Պաշտոնանկություն ԱԺ-ում. Արա Սաղաթելյանի օգնականն առաջ է գնում

Armtimes.com-ին հայտնի դարձավ, որ Ազգային Ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ-գործերի կառավարիչ Էրիկ Մինասյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Տեղեկությունը մեր հետ զրույցում հաստատեց նաեւ ԱԺ աշխատակազմի հանրային կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը: «Էդիկ Մինասյանն ազատվել է սեփական դիմումի համաձայն»,- նշեց Արսեն Բաբայանը:

Մեր տեղեկություններով, այս պաշտոնում արդեն հավակնորդ կա, ավելին, վերջինս արդեն տեղավորվել է Էրիկ Մինասյանի աշխատասենյակում: Աշխատակազմի ղեկավարի տեղակալ-գործերի կառավարիչ շուտով կնշանակվի Ռուբեն Գրիգորյանը, որը ԱԺ աշխատակազմի ղեկավարի օգնականն է: Երբ Արա Սաղաթելյանը նշանակվեց այս պաշտոնում, իր հետ ԱԺ բերեց նաեւ Ռուբեն Գրիգորյանին: Ինչպես տեսնում ենք, շատ չանցած Սաղաթելյանի օգնականը դառնում է վերջինիս տեղակալը:

Ի դեպ, Ռուբեն Գրիգորյանն այն անձն է ,ով ԱԺ-ում սկսել էր Արա Սաղաթելյանի հայտարարած բարեփոխումները՝ ԱԺ-ի աշխատակազմի հաստիքների կրճատում եւ այլն:

Աշխատակազմի ղեկավարի տեղակալ-գործերի կառավարիչն ապահովում է աշխատակազմի վարչական շենքերի եւ դրանց հարող տարածքների շահագործումը, բարեկարգումը, ընթացիկ եւ կապիտալ շինարարությունը, ավտոտրանսպորտային եւ բժշկական սպասարկումը: Իրականացնում է Ազգային ժողովի նիստերի, խորհրդարանական լսումների, այլ պաշտոնական եւ արարողակարգային միջոցառումների ֆինանսատնտեսական, նյութատեխնիկական եւ տրանսպորտային աշխատանքների ապահովումը:

Իրականացնում է Ազգային ժողովի մարմինների եւ Ազգային ժողովի աշխատողների աշխատանքային անհրաժեշտ պայմանների տեխնիկական ապահովումը, ռադիոհանգույցի, հեռախոսակապի, կապի համապատասխան ծառայությունների անխափան աշխատանքը: Նրա գործառույթն է նաեւ իրականացնել Ազգային ժողովի նյութատեխնիկական ապահովումը եւ տրանսպորտային սպասարկումը: Ազգային ժողովի վարչական շենքերի էլեկտրաէներգիայի, գազի եւ ջրի մատակարարման, օդափոխման համակարգի եւ վերելակների շահագործման, շենքերի եւ շինությունների հիմնանորոգման, ընթացիկ նորոգման եւ ջեռուցման աշխատանքները եւս դրված են նրա վրա:

Տպել
6990 դիտում

Ինչո՞ւ են նախկինները գործում կամիկաձեների դեմ

Մամեդյարովի հետ հանդիպումից առաջ Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Արցախի ԱԳ նախարարի հետ

ԵՄ-ի և ՎԶԵԲ-ի աջակցությամբ Հայաստանում բացվում է մասնավոր բաժնեմասնակցային ներդրումային ֆոնդ` 70 մլն եվրո ներգրավմամբ

Արման Սարգսյանը դիրքեր է ճանապարհել ոստիկանության զորքերի ծառայողներին (տեսանյութ)

Արարատի մարզի Նորամարգ գյուղում այրվել է մոտ 200 հակ անասնակեր

ՀՀ կառավարությունը որդեգրել է նորարարական և ներառական տնտեսություն կառուցելու ուղին. Տիգրան Ավինյան

Հանրայինն ունի իր հայեցողությամբ վերահեռարձակող ընտրելու իրավունք. Արա Շիրինյանի պատասխանը՝ Օղլաղչյանին

Իջեւանում՝ մարզպետարանին հարող կամրջից մինչև հիվանդանոցին հարող կամուրջ կտեղադրվեն լեդ լուսատուներ

Գյումրու դրամատիկականը «Թռիչք»-ով բացեց 154-րդ թատերաշրջանը

Աննա Հակոբյանը տեսակցել է շենքի 6-րդ հարկից ընկած 2․5 տարեկան Արվին Վիքսոմին (լուսանկարներ)

Արցախի Հադրութի շրջանի եւ Ֆրանսիայի Իզեր նահանգի միջեւ ստորագրվել է բարեկամության հռչակագիր. Արցախի ԱԳՆ

Միքայել Մինասյանի ընկերությունը «Առաջին ալիքին» վճարում է մի սերիալի չափ գումար. կոռուպցիոն սխեմայի վտանգ

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Ավստրալիայի խորհրդարանական պատվիրակության հետ

Արցախի նախագահը շնորհավորել է ՀՀ նախագահին՝ Անկախության օրվա կապակցությամբ

Առաջին ազատումը՝ Վալերի Օսիպյանի հրաժարականից հետո. 7-րդ վարչության պետն ազատվել է աշխատանքից

Վայոց ձորի մարզի որոշ դպրոցներում իրավիճակի թեժացման փորձերը մտահոգիչ ենք համարում. ԿԳՄՍՆ

Ամուլսարի պաշտպանության համար Երեւանում մեկնարկել է հանրահավաք

Նիկոլ Փաշինյանն ու Լիբանանի ազգային պաշտպանության նախարարը քննարկել են պաշտպանության ոլորտի փոխգործակցության հարցեր

Ադրբեջանցիները թող պատրաստվեն ջախջախվելու՝ սա իսկական առիթ է. Լեւոն Շիրինյան

Ես ոչ մի ծանր բան չեմ արել, զինվորական եմ եղել, նշված հրամաններն էլ ես չեմ գրել․ Սեյրան Օհանյան