ԱՄՆ սենատում առաջարկել են ադրբեջանցի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանել

08/09/2017 schedule09:51

Միացյալ Նահանգների սենատոր Դիք Դըրբինն առաջարկել է պատժամիջոցներ ընդունել Ադրբեջանի մի շարք պաշտոնյաների դեմ: Իր առաջարկը սենատորը ներկայացրել է Սենատի հատկացումների հանձնաժողովի նիստին, որի ընթացքում քննարկվում էր 2018 թվականի ԱՄՆ-ի արտաքին հատկացումների ծրագրերը: Սենատորի առաջարկը ներառվել է հանձնաժողովի որոշման մեջ:

«Ամերիկայի Ձայն»-ի ադրբեջանական ծառայության տվյալներով, պատժամիջոցները նախատեսում են առաջին հերթին ԱՄՆ մուտքի իրավունքի սահմանափակումներ Ադրբեջանի այն պաշտոնյաների նկատմամբ, ովքեր կապ ունեն ադրբեջանական Թուրան լրատվական գործակալության հիմնադիր Մեհման Ալիեւի անօրինական կալանավորման հետ: 

Ադրբեջանում գործող քիչ թե շատ անկախ վերջին լրատվամիջոցը համարվող Թուրանի տնօրենը ձերբակալվել է օգոստոսի 24-ին՝ հարկերի վճարումից խուսափելու, պաշտոնական լիազորությունները չարաշահելու, գերշահույթ ստանալու նպատակով անօրինական գործունեության մեղադրանքներով: Նա հերքում է մեղադրանքները: Նրան սպառնում է 7 տարվա ազատազրկում: 

Բաքվի Յասամալի շրջանային դատարանը Ալիեւի համար խափանման միջոց էր սահմանել երեք ամսով կալանավորումը և մերժել է գրավի դիմաց ազատ արձակելու մասին դիմումը: 

Ալիեւին պետական փաստաբան են առաջարկել, սակայն նա հրաժարվել է եւ հայտարարել, որ ինքն իր փաստաբանն ունի: Նրա փաստաբանը Ֆուադ Աղաեւն է: 

Ձերբակալությունից մեկ շաբաթ առաջ Ալիեւը France Press գործակալությանը հայտնել էր, որ Ադրբեջանի իշխանությունները սառեցրել են Turan-ի հաշվեհամարները եւ իրեն բանտարկություն է սպառնում: Սրանից առաջ Ադրբեջանի հարկային տեսչության աշխատակիցները գործակալությունում ստուգումներ են իրականացրել եւ առգրավել ֆինանսական փաստաթղթեր, որոնք վերաբերում էին 2014-ից հետո եղած գործարքներին: 

 

Տպել
1451 դիտում

Շորթում կատարելու համար մեղադրվող լրագրողը 2 մլն դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի

Հուլիսի 18-ին կառավարությունը կքննարկի Մարտի 1-ի ժամանակ տուժածներին որպես աջակցություն տրամադրվող գումարի չափը

Խաբեությամբ տիրացել են Օրբելյանի 600 000 ԱՄՆ դոլարին. ոստիկանությունը քննություն է սկսել

111 երթուղու փոխարեն կլինի 42-ը. ներկայացվել է հասարակական տրանսպորտի նոր ցանցի վերջնական նախագիծը

Տիգրան Ավինյանը մասնակցեց էներգետիկ արդյունավետությանը և կայուն զարգացմանը նվիրված կլոր սեղանին

Դավիթ Տոնոյանն ընդունել է Միացյալ Թագավորության կառավարության փորձագետներին

Համայնքների սեփական եկամուտների գծով հավաքագրումներն աճել են 2 մլրդ 960 միլիոն դրամով

Մայր ու դուստր որոնվում են որպես անհետ կորած (տեսանյութ)

Այս տարի ավելի շատ զբոսաշրջիկ է ժամանել Հայաստան՝ նախորդ տարվա համեմատ. վարչապետ

Արդարադատության նախարարը պատրաստ է ցանկացած լրագրողի հետ այցելել հիվանդանոց, անցնել հետազոտություն

«Միսս տիեզերք Արմենիայի» ու «Միսս աշխարհ Արմենիայի» մասնակիցների սոցցանցի չատում վեճեր չկան

2019 թ. հունվար-մայիսին ՀՀ ներմուծված մարդասիրական օգնության աճի տեմպը նախորդ տարվա համեմատ նվազել է 46,4 %-ով

Հայաստանի ճանաչելիությունը գնալով բարձրացել է, մենք միջազգային խաղացող ենք դարձել. Մեխակ Ապրեսյան

Սևանա լճում ավարտված է ջրիմուռների աճման շրջանը, ջուրն ինքնամաքրվում է

Բակո Սահակյանն այցելել է «Կարկառ» զբոսաշրջային հանգստյան համալիր

Եթե հարցեր լինեն Սերժ Սարգսյանին, կդիմենք, որ ինքն էլ պատասխանի. Անդրանիկ Քոչարյան

Հայաստանը չի կարող հրաժարվել պատժամիջոցների տակ հայտնված Իրանից գազ գնելուց. Արարատ Միրզոյանը՝ ԱՄՆ-ում

Հայաստան-Սփյուռք կապերը պետք է էլ ավելի ճկուն ու դինամիկ դարձնել. վարչապետ

Օհանյանին ու Բաբաջանյանին ես էի հրավիրել աշխատանքի, երբ սոցապի պետն էի. ԱԺ պատգամավորը գոհ է եղել աշխատակիցներից

Խնդիրը 3 միլիարդ դրամի ծախս է պահանջում. վարչապետն անդրադարձել է աղետի գոտու բնակարանային խնդիրների լուծմանը (տեսանյութ)