Բաքուն կրկնում է Մամեդյարովի հայտարարությունը, թե պատրաստ է առարկայական բանակցությունների

Բաքուն պատրաստ է Լեռնային Ղարաբաղի հարցով առարկայական բանակցությունների, գնդակը Երևանի դաշտում է, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևը, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները:  

«Ադրբեջանը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է առարկայական բանակցությունների ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջ քաշած առաջարկների վերաբերյալ, որոնք բանակցությունների սեղանին են: Ինչպես ասվում է՝ գնդակը Հայաստանի դաշտում է»,- ասել է Հաջիևը:

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղարը նշել է, որ Հայաստանը պետք է կոնկրետ պատասխանի միջազգային հանրության, ԵԱՀԿ ՄԽ համանախագահների և Ադրբեջանի առաջարկների հիման վրա լուրջ բանակցությունների կոչերին:

Օգոստոսի 25-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը, մեկնաբանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի հեռացող համանախագահ Ռիչարդ Հոգլանդի հրապարակած՝ ԼՂ հակամարտության կարգավորման 6 սկզբունքներն ու հայկական կողմի արձագանքը, նշել էր՝ եթե հայկական կողմն ընդունում է, որ Հոգլանդի հնչեցրած սկզբունքները նոր չեն և ընդունում է դրանք, այդ դեպքում արդեն անհրաժեշտ է սկսել առարկայական բանակցություններ՝ մանրամասների քննարկման նպատակով:

«Հայ ժողովուրդը կարող է օգտվել համագործակցության հնարավորություններից, որոնք կառաջանան հակամարտության կարգավորման արդյունքում։ Ադրբեջանական կողմը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է լուրջ բանակցությունների՝ ստատուս քվոյի փոփոխության, որն անընդունելի է ճանաչվել համանախագահ երկրների ղեկավարների մակարդակով, հակամարտության շուտափույթ կարգավորման և տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման շուրջ»,- ասել էր Մամեդյարովը։

 

Տպել
4284 դիտում

Այն, ինչ հիմա տեղի է ունենում Հայաստանում, պայքար է հին ու նոր համակարգերի, ապագան կերտելու հին ու նոր մեթոդների միջեւ

2021 թվականին ԱՊՀ զբոսաշրջության խորհրդի նիստը կանցկացվի Հայաստանում

Շորթում կատարելու համար մեղադրվող լրագրողը 2 մլն դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի

Հուլիսի 18-ին կառավարությունը կքննարկի Մարտի 1-ի ժամանակ տուժածներին որպես աջակցություն տրամադրվող գումարի չափը

Խաբեությամբ տիրացել են Օրբելյանի 600 000 ԱՄՆ դոլարին. ոստիկանությունը քննություն է սկսել

111 երթուղու փոխարեն կլինի 42-ը. ներկայացվել է հասարակական տրանսպորտի նոր ցանցի վերջնական նախագիծը

Տիգրան Ավինյանը մասնակցեց էներգետիկ արդյունավետությանը և կայուն զարգացմանը նվիրված կլոր սեղանին

Դավիթ Տոնոյանն ընդունել է Միացյալ Թագավորության կառավարության փորձագետներին

Համայնքների սեփական եկամուտների գծով հավաքագրումներն աճել են 2 մլրդ 960 միլիոն դրամով

Մայր ու դուստր որոնվում են որպես անհետ կորած (տեսանյութ)

Այս տարի ավելի շատ զբոսաշրջիկ է ժամանել Հայաստան՝ նախորդ տարվա համեմատ. վարչապետ

Արդարադատության նախարարը պատրաստ է ցանկացած լրագրողի հետ այցելել հիվանդանոց, անցնել հետազոտություն

«Միսս տիեզերք Արմենիայի» ու «Միսս աշխարհ Արմենիայի» մասնակիցների սոցցանցի չատում վեճեր չկան

2019 թ. հունվար-մայիսին ՀՀ ներմուծված մարդասիրական օգնության աճի տեմպը նախորդ տարվա համեմատ նվազել է 46,4 %-ով

Հայաստանի ճանաչելիությունը գնալով բարձրացել է, մենք միջազգային խաղացող ենք դարձել. Մեխակ Ապրեսյան

Սևանա լճում ավարտված է ջրիմուռների աճման շրջանը, ջուրն ինքնամաքրվում է

Բակո Սահակյանն այցելել է «Կարկառ» զբոսաշրջային հանգստյան համալիր

Եթե հարցեր լինեն Սերժ Սարգսյանին, կդիմենք, որ ինքն էլ պատասխանի. Անդրանիկ Քոչարյան

Հայաստանը չի կարող հրաժարվել պատժամիջոցների տակ հայտնված Իրանից գազ գնելուց. Արարատ Միրզոյանը՝ ԱՄՆ-ում

Հայաստան-Սփյուռք կապերը պետք է էլ ավելի ճկուն ու դինամիկ դարձնել. վարչապետ