ՀՀ-ն չի դիմի քաղաքական շանտաժի եւ չի ճանաչի Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունները

08/09/2017 schedule16:27

Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարները Բաքվում եռակողմ հանդիպման ընթացքում հայտարարել են, որ Լեռնային Ղարաբաղում և Աբխազիայում հակամարտությունները պետք է լուծվեն Ադրբեջանի և Վրաստանի տարածքային ամբողջականության շրջանակում:

«Եվս մեկ անգամ հայտարարում ենք ԼՂ-ում, Ադրբեջանի հարակից շրջաններում և Վրաստանում միջազգային նորմերի և սկզբունքների հիման վրա հակամարտությունների շուտափույթ կարգավորման անհրաժեշտության մասին՝ պահպանելով պետությունների տարածքային ամբողջականությունը և միջազգային մակարդակով անձեռնմխելի ճանաչված պետական սահմանները»,- այս մասին ասված է սեպտեմբերի 6-ին Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարների համատեղ հայտարարությունում:

Իսկ Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել էր նաեւ, թե Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նիստին Թուրքիան, Վրաստանը և Ադրբեջանը համատեղ հանդես կգան Լեռնային Ղարաբաղին և Աբխազիային վերաբերող հարցերում:

«Մենք Նյու Յորքում միասին կընդգծենք, որ ինչպես Ղարաբաղի, այնպես էլ Աբխազիայի հիմնախնդիրները հարկավոր է րոպե առաջ լուծել խաղաղ ճանապարհով և երկու երկրների տարածքային ամբողջականության շրջանակներում»,- ասել է նա:

Ինչ վերաբերում է Թուրքիային ու Ադրբեջանին, ապա այստեղ ամեն ինչ հասկանալի է: Բայց որ արդեն Վրաստանն է սկսում միջազգային հարթակներում նման դիրքորոշումներով հանդես գալ՝ դիվանագիտական զգուշավորությունն ու չեզոքությունը խախտելով, արդեն դառնում է, եթե չասենք վտանգավոր, ապա գոնե մտահոգիչ: Իհարկե, Վրաստանի նման դիրքորոշման պատճառն էլ պարզ է՝ Վրաստանն էլ ունի Աբխազիայի ու Հարավային Օսիայի խնդիրներ, ու այս առումով նրա այս դիրքորոշումը հենց այդ խնդիրներով է պայմանավորված: Ու հարց է առաջանում, թե ի՞նչ պետք է անի հայկական կողմը, ի՞նչ հնարավորություններ ունի, կամ կան արդյո՞ք որոշակի գործիքներ ու միջոցներ, որոնց շնորհիվ հնարավոր կլինի ազդել այս գործընթացի վրա:

ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը այս հարցի կապակցությամբ armtimes.com-ին ասաց, թե անհրաժեշտ քայլերն ու գործողություններն արվում են, ինչպես միշտ ու այդ քայլերը շարունակվելու են:

Պարզ է՝ Թուրքիայի ու Ադրբեջանի գործողությունների, դիրքորոշումների վրա ազդելու հնարավորություն գործնականում չկա: Բայց արդյո՞ք Վրաստանի դեպքում էլ կարելի է նույնն ասել: Իհարկե՝ ոչ: Նախ՝ որովհետեւ ի տարբերություն Թուրքիայի եւ Ադրբեջանի, Վրաստանը մեզ բարեկամ երկիր է, մենք այդ երկրի հետ ունենք բազմակողմանի՝ դիվանագիտական, հասարակական, մշակութային, տնտեսական ու էլի շատ ու շատ տեսակների հարաբերություններ: Եվ ինչպես  armtimes.com-ի հետ զրույցում նշում է քաղաքագետ Սերգեյ Մինասյանը, դիվանագիտական ու ամենօրյա այնպիսի աշխատանքներ պետք է տարվեն Վրաստանի հետ, որ մեր երկու երկրների դիրքորոշումներն ու շահերն ավելի շատ համընկնեն, քան հակադրվեն:

«Վրաստանի ներսում պետք է համապատասխան աշխատանքներ տարվեն՝ գոնե հաշվի առնելով Վրաստանի ու Հայաստանի հարաբերությունների ու մոտեցումների տարբերությունը, որոնք ակնհայտ են եւ հասկանալի: Հայաստանը պետք է աշխատի Վրաստանի հասարակական ու փորձագիտական կառույցների հետ եւ փորձի հասկանալ, թե որտեղ կարող են մոտեցումներն ու շահերը համընկնել, ու փորձի այդ ուղղությամբ ավելին անել: Որովհետեւ վերջիվերջո բավականին բացասական է, որ հայ-վրացական հարաբերությունները լարվում են միջազգային թատերաբեմերում, որտեղ Հայաստանի եւ Վրաստանի մոտեցումները շատ նման են, բացի այդ հարցից: Այդ հարցի շուրջ նրանք դիրքորոշումներ ունեն, որոնք բավականի հակահայկական են»,- մեզ հետ զրույցում ասաց քաղաքագետը:

Իսկ եթե, օրինակ, Հայաստանում գոնե քաղաքական մակարդակում սկսվեն նույն Աբխազիայի կամ Հարավային Օսիայի անկախությունները ճանաչելու հարցի վերաբերյալ քննարկումներ, կարո՞ղ է դա զսպող գործոն հանդիսանալ Վրաստանի դեպքում: Այս առումով՝ Սերգեյ Մինասյանը չի կարծում, թե Հայաստանը պետք է այդ աստիճան սրի ու լարի իրավիճակը. Հայաստանը ճանաչում է Վրաստանի տարածքային ամբողջականությունն ու սուվերենությունը, իսկ արտաքին հարաբերություններում շանտաժի քաղաքականությունը միշտ չէ, որ էֆեկտիվ է լինում:

Տպել
3141 դիտում

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները