Ալիևը որոշ լրագրողների բնակարաններ է նվիրում, մյուսներին՝ բանտախցեր. The Washington Post

06/09/2017 schedule08:36

Ադրբեջանում հուլիսի 22-ն Ազգային մամուլի օրն է և այդ առիթով երկրի նախագահ Իլհամ Ալիևը լրագրողներին 255 բնակարան է նվիրել: Չորս տարի առաջ էլ նա մասնակցել էր լրագրողների համար նախատեսված բազմաբնակարան շենքի բացման հանդիսավոր արարողությանը և 155 բնակարան նվիրել: Երկու անգամ էլ Ալիևը գործածել է նույն ձևակերպումները՝  խոսել է երկրում առկա «խոսքի ազատությունն Ադրբեջանում ապահովված է», գրում է The Washington Post-ը.

«Այդպիսին է Ալիևի թարս ու շիտակ աշխարհը, որտեղ նա խոսում է ազատության մասին, բայց իրեն պահում բռնապետի պես: Ալիևի իշխանության տարիներին ընդդիմադիր գիտնականների, իրավապաշտպանների և լրագրողների դեմ երկարատև պատժիչ արշավ է ձեռնարկվել: Այդ արշավի հետևանքով տուժածներից մեկն «Ազատություն» ռադիոկայանի Բաքվի թղթակից Խադիջա Իսմայիլովան էր, որն Ալիևների ընտանիքի անդամների կուտակած հարստության և իշխանություններին անհարմար այլ թեմաների մասին իր հետաքննությունների պատճառով բանտում էր հայտնվել: 18 ամիս անց՝ 2016 թվականի մայիսին ազատ արձակված Իսմայիլովան արձագանքել է բնակարանի տեսքով նվերների մասին հայտարարությանը՝ գովեստի խոսքեր հայտնելով նրանց, ովքեր «հաղթահարել են իրենց ձգտումները և հրաժարվել կաշառք-բնակարաններից»:

Նավթով հարուստ երկրում նախագահի պաշտոնում հորը փոխարինած Ալիևը ղեկավարում է վախի միջոցով և պարգևատրում իրեն հավատարիմ մնացողներին: Եվ հակառակը՝ Ադրբեջանի իշխանությունները ձերբակալել են վերջին անկախ լրատվամիջոցի՝ «Թուրանի» տնօրեն Մեհման Ալիևին՝ դրամաշնորհների վերաբերյալ երկրի օրենքները խախտելու համար: Իշխանությունները նաև հետաքննություն են սկսել լրատվամիջոցի դեմ հարկերից խուսափելու և այլ հանցանքների առնչությամբ: Բոլոր մեղադրանքները փորձ են վախեցնելու խմբագրին և կազմակերպությանը: «Թուրանը» հիմնադրվել է 1990 թվականին, անդրադառնում էր քաղաքական, տնտեսական և սոցիալական հարցերի լայն շրջանակի, բայց ակնհայտորեն նախագահին ամենաշատը զայրացրել է անհավատարմության ակնարկը:

Ալիևը հայտարարել է, որ երեք տարի առաջ կառավարությունն իրեն առաջարկել է նաև «Թուրանից» լրագրողներ ընտրել, որոնք անվճար բնակարաններ կստանային: Ալիևը մերժել է՝ նշելով, որ լրագրողները պետք է անկախ մնան և, որ կառավարությունից նվերներ ստանալը հավասարազոր է կաշառք վերցնելուն: 

Օգոստոսի 25-ին Բաքվի դատարանը Մեհման Ալիևին կալանավորել է երեք ամիս ժամկետով, մեղավոր ճանաչվելու դեպքում նրան սպառնում է 7 տարվա ազատազրկում: «Թուրանի» բանկային հաշիվները սառեցվել են, և անձնակազմը հայտարարել է, որ կդադարեցնի բոլոր գործողությունները:

«Թուրանի» տնօրենը միակը չէ. այլ լրագրողներ և բլոգերներ շարունակում են մնալ Ադրբեջանի բանտերում: Նրանք պետք է ազատ արձակվեն: Ոչ ոք չպետք է հավատա ազատ մամուլի մասին նախագահի խոսքերին, ոչ էլ լրագրողներին կաշառելու նրա քայքայիչ պրակտիկային: Ճշմարտությունը հնարավոր չէ բանտարկել կամ կաշառել»։

Տպել
2006 դիտում

Կոնգրեսական Շերմանը կարևորում է ԼՂ տեղահանվածներին տրվող օժանդակության ընդլայնումը և Ադրբեջանին օգնության կրճատումը

ՀՀ կառավարությունը հաստատեց Դավիթ Գյուրջինյանի թեկնածությունը Բրյուսովի անվան բուհի ռեկտորի պաշտոնում

Որ հիվանդությունների դեպքում այսուհետ զինծառայությունը կլինի պարտադիր. մանրամասնել է Պապիկյանը

Կոստանյանն ու Ալ-Սայանը քննարկել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները

Կառավարությունը չի կարող մտնել ամեն դպրոց, ասի՝ երեխաները, ուսուցիչները, տնօրենը՝ այստեղ, գնդակը՝ այստեղ. Փաշինյան

Խաղաղապահների կարիքն այլևս չկա, որովհետև ոչ ոք չի վիճում, թե ում է պատկանում Ղարաբաղը. Ժուրավլյով

«Պորշ»-ից գողացել են համարանիշը, տեղադրել իրենց մեքենային, հագել ԱԱԾ աշխատակցի հագուստ. ՀՀ-ն ցնցած գործի նոր մանրամասներ

Խաղաղապահների դուրս բերումը վկայում է ռուս-ադրբեջանական առավել խորացող դաշնակցային հարաբերությունների մասին. Մարգարյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Մարտին ձմեռ էր, ապրիլին՝ ամառ. Սուրենյան

1 զոհ, 1 վիրավոր․ մեքենան բախվել է երկաթե արգելապատնեշներին, հողաթմբին և գլխիվայր շրջվել

Մադրիդի «Ռեալը» հաղթել է «Մանչեսթեր Սիթիին» և դուրս եկել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ

«Գրքի աշխարհ»-ը չկառուցելու դիմաց հափշտակված մոտ 236 քմ տարածքով գույք է վերադարձվել պետությանը

Պետդեպարտամենտից մեկնաբանել են Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռացումը

Իմ, երեխաներիս, կնոջս, ծնողներիս մասին ինչ ասես՝ ասվեց, ես արժանապատվություն չունե՞մ, պետք է զոհաբերես. Փաշինյան

Տնային կալանք և 7 մլն դրամ գրավ․ դատարանը որոշել է Սամվել Վարդանյանի խափանման միջոցը

«Էրեբունի» օդանավակայան տանող ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել

Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը

Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է

Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում

Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա

Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին

«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին

Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել

Քաղաքացին ընկել է շենքի նկուղը

Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից. Կոբախիձե

Ինչ վիճակում է երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխան. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել

Լավրով & Մարգո քոմփնին պատմության մեջ կմնան իրենց «հայրենիքին» ստորագույն հարվածը հասցրած կիսահայեր․ Սաֆարյան

Գյումրիում տղամարդը սպառնացել է նետվել կամրջից և ինքնասպան լինել

Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության նախաձեռնությունից․ մանրամասներ վարչապետի տավուշյան այցից

«ՊԱԶ»-ը բախվել է քարե պարսպին և հայտնվել մեղվափեթակների մեջ․ ուղևորներին մեղուները խայթել են, 29 հոգի հիվանդանոցում է

Ռուս խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում լիովին կատարված է․ Պետդումա

Վարչապետը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում տների կառուցման ծրագրի ընթացքին (լուսանկարներ)

4 գյուղերը սովետական տարիներին ադրբեջանական են եղել. բնակիչ (տեսանյութ)

Երբ կանայք հաջողում են քաղաքականության մեջ, հաջողում է պետությունը․ պատգամավորները մասնակցում են IDEA-ի ծրագրին

Գալիս է պահ, որ դու քեզ պետք է զոհաբերես հանուն քո հայրենիքի և երկրի. վարչապետ (տեսանյութ)

Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի կալանքի հարցը

Ինչու չհավատանք երկրի վարչապետին, ժողովրդին հարգելով՝ եկել էր, անկեղծ զրույց էր. Ոսկեպարի բնակիչ (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանին տված քֆուրները իրանց կպնի, ուզում ենք՝ հիմնական սահման լինի, պահենք. Բերքաբերի բնակիչ (տեսանյութ)

Ուզում են իրավապահներին մոլորեցնել, քրգործ խմորել իմ դեմ, բանալի բառերը ուղղված են իրենց քաղաքական հայրերին. Մկրտչյան