«Վանաձոր ՋԷԿ»-ի աշխատակիցները բողոքի ցույց են իրականացրել մարզպետարանի դիմաց. Ֆոտո

«Վանաձոր ՋԷԿ»-ի մի խումբ  աշխատակիցներ այսօր բողոքի ցույց են իրականացրել մարզպետարանի բակում՝ պահանջելով իրենց նախորդ տարիների չվճարված աշխատավարձերն ու վերջնահաշվարկը: Աշխատակիցներին մարզպետարանի բակում հանդիպել է փոխմարզպետ Արսեն Դարբինյանը, ով հայտնել է, որ մարզպետը գտնվում է երկրից դուրս եւ առաջարկել է գալ այն ժամանակ, երբ մարզպետը տեղում կլինի: 

Քիմպրոմցիների խոսքով՝ իրենք տարիներ շարունակ պայքարում են իրենց չվճարված աշխատավարձերի համար, սակայն պետական և ոչ մի կառույց խնդրին ուշադրություն չի դարձնում. «Էլ տեղ չմնաց, որ չդիմենք, էլ մարդ չմնաց, որ չբողոքենք ու նամակ չգրենք, բայց փաստացի ոչ ոք չի ցանկանում պարտավորեցնել վճարել մեր գումարները»,- Armtimes.com-ի թղթակցի հետ զրույցում նշել է աշխատակիցներից մեկն ու հավելել, որ անգամ գործարանում իրականացվող ապամոնտաժումից իրենք որևէ գումար չեն ստացել. «Գործարանի թալանին, քանդին, սաղ կտրում ծախում են, գոնե հիմա փող տան»: 

Հատկանշական է, որ նախկին քիմպորմի կազմի մեջ գտնվող «Վանաձոր ՋԷԿ»-ի աշխատակիցները տարիներ առաջ աշխատավարձերի վճարման պահանջով դիմել են դատարան: Դատարանը գործարանին պարտավորեցրել է վճարել աշխատակիցների աշխատավարձի պարտքերը, սակայն նույնիսկ դատարանի վճիռը որևէ ազդեցություն այսքան տարի չի ունեցել, աշխատած՝ բայց չվճարված աշխատակիցների խնդրի վրա:

Գործարանը 4 ամսվա աշխատավարձ պարտք է շուրջ 150 աշխատակցի: 

Էդվարդ Արզումանյան

Վանաձոր

Տպել
65531 դիտում

Մխիթարյանը գոլ է խփում «Ռոմայում» նորամուտի խաղում (տեսանյութ)

Սլավիկ Գալստյանը դարձավ ըմբշամարտի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Հենրիխ Մխիթարյանը «Ռոմա»-ի մեկնարկային կազմում է

Վանաձորում 32-ամյա տղամադրու վրա կրակոցներ արձակած, նրան վիրավորած կասկածյալը հայտնաբերվել է

ՀՀ զբոսաշրջության կոմիտեն հորդորում է խուսափել մոտ օրերս դեպի Արագած վերելքներ իրականացնելուց

Արթուր Ալեքսանյանն ապահովեց Տոկիո-2020-ի ուղեգիրը. ըմբշամարտի աշխարհի առաջնություն

Շուշիում մկրտվել են Ապրիլյան պատերազմում զոհված հերոսների հարազատները

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ին՝ մոր մահվան կապակցությամբ

Մեկնարկեց մարդու իրավունքների երկրորդ փառատոնը․ միջոցառումներ կանցկացվեն նաև Վանաձորում․ լուսանկարներ

Վրաերթ Կոտայքի մարզում. տուժածը հիվանդանոցում մահացել է

Զինված հարձակում՝ Կյոկուշին ֆեդերացիայի նախագահի նկատմամբ. Արման Բաբաջանյանն ահազանգում է

Երևանում տեղադրվել են պլաստիկ շշերի համար նախատեսված 4 սորտավորման ամաններ

Երևանի Արցախի պողոտայի տներից մեկում հրդեհ է բռնկվել, տուժածներ չկան

ԱՀ պետնախարարը հանդիպել է «Հայոց պետականության անցյալը, ներկան ու ապագան» միջազգային գիտաժողովի մասնակիցներին

1 մլն արժողությամբ 1,5 մետրանոց հեռուստացույցը կարող է ազդեցություն ունենալ. որ դեպքերում են զրկվում նպաստից

Հայաստան է ժամանել Քուվեյթի շեյխուհի Հուսա Սաբահ Ալ-Սալեմ Ալ-Սաբահը

Արցախի հիվանդանոցը կդառնա համալսարանական հիվանդանոց

Ապօրինի ծառահատում և զենք-զինամթերքի հայտնաբերում․ Իջևանի ոստիկանների բացահայտումը

Երևանում տեղի ունեցած խոշոր վթարից տուժած 2 երեխաները ստացել են առաջին բուժօգնություն եւ տուն են գնացել

30-ն անց աղջիկներին տանջող հարցերից է՝ «Տանը մնացի՞». Թամարա Պետրոսյանը նոր մոնո ներկայացմամբ հանդես կա