի ենթակայության տակ կարող է լինել այդ գործի քննությունը: Իրենք փոխանակ որոշմամբ իմ բողոքը մերժեն, իրենք գրությամբ են մերժում»,- եզրափակեց Արմեն Հակոբյանը:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Տպել
6169 դիտում

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի մեջ

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է